Երեւան։ Մեդիամաքս։ Այսօր Երեւան կժամանի Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լու Բոնոն:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ «Լու Բոնոն կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը՝ միտված համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ հայ-ադրբեջանական բանակցություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական քաղաքական լուծմանը»։
Լու Բոնոն Երեւան կժամանի Բաքվից, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: