Zildjian-ը վերադառնում է արմատներին Hard Rock Café Yerevan-ի շնորհիվ - Mediamax.am

exclusive
9444 դիտում

Zildjian-ը վերադառնում է արմատներին Hard Rock Café Yerevan-ի շնորհիվ


Արսեն Հովհաննիսյանը եւ Կատերինա Դանեկինան
Արսեն Հովհաննիսյանը եւ Կատերինա Դանեկինան

Լուսանկարը` Մեդիամաքս

Արսեն Հովհաննիսյանը, Անիբալ Ֆերնանդեզը եւ Բելլա Մանուկյանը
Արսեն Հովհաննիսյանը, Անիբալ Ֆերնանդեզը եւ Բելլա Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Քեդի Զիլջյանը աջից առաջինն է
Քեդի Զիլջյանը աջից առաջինն է

Լուսանկարը` անձնական արխիվ

Արսեն Հովհաննիսյանը եւ Կատերինա Դանեկինան
Արսեն Հովհաննիսյանը եւ Կատերինա Դանեկինան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Շուտով Երեւանի կենտրոնում կբացվի Hard Rock Café Yerevan-ը։ Դեռեւս 2021 թվականի դեկտեմբերին Մեդիամաքսի հետ զրույցում Hard Rock Café International-ի ֆրանչայզինգային գործառնությունների գծով փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեսը խոստացել էր, որ Hard Rock Café Yerevan-ը կուրախացնի նորույթներով եւ անակնկալներով։

 

Այդ անակնկալներից մեկի մասին կպատմենք այսօր։

 

Zildjian ապրանքանիշը, որը 400 տարի շարունակ լեգենդար ծնծղաներ է արտադրում, հպարտության աղբյուր է բազմաթիվ հայերի համար։

Ու եթե նախկինում հայերը Zildjian-ով հպարտանում էին «հեռավորության վրա», ապա շուտով կարող են դա անել անմիջապես Հայաստանի մայրաքաղաքում. Zildjian ընտանիքը Hard Rock Café Yerevan-ին տրամադրել է 80 ծնծղաներ, որոնք կօգտագործվեն սրճարանի ինտերիերի ձեւավորման մեջ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Zildjian-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ Քեդի Զիլջյանը Մեդիամաքսին պատմել է, որ տրամադրված հավաքածուն ներառում է նաեւ մի քանի մեծ ծնծղաներ՝ ստորագրված Զիլջյան ընտանիքի անդամների եւ արտիստների կողմից, ովքեր ներկա էին Անահեյմի այս տարվա NAMM շոուին: Դրանք կցուցադրվեն Memorabilias բաժնում, որը Hard Rock Café-ի այցեքարտերից մեկն է:

Քեդի Զիլջյանը աջից առաջինն է Քեդի Զիլջյանը աջից առաջինն է

Լուսանկարը` անձնական արխիվ

Hard Rock Café Yerevan-ը Food Republic-ի եւ Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամի (ANIF) համատեղ նախագիծն է:

Արսեն Հովհաննիսյանը, Անիբալ Ֆերնանդեզը եւ Բելլա Մանուկյանը Արսեն Հովհաննիսյանը, Անիբալ Ֆերնանդեզը եւ Բելլա Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Food Republic»-ի հիմնադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը Մեդիամաքսին ասել է, որ իրենց համար կարեւոր էր, որ Hard Rock Café Yerevan-ը, լինելով միջազգային մեծ ընտանիքի անդամ, ունենա նաեւ հայկական ինքնություն: Այսպես որոշում կայացվեց համագործակցության առաջարկով դիմել լեգենդար Zildjian ապրանքանիշին։

 

«Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է Zildjian-ի համար իրենց նախնիների հայրենիքի հետ կապը վերականգնելու համար»,- ասել է Արսեն Հովհաննիսյանը։

 

Նա նշում է, որ Zildjian հետ համագործակցությունը ապագայում կարող է ընդլայնվել՝ երիտասարդ երաժիշտներին եւ երաժշտական դպրոցներին աջակցության ձեւով:

 

Քեդի Զիլջյանը եւս չի բացառում այս հնարավորությունը։

 

«Մեր կարծիքով, երաժշտության միջոցով ինքնարտահայտվելու ունակությունը նվեր է, որը պետք է հասանելի լինի բոլոր երեխաներին: Հիմա քննարկում ենք Hard Rock Café Yerevan-ի հետ, թե ինչպես կարող ենք օգնել երիտասարդ երաժիշտներին եւ ուրախ կլինենք աջակցել այս նախաձեռնությանը: Մասնավորապես, մենք կրթական ծրագրեր ունենք երիտասարդ թմբկահարների համար»,- ասել է նա։

Արսեն Հովհաննիսյանը եւ Կատերինա Դանեկինան Արսեն Հովհաննիսյանը եւ Կատերինա Դանեկինան

Լուսանկարը` Մեդիամաքս

Hard Rock Café Yerevan ծրագրի ղեկավար Կատերինա Դանեկինան ասում է, որ Քեդի Զիլջյանը «քննարկումներին մասնակցել է ամենասկզբից, եւ նրա անձնական ներգրավվածության շնորհիվ մենք հասել ենք նման նշանակալի արդյունքների»:

 

«Ցնցող է տեսնել, որ Hard Rock Cafe Yerevan-ը ձգողության կետ է դառնում միջազգային ապրանքանիշերի համար, որոնք ունեն այնպիսի տպավորիչ պատմություն եւ ժառանգություն», - ասել է Կատերինան:

Լուսանկարը` Մեդիամաքս

Քեդի Զիլջյանը Մեդիամաքսին հայտնել է, որ ի պատիվ Զիլջյան ընտանիքի 400-ամյակի, որը նշվելու է 2023 թվականին, ընկերությունը Բերքլիի երաժշտական քոլեջում կրթաթոշակ է սահմանել հայազգի ուսանողի համար:

 

Զիլջյան ընտանիքի անդամները նախատեսում են Հայաստան գալ. դա կլինի նրանց առաջին այցը նախնիների հայրենիք։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Իմ նախապապը 1909 թվականին գաղթել էր Միացյալ Նահանգներ։ Նա շատ հպարտ կլիներ տեսնել, որ իր ընտանիքը վերադարձել է հայրենիք իր սիրելի ընկերության 400-ամյակի կապակցությամբ։ Դա շատ խորհրդանշական ճանապարհորդություն կլինի մեր ընտանիքի եւ մեր բիզնեսի համար»,- խոստովանում է Քեդին Մեդիամաքսին տված հարցազրույցում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա ասում է, որ Zildjian ապրանքանիշի 400-ամյակին նվիրված միջոցառումները դեռ նախապատրաստական փուլում են, սակայն «2023 թվականի ընթացքում մի քանի մեծ իրադարձություններ կլինեն»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին