5/10/15. Սարգսյան-Ալիեւ հեռակա «շփումը», Հրիսթեայի զգուշացումը - Mediamax.am

exclusive
8402 դիտում

5/10/15. Սարգսյան-Ալիեւ հեռակա «շփումը», Հրիսթեայի զգուշացումը


Արթուր Բաղդասարյանը, Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը
Արթուր Բաղդասարյանը, Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Իլհամ Ալիեւը
Իլհամ Ալիեւը
Տիգրան Թորոսյանը
Տիգրան Թորոսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Տրայան Հրիսթեան
Տրայան Հրիսթեան

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-24

Մաթեւոսյանի մահը

Դեկտեմբերի 19-ին 67 տարեկան հասակում կյանքից հեռացավ գրող Հրանտ Մաթեւոսյանը:

Գեղամյանի համոզմունքը

Դեկտեմբերի 23-ին «Ազգային Միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը համոզմունք էր հայտնել, որ հաղթանակ է տոնելու 2003 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում: Գեղամյանը հայտարարել էր, որ կհաղթի ընտրությունների առաջին իսկ փուլում եւ կձեւավորի «ազգային համաձայնության կառավարություն»:

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-24

Հայաստանը կողմ է, որ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը դեկտեմբերի 19-ին ասել էր, որ Հայաստանը կողմ է Թուրքիայի՝ Եվրոպական Միությանը անդամակցելուն: Նա հույս էր հայտնել, որ «հենց եվրաինտեգրման հարթության մեջ հնարավոր կլինի գտնել երկկողմ հարաբերությունների կարգավորման բանալիները»:

Տիգրան Թորոսյանը Տիգրան Թորոսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


«Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին մեզ թույլ կտա ունենալ կանխատեսելի հարեւան, որը հավատարիմ է եվրոպական արժեհամակարգին»,- ասել էր Տիգրան Թորոսյանը:

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-24

Սարգսյանի եւ Ալիեւի հեռակա «երկխոսությունը»

Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկրների ղեկավարների հանդիպմանը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր, որ «հայ սպանելը Ադրբեջանում այսուհետ հանցագործություն չի համարվում»:
Արթուր Բաղդասարյանը, Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը Արթուր Բաղդասարյանը, Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


«Ադրբեջանական քարոզչությունը մի ամբողջ սերունդ է դաստիարակում այլատյացության եւ անհանդուրժողականության մթնոլորտում: Իմ խոսքերի հաստատումը վախկոտ եւ փոքրոգի մարդասպանի անվան շուրջ հերոսի կերպարի ձեւավորումն է, ով հունգարական իշխանությունների կողմից արտահանձնվեց Բաքվին»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Իլհամ Ալիեւը Իլհամ Ալիեւը


Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 20-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում անցկացվող միջազգային գիտաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում հայտարարել էր, որ «էթնիկ հանդուրժողականությունը դարձել է ադրբեջանական հասարակության օրինակելի նորմը»:

Հրիսթեայի նախազգուշացումը

Դեկտեմբերի 20-ին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ասել էր.
Տրայան Հրիսթեան Տրայան Հրիսթեան

Լուսանկարը` Ֆոտոլուր


«Հայաստանն ունի իր ինքնիշխան իրավունքը որոշելու, թե ինչպես է տեսնում իր հետագա զարգացման ճանապարհը: Նա կա՛մ պետք է համագործակցի ԵՄ հետ, կա՛մ արդեն մասնակցի Եվրասիական ծրագրերին: Չենք կարող միաժամանակ տնտեսական եւ առեւտրային համագործակցություն զարգացնել երկու տարբեր կառույցների հետ: Գնդակը հիմա ձեր դաշտում է»:

Արա Թադեւոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին