Ռումինիայի նախագահ. Ադրբեջանի գազը «անվտանգության բարձիկ է» դարձել - Mediamax.am

2948 դիտում

Ռումինիայի նախագահ. Ադրբեջանի գազը «անվտանգության բարձիկ է» դարձել


Լուսանկարը` https://www.24newshd.tv/


Երեւան։ Մեդիամաքս։ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսն այսօր Բաքվում ասել է, որ Հարավային գազային միջանցքով մատակարարվող ադրբեջանական գազը «անվտանգության բարձիկ» է դարձել շատ պետությունների համար։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ ելույթ ունենալով Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի նիստի բացմանը, Յոհանիսն ասել է, որ գործունեության երկու տարիների ընթացքում միջանցքն ապացուցել է, որ «ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար»։

 

«ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկ համագործակցությունը ռազմավարական առաջնահերթություն է, եւ ավելին, այն պահանջված է նաեւ շուկայական տրամաբանությամբ»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին