Տրեւի շատրվանը վերաբացվել է Հռոմում - Mediamax.am

11929 դիտում

Տրեւի շատրվանը վերաբացվել է Հռոմում


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Հռոմեական հայտնի Տրեւի շատրվանը նոյեմբերի 3-ի երեկոյան կրկին ներկայացել է իր ողջ հմայքով:

Հռոմի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը հանդիսավոր կերպով վերաբացվել է վերականգնումից հետո, որը ֆինանսավորել է Fendi նորաձեւության տունը:

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, վերականգնողական աշխատանքները տեւել են 516 օր, նախագծում ներգրավված է եղել 100 մասնագետ:

 

Շատրվանի վերականգնումն արժեցել է ավելի քան €2 մլն:

 

Տրեւի շատրվանի շինարարությունը մեկնարկել է 1732թ., սակայն նրա պատմությունը ծագում է ավելի վաղ ժամանակաշրջանից՝ Հին Հռոմից: Մինչ օրս շատրվանը սնուցվում է Ք.Ա. 19թ. կառուցված ջրանցքի ջրով:

 

Ժամանակակից պատմությունում Տրեւի շատրվանը փառավորվել է Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմի շնորհիվ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին