Էրդողանը խոսել է թյուրքական աշխարհի «հսկայական ներուժի» մասին - Mediamax.am

Փետրվար 03, 2026
127 դիտում

Էրդողանը խոսել է թյուրքական աշխարհի «հսկայական ներուժի» մասին


Լուսանկարը` aa.com.tr


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ «թյուրքական աշխարհն իր էական ուժով եւ ներուժով, հատուկ տեղ է զբաղեցնում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ»:

«Մենք ձգտում ենք այս հսկայական ներուժը լավագույն կերպով օգտագործել մեր երկրի համար», - ասել է Էրդողանը:

 

Նա շեշտել է Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի կարեւորությունը:

 

Կառավարության նիստից հետո Էրդողանն անդրադարձել է նաեւ տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակներին.

 

«Մենք ուշադիր հետեւում ենք Սիրիայում եւ Իրանում տեղի ունեցող գործընթացներին եւ գիտակցում ենք, որ չենք կարող անվտանգության մեջ լինել, երբ մեր սահմանների մոտ կան հակամարտություններ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին