Երեւանի ավտոբուսներում ներդրվում է միասնական տոմսային համակարգի ծրագիրը - Mediamax.am

1891 դիտում

Երեւանի ավտոբուսներում ներդրվում է միասնական տոմսային համակարգի ծրագիրը


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարան


Երեւան։ Մեդիամաքս։ Երեւանի հանրային տրանսպորտում մեկնարկել է միասնական տոմսային համակարգի ներդրման հիմնական ծրագիրը։

Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ ավտոբուսները կահավորվում են միասնական տոմսային համակարգի հատուկ սարքերով եւ առաջիկա մեկ ամսում ամբողջապես կավարտվի MAN ավտոբուսների կահավորումը, այնուհետեւ տոմսային միասնական համակարգ կներդրվի տրոլեյբուսներում ու մետրոպոլիտենում:

 

«Այս պահին հասանելի է մեկանգամյա օգտագործման QR code տոմսային տեսակը:

 

Ուղեւորներին կառաջարկվեն միասնական ու վճարման տարբեր եղանակներ: Կլինեն թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, մշտական օգտագործման ավտոբուսային քարտեր, բանկային քարտեր ու բջջային հավելված»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին