Ադրբեջանը Եվրամիությունից երաշխիքներ է պահանջում - Mediamax.am

3771 դիտում

Ադրբեջանը Եվրամիությունից երաշխիքներ է պահանջում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանը ցանկանում է Եվրամիությունից երաշխիքներ ստանալ՝ 2027 թվականից հետո իր գազի լրացուցիչ գնումների վերաբերյալ։

«Ներկայում Եվրոպան այլընտրանքային մատակարարներ գտնելու խիստ կարիք ունի։ Մենք պետք է համոզված լինենք, որ դա ինչ-որ այսրոպեական պահանջ չէ ուկրաինական պատերազմի լույսի ներքո, որը մի օր կավարտվի, եւ դուք հանկարծ նորից կսկսեք գազ գնել Ռուսաստանից եւ կասեք, որ մեր գազն այլեւս հարկավոր չէ», - ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Financial Times-ին տված հարցազրույցում։

 

Նա նշել է, որ Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումը կրկնապատկելու համար անհրաժեշտ են ներդրումներ, որոնք պետք է իրականացնեն բոլոր շահագրգիռ կողմերը։ Մամեդովի խոսքով, Ադրբեջանը պատրաստ է ներդրումների իր մասնաբաժինը ապահովել, բայց նաեւ ակնկալում է, որ ԵՄ-ն նույնպես կակտիվանա այդ ուղղությամբ։

 

2022 թվականի հուլիսին Ադրբեջանը եւ ԵՄ-ն ստորագրեցին էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության հուշագիր, որը նախատեսում է մինչեւ 2027 թվականը ադրբեջանական գազի մատակարարումների ծավալը Եվրոպա հասցնել առնվազն 20 միլիարդ խորանարդ մետրի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին