Ստորագրվել է «Հին Երեւան» ծրագրի համաձայնագիրը - Mediamax.am

18303 դիտում

Ստորագրվել է «Հին Երեւան» ծրագրի համաձայնագիրը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում համաձայնագիր է ստորագրվել «Հին Երեւան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ:

 Այն ստորագրել են ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը եւ «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարդան Սիրմակեսի լիազորված անձ Գեւորգ Մաչանյանը:

 

Քաղաքաշինության նախարարությունը հիշեցնում է, որ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի որոշման համաձայն, քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր ապահովել Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երեւան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ կառավարության նիստում ՀՀ վարչապես Հովիկ Աբրահամյանն ասել էր.

 

«Սա շատ կարեւոր ծրագիր է, եւ մենք այս որոշումով փորձում ենք խոչընդոտները հաղթահարել, որպեսզի 2015թ. վերջին ունենանք նախագիծ, որի իրականացման համար կա մինչեւ 120-130 մլն դոլար ներդրումների հնարավորություն»:

 

Ծրագրի շինարարական աշխատանքները կսկսվեն 2015 թվականին:

 

Կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել ներդրողի փոփոխություն, քանի որ 2013թ. դեկտեմբերին Մեդիամաքս-ի հետ զրույցում «Հին Երեւան» նախագծի հեղինակ ճարտարապետ Լեւոն Վարդանյանն ասել էր, որ նախագծի պատվիրատուն ռուսաստանյան ընկերություն է:

 

Մեդիամաքս-ը նշում է, որ Վարդան Սիրմակեսը Արմսվիսբանկի սեփականատերն է եւ Արցախբանկի խոշոր բաժնետերը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին