Բլինքենը շնորհակալ է Թուրքիային «հաստատակամ դաշնակից» լինելու համար - Mediamax.am

983 դիտում

Բլինքենը շնորհակալ է Թուրքիային «հաստատակամ դաշնակից» լինելու համար


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 101-րդ տարեդարձի առիթով:

«101 տարվա ընթացքում մեր պետությունների միջև բարեկամությունը խորացել և ամրապնդվել է՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։ ՆԱՏՕ-ի դաշինքը հանդիսանում է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հիմնաքարը, և Միացյալ Նահանգները հպարտ է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է արդեն 72 տարի», - ասել է Բլինքենը:

 

«Շնորհակալ ենք հաստատակամ դաշնակից եւ գործընկեր լինելու համար: Իմ ամենաանկեղծ մաղթանքներն եմ հղում Թուրքիայի ժողովրդին», - ասված է ուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին