Դեպի Արցախ՝ ռմբակոծված ու հարազատ իմ տուն - Mediamax.am

exclusive
4880 դիտում

Դեպի Արցախ՝ ռմբակոծված ու հարազատ իմ տուն


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուսաննա Խուրշուդյանը
Սուսաննա Խուրշուդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսինե Ղարիբյանը զրուցում է Հայկի հետ
Լուսինե Ղարիբյանը զրուցում է Հայկի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուսաննա Խուրշուդյանը
Սուսաննա Խուրշուդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննան եւ Յանան
Աննան եւ Յանան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հենց պապան ասաց՝ կարող եք վերադառնալ Արցախ, Աննան, Յանան ու Հայկը վազեցին դպրոց՝ գրքերը հանձնելու: Դպրոցում ում հանդիպեցին, հրաժեշտ տվեցին, մյուսներին էլ նամակով շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար:

 

«Խմբում գրեցի՝ մենք հայրենիք ենք վերադառնում, շնորհակալություն երեխաներին եւ դասղեկին` ուշադրության եւ հատուկ վերաբերմունքի համար»,- ասում է երեխաների մայրը՝ Սուսաննա Խուրշուդյանը:

Սուսաննա Խուրշուդյանը Սուսաննա Խուրշուդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատերազմի ընթացքում բոլորը՝ 79-ամյա Գյուլչորա տատից մինչեւ 9-ամյա Հայկը, հետեւում էին լուրերին՝ հավատալով, որ շուտով հետ են գնալու թեկուզ քանդված ու ռմբակոծված, բայց ապահով ու անվտանգ Արցախ: Հիմա էլ տուն վերադարձածներից են նորություններն իմանում:

 

«Երկու ընկերուհիներս են երեկ գնացել, ասում են՝ ամեն ինչ լավ ա՝ գազ, ջուր, ինտերնետ, ամեն ինչ կա, բայց մարդկություն չկա քաղաքում, դատարկ է»,-ասում է 15-ամյա Աննան:

Աննան եւ Յանան Աննան եւ Յանան

Լուսանկարը` Մեդիամաքս

2 ամիս երազում էին Ստեփանակերտ վերադառնալու մասին: Հիմա էլ ուրախ են, բայց անհանգստությունն ու անորոշությունն է շատ:

 

«Մեր սպասելիքն ուրիշ էր, գիտեինք, որ հաղթելու ենք, հպարտությամբ ենք վերադառնալու, բայց հիմա չկա էդ հպարտությունը: Չորս կողմը թուրքեր են, վախենալու է, մեջս վախ կա, որը, երեւի, դուրս չի գա: Ստեփանակերտ գնալուց հետո պլանավորում եմ դուրս գալ քաղաք, քայլել, կարոտս առնել, բայց պապան չի թողնի: Արդեն ասել ա՝ էլ առաջվա նման չի լինելու, որ ընկերուհիներով գնաք քայլեք, ժամը 8-ին գաք տուն, որովհետեւ վտանգավոր է: Իսկ նախկինում նույնիսկ տան դուռը չէինք կողպում, չէինք մտածում, որ կարող է գող մտնել»,-պատմում է Աննան:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ասում է՝ մինչ պատերազմը երազում էր Երեւանում ապրելու, սովորելու մասին: Բայց հիմա ուզում է օր առաջ վերադառնալ տուն: Գնում են, բայց հեռանկարը մշուշոտ է: Ստեփանակերտը, հավանաբար, նրանց վերջին հանգրվանը չի լինի: Աննան ասում է՝ պապաս հայրենասեր է, բայց այսքանից հետո, գուցե, գնանք Ռուսաստան:

 

Պապային օրեր առաջ են տեսել՝ երկու ամսվա ընդմիջումից հետո: Պատերազմի ընթացքում շաբաթը մեկ էր զանգում: Աղմուկի ու կտրտվող կապի պատճառով 1-2 բառ էին փոխանակում: Կարեւորը՝ ձայնը լսում էին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրադադարից հետո եկել էր Երեւան, ընտանիքին տեսել ու էլի վերադարձել Ստեփանակերտ՝ ռմբակոծությունից վնասված տունը կարգի բերելու:

 

«Չգիտեմ՝ ի՞նչ  ուժի տեր ենք հայերս, պնդաճակատ ազգ ենք: Ես երրորդ պատերազմն եմ տեսնում, էրեխեքը՝ երկրորդը: Մտածում էի՝ մի հատ էլ կրկնվի, չեմ դիմանա, էրեխեքին չեմ թողնի էդ պայմաններում ապրեն: Բայց մեր տունն էնտեղ ա, մինչեւ վերջի ամենավատ պահն էլ մարդ իր տանը կառչած ա մնում: Մնաց  մի բուռ հայրենիք, կամ, ավելի ճիշտ, մի կետ մնաց հայրենիքից: Գնում ենք հույսով, բայց ինձ չի թվում, որ խաղաղություն կլինի. շուրջբոլորը թշնամիդ է, ո՞նց կարող ես խաղաղ ապրել: Մենք էլի մի կերպ կապրենք, բայց էրեխեքի համար արդեն անվտանգ չի:

Սուսաննա Խուրշուդյանը Սուսաննա Խուրշուդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էսքանը տեսնելով՝ ես ո՞նց համակերպվեմ, որ Հայկս 8 տարի հետո պիտի էդ ամենի միջով անցնի: Ամեն ծնողի համար ամենաթանկն իր երեխան է: Ցանկացած բան էլ պիտի մտածես, որ չմնաս պատերազմի գոտում: Զինվորներն ամեն ինչ անում էին հայրենիքի համար, բայց զինվորից ոչինչ կախված չէր: Գերտերությունների խաղերն ու շահերն են»,-ասում է Սուսաննան:

Լուսինե Ղարիբյանը զրուցում է Հայկի հետ Լուսինե Ղարիբյանը զրուցում է Հայկի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինքը տնտեսագետ է, ամուսինը՝աշխարհագրագետ: Դեռ չգիտի՝ վերադառնալուց հետո կկարողանա՞ն իրենց աշխատանքով զբաղվել: Բայց նյութական խնդիրներն ամենասարսափելին չեն:

 

«Ամուսինս 1992-ին 16-17 տարեկան էր, տնից փախել, Շուշիի ազատագրմանն էր մասնակցել ու շատ հպարտ էր իր հաղթանակով: Շուշիի համար շատ էր անհանգստանում՝ ինչ գնով էլ լինի, Շուշին չպիտի տանք. կյանքի ու մահվան գնով գրաված իդեալ, սիմվոլ էր:

 

Շուշիի ազատագրման համար ստացած մեդալն ու վկայականը պատերազմի ընթացքում գրպանում էր պահում: Որոշել էր, որ երբ ասեն՝ Շուշին ազատագրված է, էլ թուրք չկա, արվարձաններից հետ են շպրտվել, 18-19 տարեկան հերոսներից մեկին կտա իր մեդալը: Էդպես էլ չտվեց:

Լուսանկարը` Մեդիամաքս

Շատ ազդվեց, ասում է՝ մեդալն ու ֆորման էլ ինձ պետք չեն, հայի ազգանունը կրել էլ չեմ ուզում, որ էս դավաճանությունն եղավ: Ինքը 30 տարի հիշում էր Շուշիի ազատագրման վայրագությունները, պատկերացրու՝ ինչ ապրումներ կունենա այսուհետ: Զոհվածները զոհված են, ողջ մնացածներն էլ կես մարմին, կես հոգի են, մահացած են հոգեպես»:

 

Առավոտյան 7-ին ճանապարհ են ընկնելու: Սուսաննան երեխաների հետ Ստեփանակերտ, մայրը՝ Գյուլչորա Մինասյանը, իր տուն՝ Ասկերանի շրջանի Հարավ գյուղ է գնալու: Աղջիկները համոզում են, որ իրենց հետ ապրի, մերժում է: Ասում է՝ Գիքորի նման՝ ես մեր գյուղն եմ ուզում:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Շատ-շատ եմ ուզում գնալ: Մեծ աղջիկս Ռուսաստան ա ապրում, էնքան զանգեց՝ եկ էստեղ, եկ էստեղ: Կռիվ արի, անջատեցի հեռախոսը, ասում եմ՝ էլ չասես, չե՛մ գալու, ես իմ գյուղում պիտի ապրեմ: Սուսաննան էլ ասում ա՝ ինձ մոտ ես ապրելու, ասում եմ՝ չէ՛, Սուսա՛ն ջան, մոտիկ ա, կես ժամվա ճանապարհ ա քաղաքից մեր գյուղ: Ես մեր գյուղն եմ ուզում, մեր տունը: Լավ հարեւաններ ունենք, բոլորն ուշադիր են իմ հանդեպ: Ամեն օր զանգում են՝ խի՞ չես գալիս: Ասում եմ՝ գալու եմ»,- ոգեւորված պատմում է 79-ամյա Գյուլչորա տատը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Լավ հարեւաններ ունեին նաեւ Երեւանում: Զարմացած ու զգացված են նրանց ուշադրությունից: Բոլորը փորձում էին օգնել, իրենց կողքին կանգնել:

 

«Նույնիսկ չէի պատկերացնում, որ էդ աստիճան հոգատար կլինեն: Խոսք եմ տվել ու էսօր էլ էրեխեքին եմ ասել՝ մենք դեռ շատ անելիք ունենք: Մեզ որ էստեղ էսպես օգնեցին, մենք էլ պետք է շրջաններից, գյուղերից՝ Հադրութից, Շուշիից եկած մարդկանց օգնենք, մի բան կազմակերպենք ընկերներով: Արդեն մտածում եմ՝ ինչ ունեմ, ինչ չունեմ, էնքան պահածո եմ փակել, կգնամ ու կբաժանեմ բոլորին»,-ասում է Սուսաննան:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին