Yerevan Open՝ աջակցություն Ուկրաինայից տեղափոխվածներին - Mediamax.am

exclusive
3386 դիտում

Yerevan Open՝ աջակցություն Ուկրաինայից տեղափոխվածներին


Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Ղազարյան
Արմեն Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոման Բաղդասարյանը
Ռոման Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ժամանակդ քեզ ու կարիք ունեցողների համար օգտակար ծախսելու հնարավորություն». այսպես են կազմակերպիչները բնորոշում Yerevan Open բարեգործական շախմատային մրցաշարը, որն անցկացվել է մայիսի 20-ին՝ Հայաստանի Շախմատի ակադեմիայում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Սա նման երրորդ ու Երեւանում անցկացված երկրորդ մրցաշարն է (մրցաշարերից մեկն անցկացվել է Բաթումիում):

 

Մեդիամաքսը ներկա է եղել Yerevan Open-ի բացմանն ու զրուցել կազմակերպիչների հետ:

 

Մրցաշարը կարեւոր է բարոյական արժեքների տեսանկյունից

 

Ռոման Բաղդասարյան, կազմակերպիչ

 

Ազգությամբ հայ եմ, ապրում էի Մոսկվայում: Երեւան եմ տեղափոխվել մոտ մեկ տարի առաջ, վերադարձել եմ պատմական հայրենիք: Շախմատ խաղալ սովորել եմ մանկուց՝ ընտանիքում:

 

Պապիկս հաճախ պատմում էր, ինչպես էին Տիգրան Պետրոսյանի խաղերի ժամանակ հավաքվում Երեւանի Օպերայի հրապարակի տարածքում, տեղադրում շախմատային մեծ տախտակ ու հետեւում խաղին: Կարծում եմ՝ շախմատի հանդեպ այս մոտեցումը կարեւոր է պահպանել:

Ռոման Բաղդասարյանը Ռոման Բաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա ուսանող եմ, բայց շարունակելու եմ գործունեությունս նաեւ շախմատի ոլորտում: Այս մրցաշարի կազմակերպումից բացի, առաջիկայում նախատեսում եմ օնլայն դպրոց բացել, նաեւ սկսում եմ YouTube-ում շախմատային ալիք վարել:

 

Առաջին նման մրցաշարը Երեւանում կազմակերպել էր ընկերս՝ Դմիտրին: Շախմատ խաղալը բարեգործության հետ համատեղելու գաղափարն իրենն էր: Քանի որ նա հիմա Հայաստանում չէ, երկրորդ մրցաշարը կազմակերպեցի ես:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս անգամ մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ անկախ սեռից, տարիքից կամ վարկանիշից: Սպասում ենք 90-100 մասնակցի:

 

Որոշել ենք մրցաշարի մասնակցությունն անվճար դարձնել, սակայն ցանկացած մասնակից, հաշվի առնելով սեփական հնարավորությունները, կարող է նվիրատվություն կատարել: Հավաքված միջոցները փոխանցելու ենք փախստականներին աջակցող Dopomoga.am ֆոնդին, որն օգնում է Ուկրաինայից հեռացած ընտանիքներին, այդ թվում՝ հայերին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարծում եմ՝ մրցաշարը շատ կարեւոր է բարոյական արժեքների տեսանկյունից: Ուկրաինայում հայկական մեծ համայնք կա ու Հայաստան է եկել 6000-7000 մարդ: Այսօրվա մրցաշարի մասնակիցների թվում էլ կան մարդիկ, որոնք ստիպված էին փախչել:

 

Dopomoga-ն աջակցում է մոտ 500 ընտանիքի

 

Արմեն Ղազարյան, Dopomoga.am ֆոնդի համահիմնադիր

 

Ռոմանի հետ ծանոթացանք, երբ մեր կազմակերպություն եկավ ու կիսվեց բարեգործական մրցաշար անցկացնելու մտքով: Իհարկե, ուրախությամբ համաձայնեցինք համագործակցել: Dopomoga.am ֆոնդն աջակցում է փախստականներին Ուկրաինայից, այդ թվում՝ տեղահանված հայ ընտանիքներին:

Արմեն Ղազարյան Արմեն Ղազարյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս ընթացքում մեր կազմակերպությունն աջակցել է մոտ 3000 մարդու: Այժմ կանոնավոր աջակցում ենք մոտ 500 ընտանիքի: Երկու շաբաթը մեկ Dopomoga-ն նրանց է տրամադրում առաջին անհրաժեշտության պարագաներ, քանի որ այս մարդկանցից շատերը Ուկրաինայից հեռանալիս ոչինչ չեն վերցրել:

 

Yerevan Open-ի մասնակիցների նվիրատվություններով ընտանիքների համար նախատեսում ենք դեղորայք, հագուստ եւ կոշիկ գնել:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին