Էրդողանը Հռոմի պապին ասել է, որ աշխարհը գնում է դեպի «բարոյական փլուզում» - Mediamax.am

4314 դիտում

Էրդողանը Հռոմի պապին ասել է, որ աշխարհը գնում է դեպի «բարոյական փլուզում»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ «կրոնական արժեքների հանդեպ ոտնձգությունները», որոնք տեղ էին գտել Ֆրանսիայում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, «ահազանգ էին այն մասին, որ աշխարհը գնում է դեպի բարոյական ձախողում եւ փլուզում»։

Ինչպես հաղորդում է Անատոլիական գործակալությունը՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հեռախոսազրույցում Էրդողանը պոնտիֆիկոսի ուշադրությունը հրավիրել է Փարիզում Օլիմպիական խաղերի բացման ժամանակ տեղի ունեցած «անբարոյական տեսարանների» վրա։

 

«Կարեւոր է միահամուռ ձայն բարձրացնել եւ միասնական դիրքորոշում ընդունել նման գործողությունների դեմ», - ասել է Թուրքիայի ղեկավարը։ Էրդողանը հիշեցրել է, որ «Օլիմպիական խաղերի նպատակը մարդկանց համախմբելն է, այլ ոչ թե կրոնական արժեքների դեմ ոտնձգություններ կատարելը եւ այլասերված գաղափարների քարոզելը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին