Սյունիքի «թերմոս» շենքերը կամ ջանքեր դեպի էներգաարդյունավետություն - Mediamax.am

191 դիտում

Սյունիքի «թերմոս» շենքերը կամ ջանքեր դեպի էներգաարդյունավետություն


Լուսանկարը` Մեդիամաքս

Ձախից աջ՝ Արմեն Եսոյանը, Գոռ Թադեւոսյաը, Նաթիա Նացվլիշվիլին Կապանի թիվ 1 մանկապարտեզի դիմաց
Ձախից աջ՝ Արմեն Եսոյանը, Գոռ Թադեւոսյաը, Նաթիա Նացվլիշվիլին Կապանի թիվ 1 մանկապարտեզի դիմաց

Լուսանկարը` Մեդիամաքս

Քաջարան
Քաջարան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաթիա Նացվլիշվիլին եւ Մանվել Փարամազյանը Քաջարանում
Նաթիա Նացվլիշվիլին եւ Մանվել Փարամազյանը Քաջարանում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Քաջարան
Քաջարան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրե Օհանյանը
Անդրե Օհանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Շենքերը թերմոս են դարձել. ձմռանը տաքն են պահում, ամռանը՝ հովը»,- ասում է Քաջարանի բնակիչ, երկարամյա մանկավարժ Ռոբերտ Առաքելյանը։ Նա բնակվում է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում ջերմարդիականացված շենքերից մեկում։ 

 

Քաջարանի բարձրլեռնային դիրքով պայմանավորված՝ ձմեռներն այստեղ խիստ են, իսկ ամռան կիզիչ արեւից թաքնվելն անհրաժեշտություն է: «Շենքերում հովացման համակարգեր չունենք, ուստի այս ծրագիրը փրկություն էր։ Հիմա դրսի ու ներսի ջերմաստիճանների տարբերությունը զգալի է»,- հավելում է մանկավարժը։ 

 

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն (2017-2026) իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո:

Ձախից աջ՝ Արմեն Եսոյանը, Գոռ Թադեւոսյաը, Նաթիա Նացվլիշվիլին Կապանի թիվ 1 մանկապարտեզի դիմաց Ձախից աջ՝ Արմեն Եսոյանը, Գոռ Թադեւոսյաը, Նաթիա Նացվլիշվիլին Կապանի թիվ 1 մանկապարտեզի դիմաց

Լուսանկարը` Մեդիամաքս

Շենքերի էներգաարդյունավետությունը բարելավելով եւ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելով՝ ծրագիրը նպաստում է կլիմայի փոփոխություններին դիմակայելու ներուժի զարգացմանը, էներգետիկ անվտանգության բարելավմանը եւ շրջակա միջավայրի նկատմամբ կայուն համայնքների ձեւավորմանը։ 

 

ԶԼՄ ներկայացուցիչներին Կապան եւ Քաջարան քաղաքների ջերմաարդիականացված շենքերի օրինակով ծրագրի ազդեցությանը ծանոթանցնելու համար կազմակերպվել էր շրջայց, որին մասնակցել է նաեւ Մեդիամաքսն ու ներկայացնում է ծրագրի մանրամասները։  

 

Խնայելով գումար՝ խնայում ենք բնությունը

 

Հայաստանում էներգիայի զգալի մասը սպառվում է շենքերում՝ վերջնական էներգիայի շուրջ 35 %-ը։ Սրա հետեւանքով մեծանում է ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների ծավալը, որը գլոբալ տաքացման մարտահրավերի հիմնական պատճառներից է։ Ըստ ՀՀ ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի՝ 2019 թվականին Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների 20 %-ը շենքերից է, իսկ ընդհանուր ՋԳ արտանետումների ծավալը 2000-2019 թվականների ընթացքում աճել է մոտ 7 անգամ։ 

Քաջարան Քաջարան

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանի խիստ ձմեռներով պայմանավորված՝ էներգիայի մեծ ծախսը շենքերում անխուսափելի է, սակայն կան սպառման անհրաժեշտության նվազեցման մեխանիզմներ, որոնցից է շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը։ Նորոգման աշխատանքներով հին շենքերում ջերմամեկուսացում ապահովելու շնորհիվ հնարավոր է դառնում ներսում ջերմաստիճանի կայունության ապահովումը՝ այդկերպ խնայելով էներգիա ինչպես ձմռանը տաքացնելու, այնպես էլ ամռանը հովացնելու համար։ 

 

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի համաֆինանսավորմամբ Հայաստանի մի շարք համայնքներում արդեն իսկ արդիականացվել է 174 բնակելի շենք, 77 հասարակական նշանակության շենք՝ այդ թվում կրթական, բժշկական եւ մշակութային հաստատություններ։ Ներկայումս ընթանում են աշխատանքներ եւս 183 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ուղղությամբ։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծրագրով նախատեսված ընդհանուր բյուջեի 20 մլն դոլարը տրամադրել է Կլիմայի կանաչ հիմնադրամը, 8,4 մլն դոլարը՝ ՀՀ կառավարությունն ու համայնքները, իսկ 1,4 մլն դոլարը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։ 

 

Բնապահպանական ու սոցիալ-տնտեսական ազդեցություն

 

Սյունիքի մարզում ծրագիրն աջակցել է Քաջարան, Սիսիան եւ Կապան համայնքներին՝ արդիականացնելու 42 բազմաբնակարան եւ 3 հասարակական շենք։ 

 

Ներկայումս ծրագիրը շարունակում է համագործակցությունը Քաջարան եւ Կապան համայնքների հետ՝ համապատասխանաբար եւս 8 բազմաբնակարան եւ 6 հասարակական շենք ջերմաարդիականացնելու համար։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուլիսի 18-19-ը Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին հերթական այցն էր կատարել Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու իրականացված աշխատանքին։ Նա եղել է Կապանի թիվ 1՝ արդեն էներգաարդյունավետ սերտիֆիկատ ունեցող մանկապարտեզում, այնուհետեւ շրջել Քաջարանի նույնպիսի շենքերի բակերում։ 

 

«Ծրագիրն ունի մի շարք բաղադրիչներ՝ ներառյալ աշխատանք քաղաքականության, կարգավորումների, մոնիթորինգի համակարգի բարելավման ուղղությամբ, բայց դրանով հանդերձ՝ ամենահավակնոտ բաղկացուցիչ մասն աջակցությունն է բնակելի ու հասարակական նշանակության շենքերի էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքներին»,- նշել է նա։

Նաթիա Նացվլիշվիլին եւ Մանվել Փարամազյանը Քաջարանում Նաթիա Նացվլիշվիլին եւ Մանվել Փարամազյանը Քաջարանում

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաթիա Նացվլիշվիլիի խոսքով՝ ծրագրի ազդեցությունը ոչ միայն բնապահպանական է, այլեւ սոցիալ-տնտեսական։

 

«Առաջին հերթին, բնակիչները գումար են խնայում ձմռանը բնակարանը տաքացնելիս, քանի որ ջերմամեկուսացման շնորհիվ ջերմությունը շենքում պահպանվում է։ Ըստ մեր գնահատականի՝ խնայողությունը կազմում է 30-60 %՝ կախված շենքի տիպից եւ որոշ այլ գործոններից։ Երկրորդ հերթին՝ բարելավվել են կյանքի պայմանները, եւ միեւնույն ժամանակ ավելացել այս բնակարանների շուկայական արժեքը»,- մանրամասնել է նա։

 

«Շնորհք» ստացած շենքերը

 

Քաջարանի բնակիչների հետ զրույցներում լրագրողները խնայողության չափի վերաբերյալ տարբեր թվեր են լսել՝ 10 հազար դրամ, 15, երբեմն էլ՝ 30։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Չնայած դրան՝ բնակիչները մեկ հարցում միակարծիք են՝ ամենակարեւորն այն է, որ շենքը սիրունացել է։ Այս գնահատականի հետ դժվար է վիճել, քանի որ բացի իրականացված արտաքին հարդարման աշխատանքներից, էներգաարդյունավետ շենքերի պատերը համայնքապետարանի նախաձեռնությամբ նկարազարդվել են տեղացի նկարիչների ջանքերով։

 

«Եկեք ծախսերի մասին չխոսենք, խոսենք գեղեցկության մասին։ Հլը նայիր՝ մեր Քաջարանի սիմվոլ արջն է իր քոթոթների հետ,- դիմացի ջերմաարդիականացված շենքի պատի որմնանկարը ցույց տալով ասում է Քաջարանի բնակիչ Արթուր Ղազարյանն ու հավելում,- դա ամենագեղեցիկն է»։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Նույն շենքի բնակիչ Գագիկ Գեւորգյանը, սակայն, չի վարանում «բացահայտել» գաղտնիքը։ 

 

«Մոտավորապես 15 հազար դրամ պլյուս է գալիս ամսական, առաջ ձմռանը 55 հազար էինք տալիս, հիմա 40-ով պրծնում ենք։ Ապրեն նախաձեռնողներն են, իրականացնողներն էլ»,- ասում է նա։

 

Չնայած անտանելի շոգին՝ Գագիկն ու Արթուրը Քաջարանից չեն դժգոհում, Սյունիքի անվտանգության շուրջ լարված իրավիճակից էլ չեն անհանգստանում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սա մեր ձորն է, սա մեր սարն է, ու՞մ թողնենք գնանք։ Մեր քաղաքն է, մեր Սյունիքն է, չենք մտահոգվում, համոզված եմ, որ լավ է լինելու, ապրելու ենք այստեղ ինչպես կանք ու միշտ էլ լինելու ենք»,- հավելում է Արթուր Ղազարյանը։

 

Հարատեւ արդյունք եւ շարունակականություն

 

Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանն ընդգծել է, որ նմանատիպ ծրագրերը նոր հնարավորություններ են ստեղծում պետություն-համայնք համագործակցության համար՝ միեւնույն ժամանակ ապահովելով հարատեւ արդյունք։ 

Քաջարան Քաջարան

Լուսանկարը` Մեդիամաքս

«Էներգախնայողությանն ուղղված միջոցառումները նվազեցնում են նաեւ համայնքի հետագա ծախսերը։ Այս ծրագրի արդյունավետ իրականացումից հետո արդեն իսկ ունենք դեպքեր, երբ համայնքներն իրենք են հանդես գալիս առաջարկով ու դիմում սուբվենցիոն ծրագրերի՝ համայնքում էներգաարդյունավետության բարելավման աշխատանքների շարունակականության համար»,- նշել է նա։ 

 

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն էլ հավելել է, որ իրենք պատրաստակամություն են հայտնել հաջորդ տարի շարունակելու ծրագիրը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ, բայց նաեւ հուսով ենք, որ կկարողանանք նորից հասնել եռակողմ համագործակցություն»,- նշել է նա։ 

 

Արտանետումների կրճատում

 

«ՀՀ-ի Կլիմայական օրակարգի շրջանակում ջերմոցային գազերի արտանետումների կրճատումն առաջնային նպատակներից է, որին հասնելու եղանակներից մեկն ինչպես բնակելի, այնպես էլ հանրային ու արտադրական նշանակության շենքերում էներգաարդյունավետության կիրառումն է»,- նշել է ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի ՊՀ տնօրեն Արմեն Եսոյանը։

 

Ըստ ծրագրի՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը 45 շենքում 20 տարիների ընթացքում գումարային կկազմի 58.9 կտ CO2/ տարի։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Եսոյանը նաեւ ընդգծել է, որ ներդրվելու է նաեւ էներգետիկ կառավարման համակարգ, որին զուգահեռ ստեղծվելու է էներգետիկ մենեջերների ինստիտուտ։ 

 

Մինչեւ 60 % խնայողության ներուժ

 

Ծրագրի «շահառու» դարձած շենքերի էներգաարդյունավետության դասը նախկինում գնահատվել է «E» կամ «D», որոնք էներգաարդյունավետության գնահատման «A++» առավելագույն ցուցանիշով սանդղակի վերջում են։ Ջերմարդիականացումից հետո ցուցանիշները բարելավվել են՝  հասնելով «C+» կամ «B» մակարդակի՝ կախված շենքի եւ արդիականացման տեսակից։  

Լուսանկարը` Մեդիամաքս

Ծրագրի շինարարության ճարտարագետ-վերլուծաբան Անդրե Օհանյանի խոսքով՝ իրականացվել են շենքերի ինչպես մասնակի, այնպես էլ ամբողջական ջերմամեկուսացման աշխատանքներ։ 

 

«Ամբողջական ջերմամեկուսացումը ներառում է շենքի արտաքին պատերի, տանիքի, որոշ դեպքերում նաեւ նկուղի ջերմամեկուսացում, ինչպես նաեւ բոլոր շքամուտքերի եւ աստիճանավանդակների դռների ու պատուհանների փոխարինում»,- մանրամասնել է նա։ 

Անդրե Օհանյանը Անդրե Օհանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մասնագետի խոսքով՝ սկզբում հղկել են շենքի արտաքին պատերը, մաքրել փոշուց, այնուհետեւ դրանց մակերեւույթին ամրացվել են էքստրուդացված պոլիստիրոլե սալեր։ Հաջորդիվ դրանք ծածկել են ապակեցանցով ամրանավորված սոսնձի շերտով, իսկ արտաքին հարդարման աշխատանքներում կիրառել ջրադիմացկուն ներկ։

 

«Այս աշխատանքի շնորհիվ շենքերը ձեռք են բերել ջերմային էներգիայի մինչեւ 60% խնայողության ներուժ»,- նշել է Անդրե Օհանյանը։

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին