Մալխասը, Ֆորշը ու չորս այլ երաժիշտներ կպատմեն Երեւանի մասին - Mediamax.am

Փետրվար 25, 2026
15540 դիտում

Մալխասը, Ֆորշը ու չորս այլ երաժիշտներ կպատմեն Երեւանի մասին


Լուսանկարը` Kristiina Aksberg


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 4-ին Մոսկվայում տեղի կունենա Տատյանա Դանիլյանցի՝ Երեւանի մասին պատմող «Վեց երաժիշտներ քաղաքի ֆոնին» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Ինչպես հայտնում է Expert Online-ը, Երեւանի մասին պատմում են դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը, Armenian Navy Band-ի հիմնադիր Արտո Թունջբոյաջյանը, երգահան եւ երգչուհի Լիլիթ Պիպոյանը, ջազմեն Լեւոն Մալխասյանը, երգահան, թառի վարպետ Միքայել Ոսկանյանն ու երգիչ Ֆորշը:

 

«Սկզբում ես ենթադրում էի, որ կլինի կարճ ֆիլմ Ֆորշի մասին, բայց հետո հասկացա, որ ֆիլմը պատմելու է Երեւանի մասին՝ վեց երաժիշտների աչքերով», - ասել է Տատյանա Դանիլյանցը:

 

Ռեժիսորի խոսքով, իր մոտ ստացվել է հեղինակային կինոնկար, որի հիմքում են Երեւանի մասին իր սեփական պատկերացումները:

 

«Ինձ թվում է, մեզ հաջողվել է տեսագրման համար գտնել ճիշտ անկյուններն ու ռակուրսները: Ես փնտրում էի այն, ինչ մյուսները դեռ չէին տեսել: Ինձ համար կարեւոր է, որպեսզի այս ֆիլմը տեսնեն շատերը, որպեսզի դիտողը ծանոթանա Երեւանի խորհրդանիշերի հետ, որոնք թանկ են ցանկացած երեւանցուն», - ասել է Տատյանա Դանիլյանցը:

 

Ֆիլմը ստեղծվել է Հայագիտական հետազոտությունների զարգացման եւ աջակցության «ԱՆԻՎ» հիմնադրամի աջակցությամբ:

 

Ֆիլմը Ռուսաստանի կինոթատրոններում կցուցադրվի ապրիլի 6-ից:




Մեր ընտրանին