Ինչպիսի՞ն է լինելու Երեւանի նոր օդանավակայանը - Mediamax.am

exclusive
19663 դիտում

Ինչպիսի՞ն է լինելու Երեւանի նոր օդանավակայանը


Զվարթնոց օդանավակայանի նոր հանրային տերմինալը
Զվարթնոց օդանավակայանի նոր հանրային տերմինալը

Լուսանկարը` Mediamax

Զվարթնոց օդանավակայանի նոր հանրային տերմինալը
Զվարթնոց օդանավակայանի նոր հանրային տերմինալը

Լուսանկարը` Mediamax

Տերմինալի առաջին հարկում կլինի ժամանման, իսկ երկրորդում` մեկնման սրահը
Տերմինալի առաջին հարկում կլինի ժամանման, իսկ երկրորդում` մեկնման սրահը

Լուսանկարը` Mediamax

Ժամանման սրահը
Ժամանման սրահը

Լուսանկարը` Mediamax

Ժամանման սրահը
Ժամանման սրահը

Լուսանկարը` Mediamax

Այստեղից դուրս են գալու ժամանողները
Այստեղից դուրս են գալու ժամանողները

Լուսանկարը` Mediamax

Այստեղ` ժամանման սրահից դուրս գալուն պես, կայանելու են օդանավակայանի տաքսիները
Այստեղ` ժամանման սրահից դուրս գալուն պես, կայանելու են օդանավակայանի տաքսիները

Լուսանկարը` Mediamax

Օդանավակայանի տարածք մուտք գործած մյուս ավտոմեքենաները կկայանեն այս երկհարկանի կայանատեղիում
Օդանավակայանի տարածք մուտք գործած մյուս ավտոմեքենաները կկայանեն այս երկհարկանի կայանատեղիում

Լուսանկարը` Mediamax

…որի տանիքը կլինի խոտածածկ, իսկ տարողունակությունը` 600 ավտոմեքենա
…որի տանիքը կլինի խոտածածկ, իսկ տարողունակությունը` 600 ավտոմեքենա

Լուսանկարը` Mediamax

Մեկնման սրահի էստակադայի շինարարությունը
Մեկնման սրահի էստակադայի շինարարությունը

Լուսանկարը` Mediamax

Մեկնման սրահը
Մեկնման սրահը

Լուսանկարը` Mediamax

Տերմինալի տանիքի շուրջ կեսն ապակեպատ է
Տերմինալի տանիքի շուրջ կեսն ապակեպատ է

Լուսանկարը` Mediamax

Սրահը կունենա ուղեւորների գրանցման 46 կետ
Սրահը կունենա ուղեւորների գրանցման 46 կետ

Լուսանկարը` Mediamax

Օդանավակայանի հին շենքը կպահպանվի որպես ճարտարապետական արժեք
Օդանավակայանի հին շենքը կպահպանվի որպես ճարտարապետական արժեք

Լուսանկարը` Mediamax

…այն կվերանորոգվի եւ կօգտագործվի այլ նպատակներով
…այն կվերանորոգվի եւ կօգտագործվի այլ նպատակներով

Լուսանկարը` Mediamax


Աշնանը կբացվի "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի նոր տերմինալը, որով կավարտվեն Հայաստանի գլխավոր օդանավակայանի նոր համալիրի շինարարական աշխատանքները:

Մեդիամաքս-ի թղթակիցը այցելել է նոր տերմինալի շինհրապարակ եւ ծանոթացել Հայաստանի գլխավոր օդային դարպասի շինարարության ընթացքին:

 

Օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ “Արմենիա միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը տեղեկացրեց, որ օդանավակայանի արդիականացման երրորդ եւ վերջին փուլը (2007-2011թթ., ներդրումների ծավալը` $‌160 մլն) ավարտին կմոտենա ընթացիկ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, երբ շահագործման կհանձնվի նոր տերմինալը, որն ամբողջությամբ կփոխարինի Երեւանի օդանավակայանի հանրահայտ շրջանաձեւ շենքը:

 

“Զվարթնոցի” արդիականացման աշխատանքների առաջին փուլը տեւեց 2002-ից 2004-ը, որի ընթացքում նորոգվեց թռիչքուղին, ղեկուղիները, տեղադրվեցին լուսազդանշանային եւ լուսավորության նոր համակարգեր, իսկ երկրորդ փուլի ընթացքում (2004-2007) կառուցվեց նոր ուղեւորային համալիրը, որը պահանջեց շուրջ $‌84 մլն ներդրումներ:

 

Նոր տերմինալի նախագծման վրա աշխատում են Արգենտինայից ժամանած ճարտարապետները` իրենց հայ գործընկերների հետ համատեղ: Բուն շինարարական աշխատանքները իրականացնում են 15 տեղական եւ արտասահմանյան ընկերություններ` շուրջ 600 աշխատակիցներով:

 

Նոր հանրային տերմինալի տարածքը կկազմի 34 հազ. ք.մ., որի դիմացը կլինի երկհարկանի ավտոկայանատեղին` նախատեսված 600 ավտոմեքենաների համար: Ընդ որում, ինչպես ավտոկայանատեղիի, այնպես էլ տերմինալի տանիքները կլինեն յուրահատուկ. առաջինը կլինի խոտածածկ, իսկ երկրորդը` 40%-ով ապակեպատ: Ապակեպատ է նաեւ տերմինալի ողջ դիմային մասը, որի ձեւավորման մեջ օգտագործվել են հայկական դրոշի գույներով ապակիներ` ցրված պատահականության սկզբունքով:  

 

Նոր տերմինալի երկրորդ հարկում կտեղակայվեն ուղեւորների գրանցման 46 կետեր, ինչը ավելի քան 2 անգամ գերազանցում է ներկայիս տերմինալի գրանցման սեղանների քանակը, իսկ առաջինում կլինի դիմավորման նոր ընդարձակ սրահը (ներկայիս դիմավորման սրահը ժամանակավոր բնույթ է կրում):

 

Գեւորգ Աբրահամյանի հավաստմամբ, օդանավակայանի նոր տերմինալը իրավամբ կարող է համարվել Հայաստանի ամենասեյսմակայուն շինությունը` շնորհիվ նոր համալիրի բոլոր կառույցների շինարարության ընթացքում կիրառվող կապարառետինե կրիչներով մեկուսիչների, որոնք թույլ են տալիս շենքին դիմանալ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին:

 

Խոսելով օդանավակայանի ներկայիս շենքի հետագա ճակատագրի մասին, Գեւորգ Աբրահամյանն ասաց, որ  չնայած օդանավակայանի հին շենքը գեղեցիկ շինություն է, այդուհանդերձ այն չէր համապատասխանում ժամանակակից միջազգային օդանավակայանների պահանջներին եւ որոշվեց այն վերակառուցելու փոխարեն կառուցել բոլորովին նոր տերմինալ: “Զվարթնոցի” հին շենքը կպահպանվի, կնորոգվի եւ կօգտագործվի այլ նպատակներով:

 

Շինարարական աշխատանքների ավարտից հետո “Զվարթնոց” միջազգային օդանավակայանը կկարողանա սպասարկել տարեկան 3 մլն ուղեւոր` 2 անգամ ավել, քան այն սպասարկել է 2010թ. ընթացքում:

Մեր ընտրանին