Երեւան/Մեդիամաքս/ Երեւանի Ավագանու այսօրվա արտահերթ նիստում քաղաքապետի պարտականությունների ժամանակավոր կատարող Տարոն Մարգարյանն առաջարկել է, որ նոյեմբերի 15-ին Ավագանին գումարի արտահերթ նիստ եւ անցկացնի նոր քաղաքապետի ընտրություններ:
Ավագանու նիստին ներկա 43 անդամները կողմ են քվեարկել այդ առաջարկությանը:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հոկտեմբերի 28-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: