Պուտինն ասել է, որ գլոբալ անկայունությունը տարածվում է նաեւ Եվրասիայի վրա - Mediamax.am

4084 դիտում

Պուտինն ասել է, որ գլոբալ անկայունությունը տարածվում է նաեւ Եվրասիայի վրա


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ասել է, որ «որոշ պետությունների» գործողություններն ուղղված են ԱՊՀ երկրների միջեւ առեւտրային եւ մշակութային կապերի խաթարմանը։

«Մենք տեսնում ենք, որ միջազգային իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, լարված։ Մի շարք տարածաշրջաններում սրվել են հին հակամարտությունները եւ ի հայտ եկել հակամարտությունների նոր օջախներ, մասնավորապես, Մերձավոր Արեւելքում, որտեղ հրահրվել է պաղեստինա-իսրայելական առճակատման նոր փուլ, որից տուժում են հիմնականում խաղաղ բնակիչներ։

 

Գլոբալ անկայունությունը տարածվում է նաեւ Եվրասիայի վրա։ Ավելին, որոշ պետությունների գործողություններն ուղղակիորեն նպատակ ունեն ԱՊՀ երկրներում օրինական իշխանության, սոցիալական կայունության եւ ավանդական արժեքների խաթարմանը, մեր ավանդական սերտ առեւտրային եւ մշակութային կապերի խախտմանը»,- ասել է Պուտինը Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների ժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին