Վանի հերոսամարտի 100-ամյակը՝ նախաբան - Mediamax.am

exclusive
24338 դիտում

Վանի հերոսամարտի 100-ամյակը՝ նախաբան


Լուսանկարը` Կոլլաժը՝ Աննա Աբրահամյանի

Վանի Այգեստան թաղամասը մինչև 1915 թ.
Վանի Այգեստան թաղամասը մինչև 1915 թ.

Լուսանկարը` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից

Վանի Այգեստան թաղամասը մինչև 1915 թ.
Վանի Այգեստան թաղամասը մինչև 1915 թ.

Լուսանկարը` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվիցհուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից

Վանի Այգեստան թաղամասը մինչև 1915 թ.
Վանի Այգեստան թաղամասը մինչև 1915 թ.

Լուսանկարը` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից

Վանի Քաղաքամեջ թաղամասը մինչև 1915 թ.
Վանի Քաղաքամեջ թաղամասը մինչև 1915 թ.

Լուսանկարը` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից

Վանի Քաղաքամեջ թաղամասը մինչև 1915 թ.
Վանի Քաղաքամեջ թաղամասը մինչև 1915 թ.

Լուսանկարը` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից

Վանի Քաղաքամեջ թաղամասը մինչև 1915 թ.
Վանի Քաղաքամեջ թաղամասը մինչև 1915 թ.

Լուսանկարը` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից

Վանի Քաղաքամեջ թաղամասը մինչև 1915 թ.
Վանի Քաղաքամեջ թաղամասը մինչև 1915 թ.

Լուսանկարը` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից

Վանի Քաղաքամեջ թաղամասը մինչև 1915 թ.
Վանի Քաղաքամեջ թաղամասը մինչև 1915 թ.

Լուսանկարը` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից

Վանի Քաղաքամեջ թաղամասը մինչև 1915 թ.
Վանի Քաղաքամեջ թաղամասը մինչև 1915 թ.

Լուսանկարը` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից

Վանի Քաղաքամեջ թաղամասը մինչև 1915 թ.
Վանի Քաղաքամեջ թաղամասը մինչև 1915 թ.

Լուսանկարը` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից

Վանի Քաղաքամեջ թաղամասը մինչև 1915 թ.
Վանի Քաղաքամեջ թաղամասը մինչև 1915 թ.

Լուսանկարը` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից

Վանի բերդի և Քաղաքամեջ թաղամասի հատակագիծը
Վանի բերդի և Քաղաքամեջ թաղամասի հատակագիծը

Լուսանկարը` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից

Վանի Քաղաքամեջ թաղամասի մնացորդները 1956 թ.
Վանի Քաղաքամեջ թաղամասի մնացորդները 1956 թ.

Լուսանկարը` Ժ-Մ. Թիերրիի

Վանի Քաղաքամեջ թաղամասի մնացորդները 1956 թ.
Վանի Քաղաքամեջ թաղամասի մնացորդները 1956 թ.

Լուսանկարը` Ժ-Մ. Թիերրիի

Վանը՝ մեր օրերում
Վանը՝ մեր օրերում

Լուսանկարը` Richard

Վանը՝ մեր օրերում
Վանը՝ մեր օրերում

Լուսանկարը` Richard

Վանը՝ մեր օրերում
Վանը՝ մեր օրերում

Լուսանկարը` Richard

Վանը՝ մեր օրերում
Վանը՝ մեր օրերում

Լուսանկարը` Richard

Վանը՝ մեր օրերում
Վանը՝ մեր օրերում

Լուսանկարը` Richard


Մեդիամաքսի հատուկ նախագիծը պատմում է 1915 թվականին Վանում կազմակերպված հայերի ինքնապաշտպանության մասին: Հոդվածաշարը պատմում է, թե Վանի հայերն ինչպես էին կռվում իրենց ինքնության ու սեփական տանն ապրելու իրավունքի համար:

 

«Վանի հերոսամարտը» հատուկ նախագծի բոլոր նյութերը կարդացեք այս հղումով:

 

Ոչ սովորական քաղաքի հերոսամարտը

 

Վանը հասարակ քաղաք չէ: Վանն աշխարհի այն եզակի քաղաքներից է, որտեղ կյանքն անընդմեջ շարունակվում է առնվազն 2870 տարի: Այս կամ այն կերպ այս իրողությունն անդրադարձել է նաեւ Վանի բնակչության վրա:

 

Հայոց ցեղասպանության տարիներին Վանը առաջին խոշոր քաղաքն էր, որտեղ կազմակերպվեց ինքնապաշտպանություն:

 

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Հարություն Մարությանն ասում է, որ եթե հարցը դիտարկենք ավելի լայն համատեքստում, ապա պետք է նկատել, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թշնամու դեմ քաղաքային բնակչության ինքնապաշտպանական մարտեր չեն մղվել. պատերազմել է ոչ թե խաղաղ բնակչությունը, այլ զորքը: Միայն Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում էր, որ մի շարք հայաշատ քաղաքային բնակավայրերում Առաջին աշխարհամարտի տարիներին եւ դրանից հետո ինքնապաշտպանվեցին, ու այդ ինքնապաշտպանական մարտերից ամենահաջողը՝ հաղթանակով ավարտվածը, Վան քաղաքում էր:

 

Վանը

 

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, ըստ Վանի առաջնորդարանի տվյալների, քաղաքն ունեցել է 34 000 հայ բնակիչ: Վանի հերոսամարտի ականատես, քաղաքական գործիչ, պատմաբան, վավերագրող Ա-Դոն (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան), այլ տվյալներ է հիշատակում: Ըստ նրա`1909 թվականին Վանն ուներ 7500 տուն, որից 6000 տունը Այգեստանում (որից 3000 տունը` հայեր) եւ 1500 տունը Քաղաքամիջում (1000 տունը` հայեր): Նա մեկ տունը համարելով 5 շնչից կազմված, հայերի թիվը հաշվում է 20.000: Պատմաբանները այս թվերը մոտավոր են համարում եւ շատ աղբյուրներում Վանի բնակչությունը նշվում է մոտ 25 հազար:

 

Վանի ինքնապաշտպանության շնորհիվ Հայոց ցեղասպանության իրագործման սկզբնական շրջանում՝ ամենադաժան գործողությունների ու ծանր հարվածների ընթացքում, շուրջ 200 հազար հայություն փրկվեց:

 

Հայերն ինքնապաշտպանական փոքր ու մեծ մարտեր են մղել նաեւ բազմաթիվ գյուղական բնակավայրերում. որոշ դեպքերում դրանք ունեցել են հաջող ավարտ՝ փրկվել է բնակչության մի մասը, ավելի շատ դեպքերում անդառնալի կորուստներ են եղել։

 

Հարություն Մարությանը նկատում է, որ հերոսամարտի ընթացքում հսկայական կազմակերպչական գործ էր արվում. հարկ էր պաշտպանել ոչ թե մեկ գյուղ կամ լեռան բարձունք, այլ շուրջ 25.000 հայություն ունեցող քաղաք իր թաղամասերով: Ի վերջո` գործն ավարտվեց հաղթանակով։ Արդյունքում դրան հաջորդող 70 օրերին մենք ունեցանք պետականության ծիլեր: Արամ Մանուկյանը նշանակվեց Վասպուրականի ժամանակավոր նահանգապետ, սկսվեց տարածաշրջանի կառավարումը: Գյուղեր վերադարձողներին թուրքերի ու քրդերի հարձակումներից պաշտպանելու նպատակով ստեղծվել էին զինյալ ջոկատներ, գործում էր ոստիկանություն, ձեռք էին առնվում քայլեր գյուղատնտեսությանը զարկ տալու ուղղությամբ:

 

Այգեստանն ու Քաղաքամեջը

 

Բուն քաղաքը երկու մասի էր բաժանված` Այգեստան թաղամասն ու Քաղաքամեջը: Քաղաքամիջում էին գտնվում նահանգային եւ պետական հիմնարկությունները, քաղաքապետարանը, Ազգային առաջնորդարանը, Հիսուսյան-Շուշանյան դպրոցը, գրադարան-ընթերցարանները, Ամերիկյան միսիոներության եկեղեցին, դպրոցն ու մանկապարտեզը եւ, վերջապես, Վանի նշանավոր շուկան:

Վանի Այգեստան թաղամասը մինչև 1915 թ. Վանի Այգեստան թաղամասը մինչև 1915 թ.

Լուսանկարը` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից

Քաղաքամեջում գտնվում էր քաղաքի 12 եկեղեցիներից 7-ը, որոնցից Ս. Նշանը, Ս. Պողոսը, Ս. Տիրամայրը, Ս. Վարդանը, Ս. Ծիրանավորը, Ս. Սահակը գործող էին, իսկ Ս. Առաքյալը` կիսավեր էր: Այգեստանում կար հինգ եկեղեցի. Արարքը եւ Նորաշենը կանգուն էին, իսկ Հանկույսները, Ս. Հակոբն ու Հայրավանքը` կիսավեր:

 

Վասպուրականում ստեղծված իշխանությունը 20-րդ դարում հայ քաղաքական կազմավորման առաջին ծիլն էր: Հետո եղավ ռուսական զորքերի նահանջը, ապա վերադարձ Վան, եւ սա կրկնվեց մի քանի անգամ: Վանում մինչեւ 1918 թվականի մարտ ամիսը հայկական իշխանություն կար՝ ղեկավարությամբ Կոստի Համբարձումյանի: Վանի՝ 1918 թվականի մարտյան վերջին նահանջին մայիս ամսին հետեւեց Հայաստանի Հանրապետության ստեղծումը: Ոչինչ պատահական չի լինում. այն փորձառությունը, որ ձեռք բերվեց Վանում եւ Վասպուրականում, պետք եկավ Հայաստանի Հանրապետություն կերտելու գործում:

 

Կրկին Վանի մասին

 

Վանը հայտնի կրթական կենտրոն է եղել: XIII դարի վերջերից մինչեւ XVIII դարի կեսերը Վան-Վասպուրականում ընդօրինակվել եւ ծաղկվել է շուրջ 1500 ձեռագիր: Վասպուրականի մանրանկարչության դպրոցը ամենանշանավորներից մեկն է: Արդեն 1903 թվականի տվյալներով Վանում եղել է  25 դպրոց. 10-ը` հայկական, 6-ը` ամերիկյան եւ 9-ը` ֆրանսիական: Վանի հինգ տպարաններում տարբեր տարիների լույս են տեսել 24 հայերեն թերթեր: Առաջինն «Արծվի Վասպուրականն» էր, որ 1858–1874 թվականներին հրատարակվում էր Վարագա վանքում: Թերթերից ամենաերկարակյացը «Վան-Տոսպն» էր, որը 1911-ին Վանում հիմնվելով,հետագայում տեղափոխվել է Թիֆլիս, իսկ այնուհետեւ մինչեւ 1919-ը լույս է տեսել Երեւանում:

Վանի Քաղաքամեջ թաղամասը մինչև 1915 թ. Վանի Քաղաքամեջ թաղամասը մինչև 1915 թ.

Լուսանկարը` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից

Վանում են ծնվել հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, արվեստի եւ գրականության շատ երախտավորներ: Նրանց մի մասը ականատեսն ու մասնակիցն է 1915 թվականի հերոսամարտի: Հայտնի վանեցիներ են Գեւորգ Արծրունին, Խրիմյան Հայրիկը, Գարեգին Սրվանձտյանը, Փանոս Թերլեմեզյանը, Վրթանես Փափազյանը, Լեռ Կամսարը, Վարդան Աճեմյանը եւ ուրիշներ:

 

Ապրիլի 24-ի վերաբանաձեւումը

 

«Վանի հերոսամարտով աշխարհին, Թուրքիային եւ ինքներս մեզ ցույց տվեցինք, որ մենք կարող ենք կռվել, դիմադրել ու հաղթանակ տանել: Ապրիլի 24-ի վերաբանաձեւման գաղափարի հիմքում հենց այն է, որ մենք ունեցել ենք բյուրավոր անմեղ զոհեր, բայց դրա կողքին նաեւ եղել են զանգվածային ինքնապաշտպանության բազմաթիվ դրվագներ եւ քաղաքային եւ գյուղական բնակավայրերում»,- ասում է Հարություն Մարությանը:

 

Կռվել են, հատկապես գյուղական բնակավայրերում, մի քանի ժամ, մի քանի օր, շաբաթներով։ Ըստ նրա՝ առաջին հայացքից դրանք թվում են փոքր դրվագներ Ցեղասպանության ֆոնի վրա, բայց եթե գումարում ենք իրար, երեւույթը բավական տպավորիչ է դառնում: Կարեւոր է, որ մարդիկ դիմադրել են, չեն հանձնվել, նաեւ նահանջել են, բայց փրկվել են ու գոյատեւել են:

 

«Սրանով դու ցույց ես տալիս, որ կարող ես քո անձի, ընտանիքի, ազգի արժանապատվությունը զենքը ձեռքիդ պաշտպանել: Պատահական չէ, որ Վանի ու գավառի ինքնապաշտպանությանը նորերը հաջորդեցին: Թուրքերը դրանք որպես ապստամբություններ են ներկայացնում, բայց ապստամբությունն ու ինքնապաշտպանությունը բոլորովին տարբեր բաներ են: Համաժամանակյա ապստամբության միջոցով օսմանյան լուծը թոթափելու խնդիր դրված չի եղել. խնդիրը եղել է ամեն կերպ հայության պահպանումը: Հայ քաղաքական կուսակցություններից եւ ոչ մեկի փաստաթղթերում անկախ պետականության ստեղծման խնդիր չի դրվել, խնդիրը ազգի գոյության պաշտպանությունն էր»,- ընդգծում է Հարություն Մարությանը:

Վանի Քաղաքամեջ թաղամասի մնացորդները 1956 թ. Վանի Քաղաքամեջ թաղամասի մնացորդները 1956 թ.

Լուսանկարը` Ժ-Մ. Թիերրիի

Հրեաները Հոլոքոստի ավարտից ութ տարի անց իրենց ցեղասպանության օրը հայտարարեցին «Զոհերի եւ հերոսության հիշատակի օր»: Նրանք Հոլոքոստի ձեւավորվող հիշողության մեջ նույն հարթության վրա դրեցին զոհերին եւ հերոսներին, քանի որ հասկանում էին, որ սերունդ են դաստիարակում, եւ չէին ցանկանում նրանց հոգեբանության մեջ միայն զոհի կերպարը թողնել: Եվ սա այն պարագայում, երբ հրեաները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ունեցել են միայն Վարշավայի Գետտոյի հերոսական ապստամբությունը՝ ակտիվորեն մասնակցելով նաեւ Եվրոպայում ծավալված Դիմադրության շարժմանը, կռվելով պարտիզանական ջոկատներում եւ կանոնավոր բանակների շարքերում:

 

Հարություն Մարության բնորոշմամբ՝ հայերի պարագայում ցեղասպանության զոհի բարդույթի հաղթահարման ուղղությամբ արվող քայլերը խիստ սահմանափակ էին։ Դա պայմանավորված էր նաեւ խորհրդային իշխանության եւ գաղափարախոսության գործոնով:

 

«Ցեղասպանության զոհի կարծրատիպը Հայաստանում հաղթահարվեց Ղարաբաղյան շարժման տարիներին, ինչը հետագայում օգնեց ռազմական հաղթանակներ տանելու Արցախում: Հայաստանում ցեղասպանության զոհի բարդույթը էապես թույլ է արտահայտված, սակայն այդպես չէ Սփյուռքում, որտեղ հեղափոխական բնույթի հասարակական լուրջ ցնցումներ չեղան, որոշ դեպքերում շարունակվում է դիմակայումը ժխտողականության դրսեւորումներին, որոշ դեպքերում էլ շարունակվում է ակտիվ պայքարը ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչի հետեւանքով էլ զոհի բարդույթի դրսեւորումները շարունակվում են»:

Վանը՝ մեր օրերում Վանը՝ մեր օրերում

Լուսանկարը` Richard

Գոյություն ունի «հիշողության մշակույթ» հասկացությունը, որը հեշտությամբ չի ձեւավորվում, այլ արդյունք է լինում տասնամյակներ տեւող հետեւողական աշխատանքի։ Հարություն Մարությանը կարծում է, որ այս հարցում հայոց պետականությունը դեռեւս մեծ անելիքներ ունի։

 

«Ցեղասպանությունից անցել է հարյուր տարի։ Ունենք շուրջ քսանհինգամյա ազգային պետականություն, արցախյան հաղթանակների գործոնը։ Կարծում եմ, վաղուց ժամանակն է վերաիմաստավորել հիշողության օրվա խորհուրդը, ձեւափոխել այն, իրականացնել առնվազն շեշտադրումների փոփոխություն եւ շրջանառության մեջ դնել այլ բանաձեւում՝ «Հայոց ցեղասպանության զոհերի եւ ինքնապաշտպանական կռիվների (մարտերի) հերոսների հիշատակի օր»։

Վանը՝ մեր օրերում Վանը՝ մեր օրերում

Լուսանկարը` Richard

Հարություն Մարությանը Վանում եղել է 1997 թվականին: Նա պատմում է, որ քաղաքը մեծ թափով կառուցապատվում էր, նկատել է մոտ 30 հատ վեց-յոթ հարկանի շենքերի ընթացող շինարարություն: Այն հատվածը, որտեղ Այգեստանն էր, այժմ կանաչապատ է: Միակ բանը, որ հիշեցնում է հին Վանը՝ Վանա ժայռն է, որն իր վրայի չպահպանված ու համեմատաբար թարմ ամրություններով էլ ապահովվել է քաղաքի երկարակեցությունը: Հայկական Վանից, ըստ նրա, մնացել է հսկայական, շարունակական ուսումնասիրության կարոտ զգացող մշակութային ժառանգություն, մնացել են հիշողություններ եւ ավանդույթներ: Եվ, իհարկե, հիշողություններն ու ավանդույթները կրող վանեցիների ժառանգներն են  մնացել:

 

«Վանի հերոսամարտը» հատուկ նախագծի բոլոր նյութերը կարդացեք այս հղումով:

 

Մարի Թարյան, Աստղիկ Հակոբյան

 

Վանի հերոսամարտին նվիրված Մեդիամաքսի հատուկ նախագիծն իրագործվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պետական հանձնաժողովի աջակցությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին