Արցախի ԱԳՆ. «Շուշին եղել է, կա եւ կմնա Արցախի անբաժան մասը» - Mediamax.am

2674 դիտում

Արցախի ԱԳՆ. «Շուշին եղել է, կա եւ կմնա Արցախի անբաժան մասը»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ «1920 թվականի Շուշիի հայ բնակչության ջարդերը եւ 2020 թվականի քաղաքի բռնազավթումը ոչ միայն Արցախի եւ հայ ժողովրդի հանդեպ ցեղասպան քաղաքականության դրսեւորում են, այլեւ հանցագործություն մարդկության ու մարդկայնության դեմ, միջազգային իրավունքի եւ նորմերի կոպտագույն խախտում»:

«Արցախահայությունը երբեք չի հաշտվի Շուշիի կորստի հետ։ Շուշին եղել է, կա եւ կմնա Արցախի անբաժան մասը։ Կարվի առավելագույնը Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի եւ պատմական արդարության վերականգնման համար»,- ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:

 

«101 տարի առաջ այս օրը Ադրբեջանի իշխանությունները, թուրքական կանոնավոր բանակի եւ բազմաթիվ զինված ավազակախմբերի հետ համագործակցությամբ, կազմակերպեցին Շուշիի հայ ազգաբնակչության կոտորածը՝ գրեթե հիմնովին ավերելով Արցախի պատմական մայրաքաղաքը: Այդ հրեշավոր հանցագործության արդյունքում հազարավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ ստիպված եղան լքել քաղաքը, ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգությունը, թալանվեց մարդկանց ունեցվածքը, պղծվեցին սրբավայրերը:

 

Այն հանգամանքը, որ Բաքվի եւ Անկարայի ցեղասպան քաղաքականությունն այդպես էլ չարժանացավ միջազգային հանրության համարժեք գնահատականին, իսկ ոճրագործները մնացին անպատիժ, պատճառ դարձավ, որ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ եւ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, 2020 թ. սեպտեմբերի 27-ին նոր ագրեսիա սանձազերծի Արցախի դեմ՝ դավադրաբար տիրանալով հայոց բերդաքաղաք Շուշիին»,- նշված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին