Երեւանի համար նախատեսված, բայց Գյումրի եկած Մայրը - Mediamax.am

exclusive
35537 դիտում

Երեւանի համար նախատեսված, բայց Գյումրի եկած Մայրը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վրույր Սուքիասյանը
Վրույր Սուքիասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Գյումրիի Վետերանների խորհրդի արխիվից

Հուշահամալիրի բացման արարողությունը
Հուշահամալիրի բացման արարողությունը

Լուսանկարը` Գյումրիի Վետերանների խորհրդի արխիվից

Մայիսի 9. Մայր Հայաստան Հուշահամալիրում
Մայիսի 9. Մայր Հայաստան Հուշահամալիրում

Լուսանկարը` Գյումրիի Վետերանների խորհրդի արխիվից

Արձանի փոքր տարբերակը՝ տեղադրված Արա Սարգսյանի տուն-թանգարանի բակում
Արձանի փոքր տարբերակը՝ տեղադրված Արա Սարգսյանի տուն-թանգարանի բակում
Պատվանդանը գրառումներով
Պատվանդանը գրառումներով

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռաֆայել Եղոյանը
Ռաֆայել Եղոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Կոթողն այս կառուցվեց ի անմահություն Հայրենական մեծ պատերազմում հանուն մեր Մեծ Հայրենիքի զոհված լենինականցիների»:

 

1975թ.-ին այս տողերը փորագրվել են Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պատվանդանին: Համալիրը մեծ շուքով բացվեց Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին՝ Խորհրդային Միության տարբեր քաղաքներից ժամանած հյուրերի ու վետերանների մասնակցությամբ:

 

«Մայր Հայաստան»-ի կառուցման, բացման ու ներկա վիճակի մասին հիշողություններով կիսվում ու մտահոգվում է հուշահամալիրի ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը, ով այդ տարիներին եղել է Լենինականի գլխավոր ճարտարապետը: Նա վստահեցնում է, որ քանդակագործ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Արա Սարգսյանի քանդակը նախատեսված է եղել տեղադրել Երեւանում, Ստալինի արձանի փոխարեն:

 

Իսկ թե ինչու Արա Սարգսյանի արձանը փոխարինվեց մեկ այլ հայտնի քանդակագործ Արա Հարությունյանի արձանով, կան մի քանի վարկածներ.

 

-Ես Լենինականի գլխավոր ճարտարապետն էի: Մի օր շտապ կանչեցին քաղսովետ: Գնացի: Արա Սարգսյանն էր նստած, սեղանին փռել էր արձանի 5-6 լուսանկար: Շատ վրդովված էր: Պատմեց, որ Ստալինի արձանը հանելուց հետո իրեն առաջարկել են արձանի էսքիզներ ներկայացնի:

Արձանի փոքր տարբերակը՝ տեղադրված Արա Սարգսյանի տուն-թանգարանի բակում Արձանի փոքր տարբերակը՝ տեղադրված Արա Սարգսյանի տուն-թանգարանի բակում

 

Մեկ մետրանոց արձանն է սարքել: Կենտկոմում բոլորը հավանել են առաջարկած արձանը ու ասել՝ սկսեք 20 մետրանոց քանդակը պատրաստել: Հետո տեղեկացրել են, որ մեկ այլ քանդակագործ՝ Արայիկ Հարությունյանի հեղինակած քանդակն է տեղադրվելու, - պատմում է Ռաֆայել Եղոյանը:

 

Արա Սարգսյանի թոռնուհի Աննա Սարգսյանն էլ հավելում է.

 

-Ասում էին, թե Արա Հարությունյանը եղել է Ստալինի արձանի պատվանդանի հեղինակ Ռաֆայել Իսրայելյանի ընկերը: Նա էլ միջնորդել է, որ տեղադրվի Արա Հարությունյանի հեղինակած արձանը: Նշում են, նաեւ, որ պապիս՝ Արա Սարգսյանի քանդակած արձանի կուրծքը բաց է եղել, դրա համար չի տեղադրվել Երեւանում:

Ռաֆայել Եղոյանը Ռաֆայել Եղոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իրականում, թե ինչն է եղել պատճառը, մնում է ենթադրել, բայց Գյումրիում եւս երկմտել են կուրծքը բաց արձան տեղադրել: Հուշահամալիրի ճարտարապետն էլ մի փոքր ամոթխած, բայց մի պատմություն է մտաբերում.

 

-Սուրեն Մատնիշյանը Արա Սարգսյանին ասաց. «Վարպե՛տ, քեզ մի բան պիտի ասեմ: Ախր, գյումրեցիները մի քիչ մեծբերան են, ավել-պակաս կսկսեն խոսել, պտի ասեն՝ ծիծիկդ ուտեմ: Ի՞նչ կլինի, գոնե, մի քիչ փակեք»: Արա Սարգսյանը սփյուռքահայ էր, չհասկացավ. «Ի՞նչ կսես, ադ ի՞նչ կնշանակե»: Բացատրեցի, որ կասեն, կուրծքդ ուտեմ… Արա Սարգսյանը միանգամից արձագանքեց, «Է'հ, իրանց մարն է, թո'ղ ուտեն…»:

 

Խորհրդավոր արձանի քողարկված իմաստը

 

Բաց կրծքերով կնոջ պարզած ձեռքին պահված արմավենու ճյուղը խորհրդանշում է խաղաղությունը, իսկ մյուս ձեռքում զվարթնոցի տաճարի խոյակը՝ հայի ստեղծագործ ուժը: Այն ճարտարապետության եւ քանդակագործության մոնումենտալ միջոցներով մեծարել է հաղթանակը, հավերժացնել ընկածների հիշատակը, ինչպես նաեւ գովերգել աշխատանքը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բայց հուշարձանը ունի նաեւ քողարկված իմաստ, որի մասին խոսում է Արա Սարգսյանի թոռնուհին՝ Աննա Սարգսյանը.

 

-Այստեղ իրականում պատկերված է Նեմեսիսը՝ հունական դիցաբանության վրեժի եւ արդար հատուցման թեւավոր աստվածուհին, որը պատժում էր նրանց, ովքեր խախտում էին բարոյական եւ հասարակական նորմերը: Արա Սարգսյանը եղել է ՀՅԴ-ի 1919 թվականին ստեղծված «Նեմեսիս» խմբավորման անդամ, այդ մասին ավելի բացահայտ սկսեցին խոսել միայն Հայաստանի անկախացումից հետո:

 

Արա Սարգսյանի 10 իրերը

Արա Սարգսյանը շատ է օգնել այս խմբավորմանը: Սակայն գալով Խորհրդային Հայաստան հնարավորինս թաքցրել է այդ փաստը, բայց իր բոլոր քանդակներում կան թաքնված ուղերձներ:

 

Հուշակոթող Լենինականի բանվորների մեկ օրվա աշխատավարձով

 

Արա Սարգսյանի մահից հետո մեկ մետրանոց քանդակը 20 մետր դարձրել է քանդակագործ Երեմ Վարդանյանը: Արձանի համար որոշում են համալիր կառուցել՝ նախատեսելով տեղադրել Ալեքպոլի Սեւ բերդի հարակից տարածքում: Լենինականի բոլոր բանվորների մեկ օրվա աշխատավարձով կառուցվում է հուշահամալիրը:

Լուսանկարը` Մեդիամաքս

-2 տարվա ընթացքում կառուցվեց: Նվիրական ժամանակներ էին, շատ ոգեւորությամբ կառուցվեց: Շինարարների սնվելու համար ամեն օր մի ռեստորան ուտելիք էր բերում, աշխատանքային օրվա վերջում գարեջրի գործարանը բոչկով գարեջուր էր բերում: Շատ ոգեւորված էին աշխատում,- 1964-1977թթ. Լենինականի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանն է վառ հիշում ու նաեւ ներկայացնում որոշ մանրամասներ:

 

Պատվանդանի բրոնզյա զարդանախշ դռնից ներս Հայրենական պատերազմին նվիրված փոքր թանգարան է գործել՝ հերոս քաղաքների հողով լցված հրետանու պարկուճներով, մարմարյա սեղանով, որի վրա դրված է եղել եզակի մի գիրք:

 

50 կիլոգրամանոց հիշողություն

 

«Մատյան Անմահության»: Մագաղաթատիպ այս հսկա գիրքը ունի մետաղական կազմ, իսկ ամեն մի թերթ զարդարված է հայ մանրանկարչության ու գեղագրության զարդանախշերով ու պատկերներով: Հարյուրավոր էջեր ու 3 580 մարդու անուն, ազգանուն ու հայրանուն, ովքեր 1941-1945թթ. Լենինականից պատերազմ են գնացել ու չեն վերադարձել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այբբենական կարգի հատուկ էջանշաններով, շղարշով ծածկված ամեն մի էջ ստիպում է զգուշորեն ու ակնածանքով թերթել մատյանը.

 

- Մայոր Մետրոխին էր տվել պատերազմից չվերադարձածների ցանկը: Իսկ կազմն էլ պատրաստել է դարբին Հրաչը իմ էսքիզներով: Մոտ 40 տարի առաջ է գրվել, երկու ամսում, տիկինս՝ Աննան թելադրում էր, ես գրում,- ասում է այս դեպքում «Մատյան Անմահության» ծաղկող ու գրիչ Ռաֆայել Եղոյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա գիրքը պահվում է Գյումրիի Վետերանների խորհրդում:

 

-Եզակի հուշագիրք է: Պատերազմի մասնակիցների ժառանգներն էին եկել: Նկարել, գնացել են, ուրախացել, որ գրքի մեջ իրանց պապի անունը կա,-նշում է Գյումրիի վետերանների խորհրդի նախագահ Վրույր Սուքիասյանը, ում խոսքին միանում է տիկին Թերեզան.

Վրույր Սուքիասյանը Վրույր Սուքիասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

-Տեսնողները նախ կզարմանան, որ Գյումրիից էդքան մարդ է գնացել պատերազմ: Հետո դիզայնով, գեղեցկությամբ, մագաղաթատիպ գրվածքով կհիանան, թե ինչպես է համադրված մետաղն ու թուղթը:

 

Մայր Հայաստան՝ առանց խաղաղությամբ լի ձեռքի

 

Գյումրիի «Մայր Հայաստան»-ի արձանը 20 մետր է, պատվանդանը 21 մետր: Սեյսմակայուն արձանն ու պատվանդանը 1988-ի երկրաշարժին դիմակայեցին, բայց խաղաղության արմավը բռնած ձեռքը 1989 թվականին պոկվեց: 10 տարի Գյումրիի «Մայր»-ը անձեռք էր:

 

-Ամերիկյան «Հայ օգնության ֆոնդ»-ի նախաձեռնությամբ Ամերիկայից երիտասարդ ճարտարապետների խումբ եկավ Գյումրի: Շրջայցի ժամանակ տեսան «Մայր Հայաստան»-ի վիրավոր արձանը ու վերադառնալով՝ որոշեցին օգնել ու դրամահավաք կազմակերպել,- հիշում է ՀՕՖ-ի Շիրակի բաժնի նախկին տնօրեն Մարինա Բազաեւան,-Անհրաժեշտ գումարի միայն մի մասն էր հավաքվել, ես խնդրեցի մեր ղեկավարին, որ ՀՕՖ-ը լրացնի գումարը՝ մտածելով, որ «Մայր Հայաստան»-ի ձեռքի վերականգնումը շատ խորհրդանշական կլինի քաղաքի համար ու անհրաժեշտ գումարը հատկացվեց:

 

2000թ. քանդակը «բուժվեց»: Տարիների ընթացքում տարածքը մասամբ բարեկարգվեց, սակայն այնքան էլ մարդաշատ չէ: Հարակից լճակում ամռան է մի փոքր աշխուժություն սկսվում: Ոչ միայն նավակներով են զբոսնում, այլ նաեւ հարակից թաղամասերից ծնողներից թաքուն երեխաներն են գալիս: Նույնիսկ աշնան ցուրտը չի խանգարում, որ խիզախեն թռչել սառը ջրի մեջ:

 

Իսկ ավելի մարդաշատ կարելի է տեսնել տարվա ընթացքում միայն երեք անգամ: Գյումրիից նորակոչիկները Հայոց բանակ գնում են «Մայր Հայաստան»-ի հուշահամալիրի տարածքից՝ հայրենասիրական երգ ու պարով, ընկերական քաջալերող խոսքերով ու ծնողների գրկախառնությամբ:

Մայիսի 9. Մայր Հայաստան Հուշահամալիրում Մայիսի 9. Մայր Հայաստան Հուշահամալիրում

Լուսանկարը` Գյումրիի Վետերանների խորհրդի արխիվից

Հայրենական պատերազմի հաղթանակի օրն էլ վետերաններն են գալիս՝ իրենց զավակներով, թոռներով ու ծոռներով:

 

Միայն թե «Մայր Հայաստանը» նույնպիսի շուքով չի դիմավորում վետերաններին ու հյուրերին, ինչպես 40 տարի առաջ: Հուշահամալիրի նախկին տեսքը այդպես էլ չվերակագնվեց:

Լուսանկարը` Գյումրիի Վետերանների խորհրդի արխիվից

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի տարիներով բարձրաձայնած վրդովմունքը անարձագանք մնաց.

 

-Շատ վիրավորական է, որ նվիրական սարքած գործերը, էսօր անտերության են մատնված ու չհարգված: Չի կարելի: Պատվանդանի մեջ փոքր թանգարանատիպ տարածք կար, ջահը գողացան, բրոնզե նախշազարդ դռները գողացան, Անհայտ զինվորի գերեզմանի աստղն ու բռունցքը գողացան, շատրվանները չեն գործում… որբացավ համալիրը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Անցնող 30 տարի ընթացքում տեղական իշխանությունները կարողացան միայն Անհայտ զինվորի գերեզմանի աստղի ու բռունցքի փոխարեն ժամանակավոր գիպսե բռունցք ու երկաթից աստղ պատրաստել, որոնք տարածքում հայտնվում են միայն մայիսի 9-ին:

 

-Ամոթ է, հբը ինչ է, բռունցքը մայիսի 9-ի առավոտը կբերեն, ցերեկը կտանին: Նախկինում կավից էի պատրաստել, հիմա էլ գիպսից է բռունցքը, առաջարկել եմ բազալտից կամ մարմարից քանդակեմ, բայց քաղաքապետարանը ոչինչ չի ասում,- նեղսրտած նշում է գյումրեցի քանդակագործ Սամվել Պետրոսյանը, ում արվեստանոցում էլ պահում են բռունցքն ու աստղը:

Պատվանդանը գրառումներով Պատվանդանը գրառումներով

Լուսանկարը` Մեդիամաքս

Իր մտահոգությունով կիսվեց նաեւ Արա Սարգսյանի թոռնուհին՝ Աննա Սարգսյանը.

 

-Պատվանդանի վրա տարբեր գրառումներ կան, սիրո խոստովանություններ, կարոտի խոսքեր, անպարկեշտ բառեր… Խնդրեցի քաղաքապետարանին, որ մաքրեն, սակայն ոչ մի քայլ չի արվում:

 

Անահիտ Հարությունյան

 

Լուսանկարները` Կարեն Մկրտչյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին