Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ Գերմանիայի կանցլերը «զզվելի բնավորություն» ունի - Mediamax.am

Մարտ 05, 2026
858 դիտում

Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ Գերմանիայի կանցլերը «զզվելի բնավորություն» ունի


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խիստ քննադատության ենթարկել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին:

X-ում իր գրառման մեջ իրանցի նախարարը հայտարարել է, որ Գերմանիան նախկինում «առաջընթացի շարժիչ ուժն էր Եվրոպայում», իսկ Մերցի օրոք վերածվել է «ռեգրեսի շարժիչ ուժի»: 

 

Արաղչին կանցլերին մեղադրել է «քաղաքական միամտության» մեջ եւ ասել է, որ  Մերցը «զզվելի բնավորություն» ունի:

 

Արաղչիի զայրույթի պատճառ են դարձել Մերցի հայտարարությունները X-ում: 

 

Կանցլերը գրել էր, որ Գերմանիան ցանկանում է «համագործակցել Պարսից ծոցի երկրների հետ` նպաստելու խաղաղությանը տարածաշրջանում», սակայն «Իրանում տեղի ունեցող դեպքերը խոչընդոտ են հանդիսանում»: 




Մեր ընտրանին