Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհուրդն այս տարվա իր առաջին նիստում հավանություն է տվել հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի Աբովյան փողոցում` Առնո Բաբաջանյան համերգասրահի հարեւանությամբ տեղադրելու առաջարկին:
Ինչպես Մեդիամաքսին հայտնել են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունում, խորհուրդը քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախագահությամբ քննարկել է նաեւ Գարեգին Նժդեհի ձիարձան-հուշարձանի նույնանուն հրապարակում տեղադրման հարցը, սակայն վերջնական որոշման ընդունումը հետաձգվել է:
Քաղաքապետը հանձնարարել է Երեւանի գլխավոր ճարտարապետին հաջորդ նիստին հարցը ներկայացնել մասնագիտական խմբի կողմից համակողմանի քննարկելուց հետո: