Խամենեին սպառնացել է ԱՄՆ-ին «հզոր պատասխան հարված» հասցնել - Mediamax.am

809 դիտում

Խամենեին սպառնացել է ԱՄՆ-ին «հզոր պատասխան հարված» հասցնել


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այսօր ասել է, որ ԱՄՆ-ը հզոր հարված» կստանա, եթե նախագահ Դոնալդ Թրամփը իրագործի իր երկրին հարվածելու սպառնալիքը:

Դոնալդ Թրամփը մարտի 30-ին ասել էր, որ Իրանը կարող է ռմբակոծվել, եթե չընդունի իր առաջարկը բանակցությունների վերաբերյալ:

 

Շվեյցարիայի դեսպանը, որը Իրանում ներկայացնում է ԱՄՆ շահերը եւ միջնորդի դեր է կատարում Վաշինգտոնի և Թեհրանի միջև, այսօր կանչվել էր Իրանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հայտնել են ցանկացած սպառնալիքին «վճռական և անհապաղ» արձագանքելու Իրանի վճռականությունը:

 

«ԱՄՆ-ի և Իսրայելի թշնամությունը մեր հանդեպ միշտ եղել է: Նրանք սպառնում են հարձակվել մեզ վրա: Թեեւ մենք չենք կարծում, որ դա շատ հավանական է, բայց եթե նրանք որևէ արկածախնդրության դիմեն, անշուշտ ուժեղ պատասխան հարված կստանան», - Խամենեիի խոսքերը մեջբերել է Reuters-ը:

 

«Իսկ եթե նրանք մտածում են մեր երկրի ներսում խռովություն առաջացնելու մասին, ինչպես անցյալ տարիներին, ապա իրանական ժողովուրդն ինքը կտա իր պատասխանը», - ավելացրել է այաթոլլան:

 

Իրանի նախահա Մասուդ Փեզեշկիանը մարտի 30-ին նշել էր, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ ուղղակի բանակցությունների մեջ չի մտնի, բայց պատրաստ է շարունակել անուղղակի բանակցությունները՝ համաձայն Խամենեիի հրահանգի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին