71 հարկ եւ 270 մետր բարձրություն․ առաջին երկնաքերը Հայաստանում - Mediamax.am

3240 դիտում

71 հարկ եւ 270 մետր բարձրություն․ առաջին երկնաքերը Հայաստանում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում կկառուցվի 270 մետր բարձրությամբ 71 հարկանի բազմաֆունկցիոնալ համալիր։

Օգոստոսի 19-ին նախագծային աշխատանքների մեկնարկի կապակցությամբ հայկական «Լաուրա ինվեսթմընթ» ընկերությունը մտադրությունների մասին հուշագիր ստորագրեց Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» ՍՊԸ-ի հետ։

 

Ծրագրի իրականացման համար պահանջվող ներդրումների ծավալը 250 մլն ԱՄՆ դոլար է, որի 25-30%-ը կծախսվի սեյսմակայունության եւ ինժեներական մշտական մոնիտորիգնի ապահովման համակարգերի ներդրման համար։

 

Համալիրը ստացել է «Անմոռուկ» անվանումը՝ հաշվի առնելով շինության պատկերը վերեւից։ Այն նախատեսվում է կառուցել մայրաքաղաքի հարավային մասում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի հարեւանությամբ:

 

Ծրագրի հայեցակարգային մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին