«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը կդառնա երիտասարդական կենտրո՞ն - Mediamax.am

8884 դիտում

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը կդառնա երիտասարդական կենտրո՞ն


«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը
«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանը մշակում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը երիտասարդական կենտրոն դարձնելու նախագիծը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` մայիսի 17-ին հանդիպելով ուսանողներին:

 

Քաղաքապետն ասել է նաեւ, որ մշակվում է Սասունցի Դավթի արձանի հարակից տարածքը երիտասարդական կենտրոն դարձնելու նախագիծը:

 

Հիշեցնենք, որ նախկինում «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում նախատեսվում էր եկեղեցի կառուցել: Հասարակական ակտիվ ընդվզման արդյունքում այդ նախագիծը փաստացի սառեցվեց:

Մեր ընտրանին