Երաժշտություն՝ «ընդհատակից». մաս 2-րդ - Mediamax.am

exclusive
12836 դիտում

Երաժշտություն՝ «ընդհատակից». մաս 2-րդ


The deenjes խումբը
The deenjes խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կավիճ»-ը
«Կավիճ»-ը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կավիճ»-ը
«Կավիճ»-ը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կավիճ»-ը
«Կավիճ»-ը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կավիճ»-ը
«Կավիճ»-ը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կավիճ»-ը
«Կավիճ»-ը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւոն Հախվերդյանը
Լեւոն Հախվերդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւոն Հախվերդյանը
Լեւոն Հախվերդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւոն Հախվերդյանը
Լեւոն Հախվերդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Side Project» խումբը
«Side Project» խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Side Project» խումբը
«Side Project» խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Side Project» խումբը
«Side Project» խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Side Project» խումբը
«Side Project» խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Side Project» խումբը
«Side Project» խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Side Project» խումբը
«Side Project» խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Side Project» խումբը
«Side Project» խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

«The clocker» խումբը
«The clocker» խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

«The clocker» խումբը
«The clocker» խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

«The clocker» խումբը
«The clocker» խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

«The clocker» խումբը
«The clocker» խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

«The clocker» խումբը
«The clocker» խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

«The clocker» խումբը
«The clocker» խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

The deenjes խումբը
The deenjes խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

The deenjes խումբը
The deenjes խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

The deenjes խումբը
The deenjes խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

The deenjes խումբը
The deenjes խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

The deenjes խումբը
The deenjes խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

The deenjes խումբը
The deenjes խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը նախորդ շաբաթ ներկայացրել էր «ընդհատակում» ստեղծագործող եւ մեյնսթրիմից դուրս երաժիշտներին, որոնց մի մասին էլ փորձել ենք գտնել եւ «գետնի տակից» լույս աշխարհ բերել այսoր:

 

The deenjes

 

 

Հայ ռեժիսոր Միկա Վաթինյանին եւ սիրիացի օպերատոր Թամմամ Համզային բոլորը գիտեն որպես դինջեր։ Մոտ 5 տարի առաջ հայտնված «Թող ու գնա» երգը համացանցի «բնակիչների» սրտերը գրավեց միանգամից: Դինջ տղաների 6 ամիս լռությունից հետո ծնվեց երկրորդը: Այսօր արդեն նախագիծը 16 երգ է թողարկել: 

 

«Սկսեցինք, իրականում, շատ պատահական։ Միասին ֆիլմ էինք նկարում, մոնտաժի պրոցեսն էր, երկար էր տեւում։ Պարբերաբար այդ ընթացքում նվագում էինք, մի օր էլ որոշեցինք ձայնագրել։ Ամեն ինչ հենց հայ բանաստեղծների գործերից սկսեց, երբ փորձեցինք դրանք երգերի վերածել ու տեսանք, որ ստացվում է։ Հիմնականում Չարենցի, Տերյանի բանաստեղծություններն են, դրանք մի տեսակ երգվում են, երաժշտական են: Ուրիշներ էլ ենք փորձել, բայց չի ստացվում: Երբեմն մեր տեքստերն էլ են լինում, բայց քանի որ այդ կոնցեպտը կա, պահում ենք: Ինձ դուր է գալիս, որ այդ տեքստերը, որոնք ծանոթ են մարդկանց, նոր բանի են վերածվում, նոր կյանք են ստանում»,- պատմում է Միկան:

The deenjes խումբը The deenjes խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմա արդեն երաժշտությունը տղաների կյանքում մեծ տեղ է գրավում, նրանց համար երաժշտությունը ճակատագրական նշանակություն ունի։

 

«Սահմանում չէինք դրել, որ մեր երաժշտությունն «անդերգրաունդ» է: Ավանգարդային ինչ-որ էլեմենտներ չունի, էքսպերիմենտալ բաներ չկան դրա մեջ: Ես այն «անդերգրաունդ» չեմ համարում, հակառակը՝ «մեյնսթրիմոտ» է: Ուրիշ հարց է, որ մեզ մոտ «մեյնսթրիմն» է մի քիչ ուրիշ: Անդերգրաունդ է նրանով, որ քիչ մարդ է լսում»,- ասում է Միկա Վաթինյանը:

 

Նախագծին The deenjes անունը տալը «հումորով է ստացվել, իբր դինջ են»: Առաջին երգը հրապարակելիս ընտրեցին անունը եւ սկզբում չէին կարծում, որ կշարունակեն.

 

«Իրականում ուզում էինք զբաղվել, երգեր ունեինք, հետո, որ տեսանք արձագանք կա, շարունակեցինք»:

 

Կավիճ

 

 

Բոլորովին վերջերս դեռ խորհրդավոր համարվող Կավիճը որոշեց մի կողմ գցել քողն ու ունկնդիրների համար արդեն սիրելի դարձած ձայնը ցույց տվեց իր դեմքը: 25-ամյա Վաչե Ղարիբյանին ոմանք գիտեին Beautified project-ից, ոմանք էլ՝ նրա նախորդ երեք նախագծերից՝ VatChe, «Սավարշավանա», My darkest secret:

 

«Սկզբում կար VatChe նախագիծը: Մի քանի հայերեն երգ գրեցի, բայց այդ նախագծի շրջանակներում չէր տեղավորվում եւ որոշեցի ստեղծել «Կավիճը»: Ծանր էր սկիզբը: Չեմ մտածում, որեւէ նպատակ չունեմ ինչ-որ բիզնես անելու այս նախագծով: Հակառակը՝ փորձում եմ փախնել: Երկար ժամանակ ցույց չէի տալիս դեմքս: Ինձ հետաքրքիր չի դա, մի քիչ ուրիշ ճանապարհով է տանում: Իմ համար ավելի կարեւոր է այն, ինչ ես եմ անում: Կարեւորն անկեղծ լինես»,- ասում է նա:

 

«Կավիճ» անունը մտածել է Վաչեի ընկերը. «Ինձ Վատչիկ են ասում: Տառերը փոխելով «Կավիճ» դարձավ»:

 

Վաչեն կրթությամբ երաժիշտ չէ, նույնիսկ դպրոցը չի ավարտել, բայց շատ բան է ինքնուրույն սովորել, նաեւ վիդեոմոնտաժով եւ հնչյունային ռեժիսուրայով է զբաղվում: Երաժշտությունը դեռ փոքրուց էր ընտրել, չնայած ընտանիքում որեւէ մեկը երաժշտության հետ կապ չուներ:

«Կավիճ»-ը «Կավիճ»-ը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Փոքր էի, երբ հայրիկին խնդրեցի, որ կիթառ նվիրի ինձ: Եկանք Հայաստան, տատիկս ինձ համար կիթառ գտավ` կոտրված, փշրված, սովետական փայտի կտոր: Դա էր սկիզբը: Այն ժամանակ դեռ նվագել չգիտեի, բայց ինչ-որ բաներ գրում էի»:

 

Վաչեն ասում է, որ ի տարբերություն իր մյուս բոլոր նախագծերի, որտեղ վախենում էր ի ցույց դնել մարդկային թուլություններն ու վաղը, «Կավիճը» կարողացավ արտահայտել բոլոր զգացմունքները. «Ոչ մի նախագծում չկա էդպես, որ պարզ երեւա, որ այս մարդը լավ չի զգում իրեն: Բայց դրա հետ մեկտեղ` այդ բոլոր էմոցիաները, «Կավիճը» հորինված են: Ես կիսվող չեմ, իմ խնդիրները հանրությանը չեմ ասի, ինձանից շատ քիչ կտոր եմ դնում «Կավիճում»: «Կավիճն այնպիսին է, որ չի նեղվում եւ ի ցույց բոլորին արտահայտում է իր թուլությունները, զգացմունքները: Ի սկզբանե, «Կավիճն» ընկեր էր լսողներին, նա «դու»-ով է դիմել ամեն մեկին»:

 

Վաչեն շատ սիրելի եւ առանձնացրած գործեր չունի, կան երգեր, որ ընդհանրապես տանել չի կարողանում, ասում է՝ մեծ հաճույքով կհեռացներ համացանցից: Շատ քիչ երգեր ունի, որ սիրում է, քանի որ միշտ նորություն է սիրում, շուտ է հոգնում:

 

The clocker

 

Վանաձորցի տղաները համերգներ են տալիս երեւանյան եւ թբիլիսյան ակումբներում ու արդեն հասցրել են գրավել «գետնի տակ» երաժշտություն լսողներին:

 

«The clocker անունը գալիս է այն մտքից, թե ինչ է ժամանակը, ինչքանով են մարդիկ կախված ժամանակից։ Այդ մտքերի բախումից ծնվեց խմբի անունը։ Խումբն underground է, բայց այնպես չէ, որ չենք ուզում PR-ով զբաղվել։ Մենք ուղղակի չգիտենք՝ ինչպես է դա արվում եւ ռեսուրսներ չունենք։ Հայաստանում երաժշտական ինդուստրիան մի քիչ այլ կերպ է զարգացած, այսպիսի խումբ չկա, իրականում բարդ է այս ոճի մեջ առաջ գնալը»,- ասում է խմբի մենակատար Ալբերտ Իսահակյանը:

 

6 տարվա պատմությամբ խումբը վերջերս հրապարակեց «Չզարմանաս» երգը: Ասում են՝ չեն ֆիքսվել, որ կոնկրետ որեւէ երաժշտական ոճի մեջ ստեղծագործեն, կարեւորն այն է, թե իրենց երաժշտությունն ինչ տրամադրություն է փոխանցում։

 

«Հայաստանում միատեսակ երաժշտություն է զարգանում, նոր բան չի ավելանում։ Բոլոր պետություններում կա ստանդարտ, որը վերեւում է, քանի որ դուր է գալիս բոլորին։ Թեմաներ կան, որոնց շուրջ է միայն պտտվում երաժշտությունը։ Ահավոր մի բան է, երբ երաժշտությունը քառակուսիացնում են, իսկ դրա մեջ չմտնող ամեն ինչ, չի ընդունվում»,- ասում է Ալբերտը:

«The clocker» խումբը «The clocker» խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

Խմբի կիթառահար եւ հնչյունային ռեժիսոր Արթուր Մանուկյանն էլ ավելացնում է, որ խնդիրն այն է, որ այլընտրանք չկա. «Մարդիկ լսում են այն, ինչ իրենց ընտրության մեջ կա։ Ցավոք, մենք չենք կարողանում ներկայացնել մարդկանց այն երաժշտությունը, որը դուրս է ստանդարտներից։ Ես շատ ուրախ կլինեմ, որ տարիներ անց գոնե հիշվենք որպես այլընտրանքի փորձ անողներ»:

 

Երաժշտությունը տղաները համեմատում են սննդի հետ. «Երաժշտությունից ավելի կարեւոր բան չկա։ Մեր ամեն երգ իր տեղն ունի՝ այբուբենի նման։ Դու մի երգի ժամանակ մի տեղում ես, մյուսի ժամանակ՝ բոլորովին այլ տեղ։ Չենք կարող այդ տարածքները համեմատել եւ առանձնացնել։ Մեր երգերից ամեն մեկն իր տեղն ունի»:

 

Տղաները նպատակ ունեն առաջիկայում թարմացնել տեխնիկան ու զարգացնել որակը: Նրանք նկատում են, որ որակյալ տեխնիկայով ստեղծված երաժշտությունը բոլորովին այլ կերպ է հնչում եւ չեն կարող դրան մատների արանքով նայել։

 

Side Project

 

 

Իրավաբան Ռաֆայել Իշխանյանի, հնչյունագիր-երաժիշտ Շահեն Խանդկարյանի եւ ֆիզիկոս Մհեր Ազիզբեկյանի Side Project դեռ նոր ծնված նախագիծն արդեն երկու երգ է հասցրել եւ պատրաստվում է երրորդը թողարկել:

 

«Ունենալով այլ նախագծեր եւս, որոնք մեզ համար հիմնական են, իսկ ոճերով՝ միմյանցից շատ տարբեր, որոշեցինք անգլերեն ասած side project ստեղծել, որի անունը 3,5 վայրկյան երկար մտածելուց հետո դրեցինք: Խմբի նպատակն է փորձել միավորել երեքիս տարբեր երաժշտական պատկերացումները եւ ստանալ ինչ-որ նոր բան, էքսպերիմենտ:  Փորձում ենք ստեղծել այն երաժշտությունը որը մենք կուզեինք լսել, բայց որը «թարսի պես» չկար: Բնական պահանջներից հետո, երեւի թե, ամենակարեւոր բանն է երաժշտությունը մեզ համար, լինի դա լսել, թե ստեղծագործել»,- ասում են տղաները:

«Side Project» խումբը «Side Project» խումբը

Լուսանկարը` Մեդիամաքս

Երգերը շատ բնական են ծնվում, հիմնականում անձնական ապրումներից եւ զգացումներից:

 

«Ինչպես նաեւ ալկոհոլի չարաշահումից»,- ծիծաղում են նրանք եւ շարունակում,- «դժվար է ձեւակերպել, թե ինչի մասին են մեր երգերը, երեւի նույն ապրումների ու զգացումների: Ինչ վերաբերում է մեր երաժշտության վրա լսած երգերի ազդեցությանը, ապա կարող ենք ասել, որ ամեն մեկս տարբեր ոճեր ենք լսում ու բոլորի ազդեցությունն էլ առկա է՝ Շահենի Experementajazzsteggaeurofunkiquidrum'n'bass-ից, Ռաֆոյի լսած տիեզերական զեղումներից մինչեւ Մհերի ծանր մետաղները»:

 

Ըստ նախագծի անդամների, իրենց երաժշտության «չամիչիկն» էլ հենց թվարկված ժանրերի խառնուրդն է, փորձում են դրանք իրար հետ հետաքրքիր ձեւով կապել:

 

Լեւոն Հախվերդյան

 

 

27-ամյա Լեւոն Հախվերդյանը մասնագիտությամբ համակարգչային ցանցերի ինժեներ է: Լեւոնի մանկությունը տարբերվել է իր այլ հասակակիցների մանկությունից։ Ու հենց այդ մանկությունն էր, որ մեծ ազդեցություն թողեց հետագա կյանքի ու երաժշտության հանդեպ կողմնորոշվածության հարցում:

 

«Պապս՝ ակադեմիկոս, թատերագետ Լեւոն Հախվերդյանը, ում անունով էլ ինձ կոչեցին, չափազանց հետաքրքիր անձնավորություն էր նույնիսկ փոքրիկ (դեռ մանուկ) Լեւոնիկի համար, քանի որ միշտ  ուրախ, բարի եւ ինտելեկտուալ խաղեր էր հորինում։ Հայրս եւ մայրս աշխատում էին «Հայֆիլմ»-ում, պապիկիս եղբայրը՝ ռեժիսոր, հորեղբայրս՝ երգահան... Նրանք շրջապատված էին շատ յուրահատուկ մարդկանցով, եւ ես այդ շրջապատում մեծանալուց հետո միայն հասկացա, թե ինչ գանձեր էի պեղում»,- պատմում է նա:

 

Երաժշտության հետ առաջին առնչությունը, որ մտաբերում է, այն է, ինչ լսել է վաղ մանկությունում:

 

«Կարծում եմ հենց այդ ժամանակ է սկսում ձեւավորվել ճաշակը։ Մեր տանը հնչում էին Ռուբեն Հախվերդյանի երգերը, Վիսոցկի, Ջիփսի Քինգս, Բիթլս, Սթիվի Ուանդեր եւ այլն: 7 տարեկան էի, ծնողներս տարան «Կանազ» մշակույթի կենտրոն՝ դաշնամուրի դասարան: Մի քանի տարի ընդհանրապես չէի զբաղվում երաժշտությամբ, մինչեւ ընկերս, ուսանողական տարիներին, կիթառի մի քանի ակորդ ցույց տվեց։ Սկսեցի «ախմախ» երգեր գրել, ծիծաղելի երգեր ընկերներիս մասին։ Այնուհետեւ, 2015-ի սկզբին, ծանոթացա «Բարդ Ակումբ»-ին եւ հեղինակ-կատարողների հետ ներկայացնել արդեն իմ երգերը»,- պատմում է նա:

Լեւոն Հախվերդյանը Լեւոն Հախվերդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

2015թ.-ի ամռանը Լեւոնը ձայնագրեց իր երգերից մեկը՝ «Կարեւորը մեր սերն է»: Ձայնագրության առաջին փորձն էր, որտեղ նրա հետ զուգերգով հանդես եկավ Լիլիթ Մանարյանը:

 

«2015թ.-ի աշնանը ձայնագրեցի երգերիցս եւս մեկը՝ «Կոպեկ» է կոչվում, որի ձայնագրման համար ինձ միացան Լեւոն Հախվերդյանը («Ոստան Հայոց»), Վահագն Ստեփանյանը (Allusion Band), Արամ Վարդանյանը (Imagine Band), Էվան (EVA Rockband): Մոտ ապագայում պատրաստվում եմ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել»:

 

Լեւոնն ասում է, որ երբ չի կարդում կամ չի զբաղվում այնպիսի բանով, ուր երաժշտությունն իրեն կշեղի, երաժշտություն է հնչում, կամ ականջակալների մեջ, կամ կենդանի, կամ մտքում։ Այն միշտ երիտասարդ երաժիշտի հետ է, եւ չնայած, որ կան երգեր, որոնցից չի կարողանում «պոկ գալ տարիներ շարունակ, միեւնույն է՝ անընդհատ փնտրում է նորը»:

 

Լեւոնը հիմնականում երգում է սիրո մասին, սիրելուց է ոգեշնչվում. «Դա կարող է լինել սիրելի աղջիկ, տուն, ուտելիք, ցանկացած երեւույթ, որին սիրով եմ վերաբերվում։ Կարծում եմ որ ատելության հետ էլ դա կարող է աշխատել, բայց դեռ նման փորձ չունեմ»:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի եւ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին