Կառավարությունը մտադիր է «վերակենդանացնել» Կոնդը - Mediamax.am

1193 դիտում

Կառավարությունը մտադիր է «վերակենդանացնել» Կոնդը


Լուսանկարը` Տիգրան Ավինյանի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ասել է, որ Կոնդ թաղամասի զարգացման հստակ հայեցակարգ է մշակվելու, որի նպատակն է պահպանել մայրաքաղաքի հնագույն թաղամասերից մեկի պատմաքաղաքաշինական միջավայրը եւ շունչը:

Այս մասին փոխվարչապետը նշել է Կոնդի պատմաքաղաքաշինական միջավայրի եւ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող խմբի առաջին նիստի ժամանակ:

 

«Այս ամենի արդյունքում ունենալու ենք «վերակենդանացած» թաղամաս Երեւանի սրտում: Միաժամանակ, ակնկալում ենք լոկալ տնտեսության եւ զբոսաշրջության ակտիվացում,  ճարտարապետության, ենթակառուցվածքների եւ սպասարկման որակի բարձրացում, նաեւ աշխատատեղերի ստեղծում»,- ասել է նա:

 

Քննարկվել է նաեւ Կոնդի նոր հայեցակարգային էսքիզ-նախագծի մրցույթի հարցը:

 

Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ աշխատանքային խմբի վերջնական հաստատումից հետո Կոնդի ամբողջական եւ միասնական զարգացման հայեցակարգի մշակման նպատակով կհայտարարվի բաց միջազգային մրցույթ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին