Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խնդիրն ամբողջությամբ վերացվել է - Mediamax.am

739 դիտում

Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խնդիրն ամբողջությամբ վերացվել է


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի մետրոպոլիտենից հայտնել են, որ 14:24-ի դրությամբ մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խնդիրն ամբողջությամբ վերացվել է։

«Այս պահի դրությամբ երթեւեկությունն իրականացվում է գրաֆիկի համաձայն։

 

Գնացքների միջեւ երթեւեկության միջակայքը կազմում է 7,5 րոպե»,- ասված է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում:

 

Մետրոպոլիտենում տեղի էր ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում, որի պատճառով գնացքներն անցել էին միակողմանի երթեւեկության:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին