Հաղթանակ զբոսայգի կամ «Մոնումենտ»` կենդանի պատմություն - Mediamax.am

exclusive
86952 դիտում

Հաղթանակ զբոսայգի կամ «Մոնումենտ»` կենդանի պատմություն

«Երեւան. XX դար» նախագծի այսօրվա հերոսը «Հաղթանակ» զբոսայգին է, որը բոլորս անվանում ենք «Մոնումենտ»:

Լուսանկարը` Հեղինակը հայտնի չէ:

Լուսանկարը` Վ. Իսրայելյանի արխիվից:

Լուսանկարը` Photolure

Աջից երկրորդը Ռաֆո Իսրայելյանն է:
Աջից երկրորդը Ռաֆո Իսրայելյանն է:

Լուսանկարը` Վ. Իսրայելյանի արխիվից:

Ռ. Իսրայելյանի էսքիզը:
Ռ. Իսրայելյանի էսքիզը:

Լուսանկարը` Վ. Իսրայեյանի արխիվից:

Լուսանկարը` Ռոբերտ Լեբեկ:

Լուսանկարը` Մշակույթի նախ. առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

ԽՍՀՄ ղեկավարները, Ադրբեջանի եւ Վրաստանի ԿԿ առաջին քարտուղարները:
ԽՍՀՄ ղեկավարները, Ադրբեջանի եւ Վրաստանի ԿԿ առաջին քարտուղարները:

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

ԽՍՀՄ ղեկավարները, ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դ. Ուստինովը, Ադրբեջանի եւ Վրաստանի ԿԿ առաջին քարտուղարները:
ԽՍՀՄ ղեկավարները, ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դ. Ուստինովը, Ադրբեջանի եւ Վրաստանի ԿԿ առաջին քարտուղարները:

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

Լուսանկարը` Շ. Հակոբյանի արխիվից:

Լուսանկարը` Շ. Հակոբյանի արխիվից:

Լուսանկարը` Շ. Հակոբյանի արխիվից:

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

Լուսանկարը` Հեղինակը հայտնի չէ:

Ռ. Իսրայելյանի էսքիզը:
Ռ. Իսրայելյանի էսքիզը:

Լուսանկարը` Վ. Իսրայելյանի արխիվից:

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Ալեքսանյանի արխիվից:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսանկարը` Մեդիամաքս:


«Երեւան. XX դար» նախագծի այսօրվա հերոսը «Հաղթանակ» զբոսայգին է, որը բոլորս անվանում ենք «Մոնումենտ»: Այդ ոչ պաշտոնական անվան ծագման պատճառը 1950 թվականին այգում տեղադրված Ստալինի արձանն էր: Տարիների ընթացքում «Մոնումենտ» սկսեցին անվանել ոչ միայն այգին, այլեւ ողջ թաղամասը, որը համարվում է Երեւանի ամենահաճելի վայրերից մեկը: Այսօր դժվար է հավատալ, որ ժամանակին «Արեիկ» լճի ափերին իսկական լողափեր էին, որտեղ իրենց հանգիստն էին անցկացնում հարյուրավոր երեւանցիներ: Դժվար է նաեւ հավատալ, որ 1990-ական երկրորդ կեսին կառուցված «Գոլդեն Փելես» հյուրանոցի վայրում խիտ անտառ էր…

 

«Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրը` Ստալինի արձանով, բացվեց 1950թ. նոյեմբերի 29-ին: Պատվանդանի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է:

 

Վ. Իսրայելյանի արխիվից:                                      Ռ. Իսրայելյանի էսքիզը:

                                                                              Վ. Իսրայելյանի արխիվից:

 

Ստալինի 17 մետր բարձրություն ունեցող պղնձե արձանի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովն էր:

 

Լուսանկարը`Photolure:

 

Այդ տարիներին մի լեգենդ էր շրջում`իբր Իոսիֆ Ստալինը գիշերով թաքուն ժամանել էր Երեւան, ծանոթացել արձանի հետ` հավանելով այն, ու անմիջապես վերադարձել Մոսկվա: Սակայն, նման այցելության որեւէ փաստացի ապացույց գոյություն չունի: Ի դեպ, Ստալինի արձանը համարվում էր ամենամեծը Խորհրդային Միության տարածքում:

Ռաֆայել Իսրայելյան
դոսյե
Ռաֆայել Իսրայելյան

1962 թվականին Ստալինի արձանը ապամոնտաժվեց: Հինգ տարի պատվանդանը դատարկ մնաց, իսկ 1967 թվականին տեղադրվեց Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանը: Երեք տարի անց հուշահամալիրի շենքում բացվեց Հայրենական Մեծ պատերազմին Հայաստանի մասնակցությանը նվիրված թանգարանը: 1995թ. այն վերանվանվեց «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի եւ անցավ ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո:

 

Այգին սկսեց կառուցվել 1930-ականների վերջին: Այն կոչվում էր «Քաղաքային այգի Արաբկիրում»: Պատերազմից հետո այն վերանվանվեց «Հաղթանակ» այգու: Մինչ այդ այգու տեղում ամայի տարածքներ էին, բոլոր ծառերը տնկվեցին աստիճանաբար, տարիների ընթացքում:

 

Առաջին կարուսելը ճոճվող նավակն էր, որը տեղադրվեց 1955-56թթ-ին: 1959թ-ին այգում բացվեց «Արագիլ» ռեստորանը, որը դարձավ քաղաքի խորհրդանիշներից մեկը: Նրա հեղինակը եւս Ռաֆայել Իսրայելյանն էր:

 

Ռ. Իսրայելյանի էսքիզը:

Վ. Իսրայելյանի արխիվից:

Մարդիկ գնում էին «Արագիլ»՝ քաղաքի վրա բացվող սքանչելի տեսարանով զմայլվելու եւ շեֆ-խոհարար Ստյոպայի պատրաստած ուտեստները համտեսելու համար:  Ցավոք, ռեստորանը արդեն վաղուց չի գործում ու գտնվում է կիսաքանդ վիճակում…

 

Հեղինակը հայտնի չէ:

 

«Արեւիկ» արհեստական լիճը սկսեցին կառուցել 1958թ-ին, իսկ շահագործման հանձնեցին 1961թ-ին: Լճի հեղինակը ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Հակոբյանն էր:

 

Լիճը կրկնում է Սեւանա լճի ձեւը: Ամենախորը հատվածում լճի խորությունը կազմում է 8,5մ:

 

Սկզբում լիճը նախատեսված էր մարդկանց լողանալու համար: Լճի շրջակայքում մշտապես հերթապահում էին փրկարարներ, որոնք, հիմնականում, ֆիզկուլտինստիտուտի շրջանավարտներն էին:

 

Լուսանկարը` Շ. Հակոբյանի արխիվից:

 

Ջուրը պարբերաբար փոխվում էր ու քլորացվում: Սակայն այդ ջուրը օգտագործվում էր նաեւ ոռոգման համար, իսկ քլորի առկայությունը վատ էր անդրադառնում ծառերի վրա: Այդ պատճառով, 1969թ-ից ի վեր արգելվեց քլորի օգտագործումը ջրում եւ աստիճանաբար լճում լողանալն անհնարին դարձավ:

 

Լուսանկարը` Շ. Հակոբյանի արխիվից:

 

Այդ տարիներին մեկ ժամ նավակ վարելն արժեր 1 ռուբլի: Լիճը մշտապես լցված է եղել ջրով ՝բացառությամբ 1983-1985թթ., երբ այգին փակվել էր վերակառուցման: Լճի ետեւի մասում թենիսի կորտն ու վոլեյբոլի հրապարակն էին, իսկ կողքը կային երկու տաղավարներ` մեկը խորտկարան էր, մյուսը՝ սրճարան:

 

Երբ 1988-89թթ-ին նորացրեցին «Պտտվող անիվ» կարուսելը, հին կաբինաներից մի քանիսը տեղադրեցին լճի շրջակայքում` որպես սրճարանի սեղաններ:

 

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

 

Այսօր 30 րոպե նավակ վարելն արժե 1000 դրամ, կատամարանը` 1500 դրամ: Մինչ օրս այստեղ փրկարարներ էն աշխատում` դեպքեր են լինում, երբ ջուրն են ընկնում երեխաները, կամ էլ նավակների ուղեւորները:

 

«Հաղթանակ» զբոսայգու բարեկարգման եւ կանաչապատման հարցերով զբաղվում է «Քանաքեռ-Զեյթուն բարեկարգում» ՓԲԸ-ն: Ընկերությունը պատասխանատու է զբոսայգու 33 հա տարածքի համար: Զբոսայգու մյուս հատվածները վարձակալված են, եւ դրանցից մի քանիսը անմխիթար վիճակում են:

 

Ընկերության 8 աշխատակիցները ամեն օր մաքրում են զբոսայգու մուտքի հատվածը, Անհայտ զինվորի գերեզմանը եւ դրա հարակից տարածքները, ծառուղիները, ոռոգում են կանաչ տարածքները: Չլուծված խնդիրներից է զբոսայգու որոշ հատվածներում ոռոգման ցանցերի բացակայությունը:

 

2011 թվականին հայտնի դարձավ «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման ծրագրի մասին, որը ֆինանսավորում էր ռուսաստանաբնակ գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանը: Վարդանյանի պատվերով ամերիկյան «Գարի Գոդդարդ» ընկերության կողմից մշակված ծրագրով նախատեսվում էր այգում ստեղծել ժամանակակից հասարակական եւ վճարովի գոտիներ:

 

Մենք դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն` այգու ներկայիս կարգավիճակի ու զարգացման ծրագրերի մասին տեղեկատվություն ստանալու համար:

 

Ի պատասխան տեղեկացանք, որ զբոսայգու տարածքում սեփականության իրավունքով տրամադրված  հողամասեր չկան: Զբոսայգու տարածքում հողամասերը տրամադրվել են վարձակալության իրավունքով թվով 24 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց` 5-ից մինչեւ 50 տարի ժամկետով:

 

«Մշակված է ««Հաղթանակ» զբոսայգու վերակառուցում եւ արդիականացում» ծրագրի հայեցակարգն ու ֆինանսական մոդելը: Այս աշխատանքները, Ռուբեն Վարդանյանի ֆինանսավորմամբ, բարեգործական հիմունքներով իրականացվել են «Գարրի Գոդդարդ» ընկերության կողմից: Նշված բիզնես-ծրագիրը ներկայացվում է շահագրգիռ տարբեր ներդրումային կազմակերպություններին եւ ընկերություններին», - հայտնեցին Երեւանի քաղաքապետարանից:

 

Վահագն Իսրայելյան` մեր առջեւ դրված է հայրիկիս թանգարանի ստեղծման խնդիրը

 

Հետպատերազմյան շրջանում, երբ սկսվեց ապագա «Հաղթանակ» զբոսայգու բարեկարգումը, հայտարարվեց հաղթակամարների մրցույթ: Հայրս մասնակցեց եւ ներկայացրեց մի քանի տարբերակներ: Բայց հետագայում որոշվեց, որ այդտեղ պետք է կանգնեցվի Ստալինի արձանը:

 

Ռ. Իսրայելյանի էսքիզը:

Վ. Իսրայելյանի արխիվից:

 

«Արագիլ» ռեստորանը մի հոյակապ տեղ էր, հաճելի, հանգիստ, գեղեցիկ տեսարանով: Երիտասարդ տարիներին հաճախ էինք գնում այնտեղ: Ռեստորանը մեծ համբավ ուներ: 

 

Այգի հաճախել եմ մանկուց: Այնտեղ եղբորս՝ Արեգի հետ ֆուտբոլ էինք խաղում:

 

Սարգիս Ավետիսյանի անձնական արխիվից:

 

Այս տարվա սեպտեմբերի 17-ին լրացավ Ռաֆայել Իսրայելյանի 105-ամյակը: Այսօր մեր առջեւ դրված է հայրիկիս թանգարանի ստեղծման խնդիրը: Դիմել ենք բազմաթիվ գերատեսչությունների, սակայն մինչ օրս ոչ ոք չի արձագանքել: Ռ. Իսրայելյանի ամբողջ ժառանգությունը, անձնական իրերը պահվում են մեր տանը: Գործում է http://www.rafaelisraelyan.com/  կայքը, որը, սակայն, դեռ գտնվում է անավարտ վիճակում:      

 

Քանդակագործ Արա Հարությունյանի որդի, ԵՊՀ դոցենտ Արամ Հարությունյան` Ստալինի աչքը պահվում է իմ հսկողության ներքո

 

1962 թվականին Ստալինի արձանը տեղահանվեց ու Հայաստանի ղեկավարությունը որոշեց պատվանդանի վրա մեկ այլ հուշարձան տեղադրել: Այն պետք է հայ ժողովրդի հավաքական կերպարը լիներ: Այդ ժամանակ 14 տարեկան էի, հիշում եմ,  հայրս տուն եկավ ու ասաց. «Ստալինի հուշարձանի փոխարեն «Մայր Հայաստան» հուշարձան է լինելու, աշխատանքները ինձ են հանձնարարել»:

 

Հուշարձանի նախնական տարբերակցներից մեկը:

Լուսանկարը` Ա. Հարությունյանի արխիվից:

 

Արձանի մի քանի էսքիզներ կային: Ցավոք, դրանցից պահպանվել է միայն մեկը: Վերջնական տարբերակը հաստատվեց Կենտկոմի եւ Մոսկվայի կողմից: 1965 թվականի վերջում հայրս սկսեց աշխատանքը, որն ավարտեց 1967 թվականի հոկտեմբերին:

 

Հայրիկիս երեւանյան արվեստանոցը փոքր էր նման ծավալի հուշարձանի վրա աշխատելու համար: Թոխմախի գերեզմանատան մուտքի ձախ հատվածում մի հին գործարան կար, որի տարածքը հատկացրեցին հայրիկիս: Երբ գիպսե հուշարձանը պատրաստ էր, այն պատեցին պղնձե շերտով:

Արա Հարությունյան
դոսյե
Արա Հարությունյան

Որպես բնորդուհի հանդես եկավ Ժենյա Մուրադյանը` նրա հետ հայրս ծանոթացել էր 1963թ-ին՝ Սայաթ-Նովայի արձանի բացմանը: Սակայն չի կարելի ասել, որ հուշարձանը պատկերում է միայն բնորդուհուն.այն խորհրդանշում է ռազմական ոգու,հայ մոր,կնոջ,քրոջ ընդհանուր կերպար: Հայրս հաճախ նշում էր, որ այնտեղ նաեւ մայրս է պատկերված:

 

Լուսանկարը` Ա. Հարությունյանի արխիվից:

Հուշարձանի ճակատի մեջտեղի մասում թերթիկավոր բարակ ոսկուց մի գունդ է դաջված: Այդ ոսկին պահվում էր մեր տանը՝ մի տուփի մեջ: Ինձ ասացին, որ չդիպչեմ դրան, սակայն ես, բնականաբար, գիշերը բացեցի տուփը: Ոսկու թերթիկները փլվեցին եւ առավոտյան պարզ դարձավ, թե ով է գիշերը նման հետաքրքրասիրություն ցուցաբերել:

 

Հին հուշարձանի ստույգ չափերը հորս հայտնի չէին: Նա փնտրեց ու գտավ Ստալինի արձանի մասնիկները՝ կոշիկն ու աչքը: Այդ գտածոները օգնեցին նրան ճշգրիտ կերպով գտնել համաչափությունը: Հետագայում հայրս կոշիկը նվիրեց ինչ-որ մեկին, իսկ աչքը մինչ օրս գտնվում է նրա արվեստանոցում, իմ հսկողության տակ:

 

Ստալինի հուշարձանի աչքը:

Լուսանկարը`Մեդիամաքս

 

Հայրիկիս խնդրել էի, որ ես էլ մասնակցեմ հուշարձանը Հաղթանակի զբոսայգի տեղափոխելու ընթացքին: Մեկ գիշերվա ընթացքում հուշարձանը տեղափոխեցին մեծ ավտոմեքենաների միջոցով: Ժամում 20 կմ արագությամբ «քարավանը» շարժվեց. առջեւում ոստիկանական մեքենաներն էին, նաեւ զինվորականներ կային: Ի դեպ, Ստալինի հուշարձանի տեղահանման ընթացքում ոչ մեկ չէր մահացել. զինվորի մահը պարզապես լեգենդ էր:

 

Արամ Հարությունյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն չեղավ: Կատակով ասում եմ, որ հավանաբար, նման չափի կտոր չգտան, որ վրան գցեն: Այն ժամանակ դեռ շատերը չէին կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Ստալինի հուշարձանը այլեւս չկա եւ նրան փոխարինել է մի կին, ով պաշտպան է, զինվոր, աշխատող, նաեւ` պարզապես կին: Սակայն որոշ ժամանակ անց ժողովուրդը սիրեց «Մայր Հայաստանը»:

Ֆոտոլուր-ի տնօրեն Մելիք Բաղդասարյան` Մեկ նկարի պատմություն

 

Այս նկարի հեղինակը հայրս է` Հայաստանում ֆոտոլրագրության հիմնադիր Նեմրութ Բաղդասարյանը: Մինչեւ արձանի պաշտոնական բացումը հայրս դրա բազմաթիվ նկարներ էր արել, որոնք պահում էր իր արխիվում:

Ստալինի արձանի բացումը:

Լուսանկարը`Հայաստանի Ազգային արխիվ:

 

Արձանի պաշտոնական բացման օրը Երեւանում մառախուղ էր: Այնքան ուժեղ էր, որ հստակ երեւում էին միայն պատվանդանը ու արձանի ստորին մասը: Վերին մասը, Ստալինի դեմքը պատված է շղարշով: Արձանի բացմանը ֆոտոլրագրողներ էին եկել Մոսկվայից, սակայն մառախուղի պատճառով չկարողացան որակյալ նկարներ ստանալ:

 

Ի վերջո, ելքը գտավ հայրս: Քանի որ նախկինում նկարել էր արձանը, օգտագործելով այդ կադրերից մեկը, մոնտաժեց արձանի վերին մասը բացման օրն արված կադրի հետ, որտեղ երեւում է պատվանդանի տակ հավաքված ժողովուրդը: Հայրս այդ աշխատանքն այնքան վարպետորեն կատարեց, որ ոչ մեկ անգամ չկասկածեց, որ մոնտաժ է արված: Հաջորդ օրը ԽՍՀՄ բոլոր թերթերը տպագրեցին այդ նկարը:

Ճարտարապետ Աշոտ Ալեքսանյան` Հերոսների ծառուղու նախագծի քննարկումները շարունակում էինք նաեւ Գագրայում

 

1985 թվականին Կարեն Դեմիրճյանի հանձնարարությամբ ես եւ Անահիտ Նավասարդյանը սկսեցինք աշխատել Հերոսների ծառուղու գաղափարի իրականացման վրա:

 

Գաղափարն այն էր, որ ծառուղին տանի դեպի Հաղթանակի հուշարձան եւ Անհայտ զինվորի գերեզմանը, որի հեղինակը Ռաֆայել Իսրայելյանն էր:

 

Անհայտ զինվորի գերեզմանը մինչեւ 1985 թվականը:

Լուսանկարը` Մշակույթի նախ. առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն:

 

Մեր առջեւ նաեւ խնդիր էր դրված վերակառուցել Անհայտ զինվորի գերեզմանը` այն դարձնելով ավելի հանդիսավոր:

 

Երեւանի քաղաքապետ Մուրադ Մուրադյանի հետ բավական երկար քննարկում էինք նախագծերը: Այնպես համընկավ, որ այդ շրջանում երկուսս էլ ամառային հանգստի մեկնեցինք Գագրա` այնպես որ մեր հանդիպումները շարունակվում էին նաեւ այնտեղ:

 

Շինարարությունը տեւեց ամբողջ ձմեռ, իսկ Հերոսների ծառուղու եւ Անհայտ զինվորի վերակառուցված գերեզմանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1985թվ. մայիսի 9-ին՝ Մեծ հաղթանակի 40-ամյակի օրը:

 

Անհայտ զինվորի գերեզմանը մեր օրերում:

Լուսանկարը` Մեդիամաքս

 

ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյան

Մեզ մոտ ներկայացված են Հայրենական Մեծ պատերազմին Խորհրդային Հայաստանի մասնակցությանը վերաբերող նմուշներ:  Մասնավորապես, այցելուները կարող են ծանոթանալ հայկական 6 դիվիզիաների, աչքի ընկած մարտիկների գործունեության հետ: Առանձին ցուցադրություններում ներկայացված են հայազգի մարշալների (Հ. Բաղրամյան, Ի. Իսակով, Հ. Բաբաջանյան, Ա. Խանփերյանց) եւ գեներալների գործունեությանը:

 

1995 թվականին, երբ թանգարանն անցավ ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ եւ վերանվանվեց, թանգարանում իրենց արժանի տեղը գտան Արցախյան պատերազմին նվիրված ցուցանմուշները:

 

Բացի այդ, մեզ մոտ ներկայացված է նաեւ տեղեկատվություն եւ լուսանկարներ ցարական բանակի հայ գեներալների եւ ֆիդայական շարժման վերաբերյալ:

 

Թանգարանի մուտքն անվճար է բոլորի համար: Նախորդ տարի այցելուներ ենք ունեցել 70 պետություններից:

 

Թանգարանի հարակից տարածքում ցուցադրվում են հետեւյալ զինատեսակները` Հետեւակի թրթուրավոր զրահամեքենա, Զրահամեքենա-152, Տանկ Տ-34, Ինքնաթիռ ՄԻԳ-15, Կատյուշա ԲՄ-13, Զենիթային հրանոթ 76 մմ, Ս-75 Զենիթա-հրթիռային համալիր:

 

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյան` Իսրայելյանը շատ էր սիրում լինել «Արագիլ» ռեստորանում   

 

Նախկինում Հաղթանակի զբոսայգու տեղը ամայի բարձրունք էր: Պատերազմից հետո այդտեղ սկսվեց ծառատունկը: Ռաֆայել Իսրայելյանը կատարել էր ամբողջ այգու նախագծումը:

 

Ներկայիս մուտքի տեղը պարիսպներ էին: Իսրայելյանը պատրաստել էր մուտքի էսքիզները եւ նրա որդին` Արեգը, որը նույնպես ճարտարապետ էր, օգտվելով դրանցից, հոր մահից հետո ամբողջացրեց մուտքի մասը:

 

Հատված «Путь на арену» ֆիլմից (Հայֆիլմ), ռեժ. Լեւոն Իսահակյան, Հենրիկ Մալյան, տրամադրված Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից:

 

«Արագիլ» ռեստորանը կառուցվել է 1962-1964 թվականներին: Ռաֆայել Իսրայելյանը շատ ճիշտ էր ընտրում տեղանքը իր նախագծերն իրականացնելու համար: Նրա ճարտարապետությունը ներդաշնակորեն միաձուլվում էր լանդշաֆտի հետ, ինչը հայ ազգային ճարտարապետության կարեւորագույն բաղկացուցիչներից է:

 

Գծագրերի վրա այդ ռեստորանը կրում էր «Մոսկվա» անվանումը, սակայն հետագայում վերանվանվեց «Արագիլ»-ի: Բոլոր արտասահմանցի հյուրերին տանում էին «Արագիլ», որտեղ գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի քաղաք: «Արագիլը» նաեւ ուներ կամարաշար բաց մաս, որտեղ ամռանը մատուցվում էր պաղպաղակ, կոնյակ եւ միրգ: Իսրայելյանն ինքն էլ շատ էր սիրում լինել այդ ռեստորանում:   

 

«Ուրախ ժամանց» ՍՊԸ տնօրեն Թորոս Ումրիկյան` Պտտվող անիվը գտնվում է գերազանց վիճակում

 

Թորոս Ումրիկյանը «Հաղթանակ» զբոսայգու երկարամյա տնօրեն Հակոբ Ումրիկյանի որդին է: Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Հակոբ Ումրիկյանը Գ. Սունդուկյանի թատրոնի հարեւանությամբ գտնվող Կոմունարների այգու տնօրենն էր, իսկ 1967թ. նշանակվեց «Հաղթանակ» զբոսայգու տնօրեն եւ այդ պաշտոնը զբաղեցրեց 30 տարիների ընթացքում:

 

Զբոսայգում հանգստի եւ ժամանցի կազմակերպման աշխատանքը ստանձնեցի 1988թ-ից: ԽՍՀՄ փլուզումից հետո զբոսայգիների տնօրինությունները վերացան, եւ Երեւանի քաղաքապետարանը մեր ընկերությանը տրամադրեց զբոսայգում հանգստի եւ ժամանցի կազմակերպման, ատրակցիոնների սպասարկման գործառույթը:

 

2008 թվականին ընկերությանը կառուցապատման իրավունքով նոր տարածքներ հատկացվեցին՝ զբոսայգին ավելի զարգացնելու նպատակով: Մեզ հատկացված տարածքը կազմում է շուրջ 7 հա, որի մեջ մտնում են մոտ 70 ատրակցիոններ:

 

Երբ ստանձնեցի պաշտոնս, զբոսայգում գործում էր ընդամենը 7 կարուսել` Պտտվող անիվը, Շղթան, Ավտոդրոմը, Ճոճանակը, Մանկական շղթան, Օրբիտան եւ Ուրախ բլուրը:

 

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

 

Միայն այս տարի զբոսայգում տեղադրել ենք 17 նոր ատրակցիոններ: Դրանք բոլորն էլ նոր են`արտադրված  Իտալիայում, Ռուսաստանում, Չինաստանում, Անգլիայում:

 

Ամեն տարի սեզոնի ավարտին՝ սեպտեմբերի վերջին, մեր մասնագետները սկսում են  կարուսելների ուսումնասիրությունը: Յուրաքանչյուր ատրակցիոն անցնում է մանրակրկիտ փորձաքննություն, որից հետո կազմվում է համապատասխան ակտ: Ձմռանը սկսվում են նախապատրաստական աշխատանքները: Մեր փորձարկումներն անցկացնելուց հետո դիմում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության փորձագիտական կենտրոն, որն անցկացնում է կարուսելների անվտանգության առանձին փորձաքննություն:

 

Առաջին Պտտվող անիվը զբոսայգում տեղադրվել էր 1967 թվականին: Հայաստանն այդ տարիներին ստացավ 5 պտտվող անիվներ` մեկը տեղադրվեց «Հաղթանակ» զբոսայգում, մյուս չորսը ՝ Զվարթնոցում, Հրազդանում, Կոմիտասի պանթեոնում եւ Թոխմախում:

 

Երկրորդ Պտտվող անիվը տեղադրվեց 1989 թ.-ին, դրա բարձրությունը կազմում է 30 մետր: Այն գտնվում է տեխնիկական գերազանց վիճակում եւ դեռ պատրաստ է ծառայել մոտ 20 տարի: Վերջերս Երեւան էինք հրավիրել այդ կարուսելն արտադրող գործարանի գլխավոր ինժեներին, եւ նա հաճելիորեն զարմացած էր Պտտվող անիվի լավ վիճակից:

 

Այժմ մեզ առաջարկում են ավելի մեծ՝ 50 մետրանոց Պտտվող անիվ տեղադրել, սակայն դա թանկ հաճույք է` արժե մոտ 1 միլիոն դոլար: 

 

Մեդիամաքս-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյան` լեգենդը մոնումենտցի տղաները փոխանցում էին սերնդից սերունդ

 

Մոնումենտի կամ Հաղթանակի այգու շրջակայքում է անցել իմ մանկությունն ու պատանեկությունը: Ես մոնումենտցի եմ արդեն երրորդ սերնդում, եւ չնայած այժմ այնտեղ չեմ ապրում, մինչեւ հիմա էլ համարում եմ, որ դա բնակվելու համար Երեւանի ամենալավ հատվածն է՝ թե էկոլոգիայի, թե ենթակառուցվածքների տեսակետից: Իմ դպրոցը՝ Տոլստոյի անվան թիվ 128-ը, տեղակայված է Հաղթանակի այգուց «վտանգավոր» հեռավորության վրա, ինչը հնարավորություն էր տալիս ուրախ ժամանց անցկացնել դասերից «փախնելու» դեպքում` հաշվի առնելով այգու բազմաթիվ գայթակղությունները:

 

Ասելով Մոնումենտ՝ ընթերցողներից շատերը պատկերացնում են առաջին հերթին հենց Հաղթանակի այգին, մինչդեռ մոնումենտցու համար դա 50-ամյակից մինչեւ Ռայկոմ եւ Քոչարի փողոց ընկած հատվածն է, որը իսկական մոնումենտցին չի փոխանակի այն աշխարհի ոչ մի բարիքի հետ:

 

Իմ համար Մոնումենտը նաեւ իմ մանկության անբաժանելի մաս դարձած ստվար անտառային հատվածն էր, որն այլեւս չկա եւ, ցավոք սրտի, երբեք այլեւս չի լինի. 90-ականների սկզբին ծառերը կտրեցին, որպեսզի ցուրտ ձմեռներով ջեռուցեն տները, իսկ ավելի ուշ հաշվենկատ քաղաքային իշխանությունները պարզապես մաս-մաս վաճառեցին այդ հողերը, եւ այժմ այդտեղ քաղաքի ամենաճոխ դղյակներն են: Ահա թե ինչու, երբ ասում են «էկոլոգիական աղետ», ես առաջին հերթին հիշում եմ Մոնումենտի այդ անտառը, որի հետ են կապված նաեւ մեր մանկության ամենամեծ եւ անբացատրելի լեգենդը: Երբ 10-11 տարեկան էինք, մեզանից 4-5 տարի մեծ տղաները պատմում էին, որ համալսարանի 5 ուսանողուհիներ նենգաբար մի տղայի էին բերել այս անտառ եւ դաժանաբար բռնաբարել: Այդ լեգենդը մոնումենտցի տղաները փոխանցում էին սերնդից սերունդ մինչեւ վերջերս, երբ ապացուցվեց, որ նման բան չի եղել:):

 

Մեր տանից մինչեւ Հաղթանակի այգի եւ «50-ամյակի» հուշարձան ուղիղ 7 րոպե էր, անտառով՝ 4: Հաճախ մեր ծնողները համոզված էին, որ մենք ֆուտբոլ ենք խաղում կողքի մարզադաշտում, մինչդեռ մենք այդ ժամանակ արկածներ էինք փնտրում Հաղթանակի այգում կամ պաղպաղակ ուտում «50-ամյակի» հարեւանությամբ գտնվող ամառային սրճարանում:

 

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

 

Ես ու ընկերներս գիտեինք Հաղթանակի այգու յուրաքանչյուր անկյունը: Այնտեղ՝ Հավերժ կրակի մոտ, ես եւ դասարանցիներս պիոներներ դարձանք, այգում էին անցնում մեր դասարանի գրեթե բոլոր խոշոր հավաքները, այստեղ էինք ամեն տարի երկու անգամ հանձնում ГТО-ի (Готов к труду и обороне!) նորմերը, նույն այգում էլ իրար հրաժեշտ տվեցինք «վիպուսկնոյից» հետո… Այգում յուրաքանչյուրս ուներ իր սիրելի հատվածը` ինձ համար դա լիճն էր, որտեղ կարելի էր նավակ վարել: Տղաներից մի քանիսը սիրում էին բիլիարդանոցը, մի մասն էլ՝ կարուսելները:

 

Լուսանկարը` Թ. Ումրիկյանի արխիվից:

 

Շատ ժամանակ էինք անցկացնում նաեւ տանկի եւ ինքնաթիռի վրա, ուսումնասիրել էինք դրանք «ոտից գլուխ»: Կարուսելներից միայն մեկն էր երկար տարիներ մեզ համար «տաբու» հանդիսանում՝ “Чертово колесо”-ն. մոնումենտյան եւս մեկ լեգենդ պնդում էր, որ այդ կարուսելը բազմաթիվ դժբախտ պատահարների պատճառ էր դարձել, այդ թվում՝ մահվան ելքով: Միայն ավարտական դասարանում որոշեցինք ռիսկի դիմել եւ… ամենեւին չափսոսացինք: Համեմատելով այսօրվա ատրակցիոնների հետ, կարելի է ասել, որ “Чертово колесо”-ն ընդամենը անմեղ կատակ էր…      

 

Նախագծի վրա աշխատել են` Աննա Բուբուշյանը, Լենա Գեւորգյանը, Եկատերինա Պողոսյանը, Էլեոնորա Արարատյանը, Աննա Զիլֆուղարյանը, Արա Թադեւոսյանը, Մարիամ Լորեցյանը, Արմինե Մելքոնյանը, Էմին Արիստակեսյանը:

 

Շնորհակալություն ենք հայտնում`Թորոս Ումրիկյանին, Շողիկ Հակոբյանին, Գեւորգ Գեւորգյանին եւ Սաթենիկ Ստեփանյանին (Հայաստանի Ազգային կինոկենտրոն), Հակոբ Սիմոնյանին եւ Հասմիկ Կարապետյանին (Մշակույթի նախ. առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն):

 

Նախագծի գլխավոր գործընկերը ԱրմենՏել ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին