Բլինքենը Աթենքում հիշատակել է ադրբեջանական գազի կարեւորությունը - Mediamax.am

2146 դիտում

Բլինքենը Աթենքում հիշատակել է ադրբեջանական գազի կարեւորությունը


Լուսանկարը` https://www.greeknewsusa.com/


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ադրբեջանական գազի շնորհիվ Բուլղարիան հաջորդ տարվանից այլեւս կախման մեջ չի լինի Ռուսաստանից:

Աթենքում հանդես գալով Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Բլինքենը, մասնավորապես, ասել է.

 

«Հունաստանը օգնում է ՆԱՏՕ-ին ամրապնդել էներգետիկ անվտանգությունը՝ օգնելով ապահովել աղբյուրների բազմազանությանը և նվազեցնելով կախվածությունը ռուսական գազից:

 

Օրինակ, Բուլղարիան 90 տոկոսով կախված էր Ռուսաստանի բնական գազից: Հունաստան-Բուլղարիա նորակառույց գազատարի շնորհիվ Բուլղարիան հաջորդ տարի իր գազի կարիքների գրեթե 100 տոկոսը կբավարարի Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի մատակարարումների շնորհիվ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին