Երեւան: Մեդիամաքս: «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթը գլխավորելու է աշխարհահռչակ հունգարացի ռեժիսոր Իշտվան Սաբոն:
Ինչպես տեղեկացնում է Մեդիամաքս-ը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն այսօր ասել է, որ ժյուրիի կազմում են նաեւ կինոքննադատներ Անդրեյ Պլախովը (Andrei Plakhov) Ռուսաստանից եւ Ջեյ Վայսբերգը (Jay Weissberg) ԱՄՆ-ից:
“Ոսկե ծիրանի” վավերագրական ֆիլմերի անվանակարգում ներկայացված է 11 ֆիլմ, ժյուրին գլխավորում է Սերգեյ Լոզնիցան: Այս անվանակարգում ներկայացված ֆիլմերից մի քանիսն արդեն մրցանակների են արժանացել այլ փառատոներում:
Իսկ “Հայկական համայնապատկեր” անվանակարգում ներկայացված ֆիլմերը գնահատելու է Դեյվիդ դ’Արսիի ղեկավարած ժյուրին:
«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի Երեւանում հուլիսի 7-ից 14-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: