Երաժշտություն՝ «ընդհատակից». մաս 1-ին - Mediamax.am

exclusive
6212 դիտում

Երաժշտություն՝ «ընդհատակից». մաս 1-ին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեյնսթրիմից դուրս, հեռուստաէկրաններին չհայտնվող եւ քչերին հայտնի մարդիկ «ընդհատակում» փորձում են որակյալ երաժշտություն ստեղծել:

 

Այն, որ «անդերգրաունդ» (underground) երաժշտությունը մասսայական լինել եւ մեծ վաճառք ապահովել չի կարող, խոստովանում են նաեւ իրենք: Այս երաժիշտների մեծամասնությունն, իրականում, չի էլ ցանկանում դուրս գալ «գետնի տակից». սիրելի գործով զբաղվելու համար հավելյալ խթանող հանգամանքներ հարկավոր չեն, բավարար է միայն ունկնդիրների հնարավորինս լայն եւ երաժշտությանը համապատասխան որակյալ շրջանակը:

 

Մեդիամաքսը փորձել է գտնել եւ «գետնի տակից լույս աշխարհ» հանել մեյնսթրիմից դուրս երաժիշտներին:

Melineh

 

 

Մասնագիտությամբ ինժեներ-երկրաբան Մելինե Բիլբուլյանը երաժշտությամբ տարվում է ամեն օր` զուգահեռաբար ուսումնասիրելով իրեն հետաքրքրող ամեն ինչ։

 

Մելինեին էլեկտրոնային երաժշտությունը սկսել է հետաքրքրել իր արմատներից մինչեւ թարմ ճյուղերը. 20-րդ դարում` հատկապես երկրորդ կեսին, երաժշտության մեջ տեղի ունեցած հեղափոխությունը:

 

«Ուսումնասիրությունների արդյունքում հասա մեր օրերի ձեռքբերումներից մեկին՝ թվային աուդիո կայաններին (digital audio workstation)։ Բացահայտեցի, թե ինչ հիանալի միջոցներ են տալիս դրանք՝ առանց կատարողի երաժշտություն ստեղծելու համար, մասնավորապես իմ դեպքում՝ գրածս տեքստերը երգերի վերածելու, հանրությանը ներկայացնելու գործում։ Ստեղծում եմ երաժշտություն, որտեղ կարեւոր է ժամանակակից հնչողությունն ու բառերը՝ չսահմանափակվելով երաժշտական որեւէ ժանրում»,- ասում է Մելինեն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երաժշտությունը Մելինեի կյանքում ամեն օր ավելի ու ավելի մեծ դեր ու նշանակություն է ստանում՝ դառնալով հիմնական նպատակ, տարերք ու հաճույք:

 

Մելինեն ներշնչվում է ամեն ինչից` փողոցով քայլող ամենապատահական անցորդի ժպիտից մինչեւ օվկիանոսից այն կողմ գտնվող որեւէ երկրում տեղի ունեցած աղետը։

 

«Որպես hայաստանցի՝ ավելի զգայուն եմ Հայաստանում ու հայ հասարակության մեջ տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ։ Բնականաբար ու հետեւաբար երգերս էլ անկախ չեն ո՛չ տեսածիցս, ո՛չ լսածիցս, ո՛չ էլ ապրածիցս»,- ասում է այժմ Լիբանանում բնակվող երաժիշտը:

 

Իր «անսպասելի» երաժշտությամբ առանձնացող Մելինեն հարցազրույցի վերջում ավելացնում է Թեոդոր Ադորնոյի խոսքերը. «Հետադիմական ունկնդիրները վարվում են երեխաների նման՝ նորից ու նորից, համառորեն ու քենախնդրորեն պահանջելով այն ուտեստը, որ մի ժամանակ նրանց մատուցվել է»:

 

D. Z ú k

 

 

Հովհան Սարգսյանը մասնագիտությամբ զարդերի դիզայներ է: Ոսկերչական գործիքները վայր է դնում աշխատանքային օրից հետո, երբ փոխարինելու են գալիս երաժշտականները:

 

Երաժշտական աշխարհ Հովհանը մտել է հիփ-հոփ ոճով: Գրած տեքստերին երգ դառնալու համար երաժշտություն էր հարկավոր, ու սեփական երաժշտությունն ունենալու ցանկությունն էլ նրան մղել է այն ստեղծելուն:

 

«Անքուն գիշերներից, հարեւանների դժգոհություններից ու երկար աշխատանքից հետո ինքս ստեղծեցի այդ երաժշտությունը: Ամեն անգամ նոր բան էի սովորում: Ես ինձ վարպետ չեմ համարում: Միշտ ինչ-որ բանի պակաս կա իմ մեջ: Ես ինձ համարում եմ չհասած եւ «կանաչ» գույնի: Գուցե ես բավարարվող չեմ, ագահ եմ, ուզում եմ, որ շատ լինեն իմ երաժշտությունը լսողներն ու արձագանքները: Որպես երաժիշտ ուզում եմ, որ մարդիկ իրենք գտնեն ու սիրեն իմ երաժշտությունը»,- ասում է նա:

 

Նախագծի D. Z ú k անունը ծնվել է պատահաբար. «Մի անգամ ձկների մասին ինչ-որ բան էի կարդացել, բայց արդեն լավ չեմ հիշում, հավանաբար դրանից ազդված որոշեցի նախագիծն այդպես կոչել: Մոտավորապես այսպիսի միտք էր` ձկները ցավ չեն զգում, բայց այդ ցավը կարողանում են մարդկանց փոխանցել: Երեւի այդ էմոցիաներն արտահայտելու, փոխանցելու իմաստը կա իմ երաժշտության մեջ: Բացի այդ, որպես կանոն, միայն երաժշտություն է, առանց բառերի. դե ձկան նման, չեմ խոսում»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Իր երաժշտությունը հրապարակելու որոշումը դժվարությամբ է կայացել, մինչ օրս էլ ամենալավ գործերը թաքցրած են. «Ամենահամով բանը վերջում ուտելու գայթակղությունը կա, որպեսզի համը երկար մնա: Երբեմն պատկերացնում եմ, թե ինչպիսի տեսահոլովակներ կարող էի նկարահանել այդ ստեղծագործությունների համար, սակայն ֆինանսական խոչընդոտները թույլ չեն տալիս դա իրագործել»:

 

Հովհանը չի ուզում երաժշտությամբ գումար վաստակել, եղել են պահեր, որ նույնիսկ ցանկացել է թողնել ամեն բան: Բայց միշտ ինչ-որ կապող օղակ գտնվել է. «Ինձ երաժշտության մեջ պահեց Մելինեն, երբ ծանոթացա նրա հետ: Լսեցի նրա «Արի դու» երգը, կապ հաստատեցի, առաջարկեցի համագործակցել, արդյունքում ծնվեց «Ոտքերիդ վրա»-ն: Հայաստանում նման բան դեռ ոչ ոք չէր արել, շատ փափուկ ու թեթեւ էր իր երգը: Հիմա նոր երգի վրա ենք աշխատում: Անահիտ Թադեւոսյանի հետ եւս նոր երգ եմ պատրաստում: Անահիտը հրաշալի, չկրկնվող եւ անսահմանափակ ձայն ունի: Երեւի չեմ դադարի ստեղծագործել, բայց հնարավոր է գա մի օր, որ առհասարակ չհրապարակեմ»:

 

LI'LITH

 

 

Լիլիթ Նավասարդյանը դեպի երաժշտություն կողմնորոշվածությունն ունեցել է փոքր հասակից։ 4-5 տարեկանում, ինչպես մայրն է պատմել, արդեն ստեղծագործում էր։ Երաժշտական կրթություն է ստացել 80-ականների լավագույն դասատուների մոտ՝ դաշնամուրային եւ ստեղծագործական բաժիններում։

 

«Այն ամբողջ ընթացքում, որ դասական երաժշտություն էի սովորում, մյուս բոլոր երաժշտական ուղղվածությունները մի կողմ էի թողել։ Երգելն ու երաժշտությունը միշտ եղել են իմ մեջ, բայց ուսման ընթացքում դա գիտակցաբար մի կողմ եմ հրել։

 

Հիմա, երբ նայում եմ իմ անցած ճանապարհին, հասկանում եմ, որ այդ մոտեցումը շատ կարեւոր էր, ճիշտ էր, որ ես թողեցի այդ պահին ամեն ինչ։ Դա ինձ շատ մեծ բազա տվեց, ամուր կանգնած եմ այդ հողի վրա, գիտեմ ինչն ինչպես է աշխատում, որ գույն ինչպես ստանալ, որ գործիքն ինչ բնավորություն ունի, ինչպես պետք է դրա հետ շփվել։ Հիմա եմ հասկանում, թե ինչքան բան է ինձ տվել երգելու հարցում կատարողական արվեստի նրբություններին տիրապետելը։ Ես ինձ երգչուհի չեմ համարում, ուղղակի ստանում եմ այն, ինչ ցանկանում եմ լսել»,- պատմում է Լիլիթը:

 

Էլեկտրոնային երաժշտությամբ սկսել է տարվել 2006թ.-ին։ Էլեկտրոնային ստեղները նրան մինչ այդ վանում էին, ատում էր դրանք, քանի որ, կարծում էր, որ չեն տալիս այն խորությունն ու զգայականությունը, ամբողջությամբ ղեկավարել հնարավոր չէ եւ իրենց օրենքներն ունեն։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հետո սկսեցի սիրել։ Համակարգչային ծրագրերի շնորհիվ ես կարողացա ձեռքիս տակ ունենալ բոլոր այն գույները, որոնք իմ մեջ հնչում էին երաժշտություն ստեղծելիս։ Այն ժամանակ ես կապված էի կատարողի, նվագախմբի, մարդկանց հետ։ Կաղապարներ կային։ Իսկ սա ինձ հնարավորություն տվեց գլխումս եղած գունապնակն ամբողջությամբ դուրս բերել։ Իմ մոտ ամբողջությամբ էլեկտրոնային երաժշտություն չէ, ես սիրում եմ խառնել տարբեր ոճեր։ Ամեն ինչ սկսեց փոքրիկ միաձուլումներից, կտորներից։ Քիչ-քիչ եկավ։ Մի բան է, երբ դու գլխիդ մեջ լսում ես երաժշտությունը, մեկ այլ բան, երբ ունես դա դուրս բերելու լուծումներն ու տեխնիկական ապահովվածությունը»:

 

Առաջին գործը, որից Լիլիթն ամբողջովին գոհ է, կոչվում է «Լաա լաաա»։ Լիլիթի երգերը խոսքեր չունեն, որովհետեւ, ըստ նրա, դրանք իրեն կկաղապարեն։ Լիլիթն իր ձայնին ոչ թե որպես խոսք արտաբերող, այլ որպես երաժշտական գործիք է վերաբերում։ Այդ հնչյունները երաժշտության մի մասն են։

 

«Ամեն անգամ նոր երաժշտություն ստեղծելիս ինչ-որ մի բան է գլխումս կատարվում, հետո դա սկսում է իմ հոգին ուտել, ինձ հանգիստ չի տալիս։ Հասնում է մի կետի, որ պետք է մեջիցս դուրս բերեմ։ Ես չեմ կարող ասել՝ դա ինչից է, ինչու կա, կարծում եմ, որ ազդակներ կան, որ ներգործում են ստեղծագործողների վրա։ Դա մանկությունից է գալիս, դրա վրա մեծացել եմ, այդ գույներն իմ մեջ են»:

 

Հանրությանը հայտնի Լիլիթ Նավասարդյանը, ով աշխատում է «Եվրատեսիլ» երգի մրցույթում հայկական թիմերի հետ, եւ այս Լիլիթը շատ տարբեր են։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բաներ կան, որոնց համար ես պատրաստ չեմ վճարել, ես պատրաստ չեմ իմ ազատությունը, առանց կապանքների ու հանգիստ լինելը տալ, զոհաբերել, որպեսզի նույնքան մասսայականացնեմ այս նախագիծը։ Այդ երաժշտությունը մասսայական չէ, կարող եմ ավելի շատ տարածել, բայց դա իր հետ շատ բաներ է բերելու, որ ինձ պետք չէ։ Ես երգչուհի չեմ, ես ուղղակի անում եմ այն, ինչ չեմ կարող չանել, դա ինձ ներսից կուտի։ Ուզում եմ ուղղակի հանգիստ ապրել։ Լիլիթը չի կորի, հնարավոր է վերափոխվի»,- նշում է երաժիշտը:

 

Ասում է՝ իր այսօրվա ձեռքբերումների համար պարտական է մայրիկին՝ եթե չլիներ մայրը, եթե իրեն անվերապահորեն չհավատար, այսպիսին չէր լինի. «Հետագայում շատ գործառություններ ամուսինս իր ձեռքը վերցրեց։ Եթե այդ երկու մարդիկ չլինեին, հնարավոր է՝ ես չանեի այն, ինչ հիմա անում եմ»:

 

Լիլիթը շատ քիչ է երաժշտություն լսում, բայց այնպես չէ, որ չի հետեւում երաժշտական աշխարհին. «Երբեք փողոցում, հանգստի ժամանակ երաժշտություն չեմ լսում, ինձ թվում է՝ դա կշեղի ինչ-որ կարեւոր բան լսելուց»:

 

Brainshakers

 

 

Brainshakers նախագիծը ներկայանում է էլեկտրոնային երաժշտության ամենապրոգրեսիվ ոճով՝ Drum and bass-ով: Երաժշտական կրթությամբ Ջորջ Տոնոյանի եւ տնտեսագետ Էդուարդ Հակոբյանի նախագիծը ծնվել է 2013թ.-ին:

 

«Սկիզբը կարող եմ համարել 1990-ականների կեսերը, այդ ժամանակ սկսել եմ խորը ուսումնասիրել եւ հետեւել էլեկտրոնային երաժտության առաջընթացին։ 2010-ից սկսեցի պատրաստել ինտերնետային ռադիո-հաղորդում, որտեղ ներկայացնում եմ էլեկտրոնաին երաժշտությունը, մասնավորապես Drum and bass ոճը»,- պատմում է Էդուարդը:

 

Drum and bass երաժշտությունը բազմաթիվ ուղղվածություններ ունի եւ ներառում է դասականից մինչեւ ամենաժամանակակից ոճերը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Յուրաքանչուր երաժշտասեր Drum and bass-ի մեջ կարող է գտնել իրենը։ Շատ կուզեմ որ մի օր այս ուղղվածությունը դառնա մեր մշակույթի մի մասնիկը։ Աշխատում եմ այդ ուղղությամբ եւ շարունակելու եմ անել հնարավորինս, որ այն զարգանա նաեւ մեր երկրում»:

 

Նա երաժշտությունը նմանեցնում է սիրուն, ասում է՝ դա ոչ միայն իր սիրելի գործն է, այլեւ հոգեւոր սնունդ։

 

«Մեզ ամեն ինչն էլ կարող է ոգեշնչել: Մեր երաժշտության մեջ կյանքն է արտացոլվում՝ իր բոլոր դրսեւորումներով: Իմ երաժշտությունը եւ սիրո մասին է, եւ պայքարի: Միայն չեմ կարողանում տխուր ստեղծագործություններ գրել»,- ծիծաղում է նա եւ ավելացնում,- «Իհարկե, կարեւորն այն է, թե ինչ կա քո ներսում»։

 

Supacooks

 

 

Լեւոն Դավթյանի եւ Մանուկ Մանուկյանի Supacooks նախագիծը գոյություն ունի 3 տարուց ավելի: Մինչ այդ նրանք առանձին են զբաղվել էլեկտրոնային երաժշտությամբ եւ դիջեինգով: Նախագծի շրջանակում հիմնականում ստեղծագործում են Nu Disco, Deep House, Tech House ոճերի մեջ:

 

«Երաժշտությունը համայն մարդկության անբաժանելի մի մասնիկն է եւ նրա նշանակությունը մեր կյանքում շատ մեծ է ու անգնահատելի: Ստեղծագործելիս ոգեշնչվում ենք գրեթե ամեն ինչից՝ բնությունից, եղանակից, մարդկանցից եւ այլն: Իրականում էլէկտրոնային երաժշտությունը շատ ժամանակ պարզապես հոգեվիճակն է, որով փորձում ենք կիսվել շրջապատի հետ: Երբեմն այս ոճի երաժշտությունն իր առջեւ նպատակ ունի ընդամենը ակումբում քլաբերներին պարեցնելու եւ ուղղակի լավ տրամադրություն հաղորդելու: Իսկ այդ գործերը կլինեն մնայուն թե ոչ, դա արդեն հարցի մյուս կողմն է»,- ասում են տղաները:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կան երաժշտական մի շարք ուղղություններ, որոնք շատ հոգեհարազատ են տղաներին՝ Jazz, Funk, R’n’b, Hip-Hop. «Նույնիսկ Pop ժանրի մեջ կան շատ գրագետ եւ ականջին հաճելի գործեր, այդուհանդերձ մեր փլեյլիստերում գերակշռում է էլեկտրոնայինը: Ինչ վերաբերում է ուրիշ գործերի ազդեցությանը ստեղծագործելու ընթացքում, այո, միանշանակ ազդեցությունը կա, եւ դա չի կարող ժխտել ոչ մի ստեղծագործող: Բոլոր ժամանակներում էլ եղել են, կան ու կլինեն լեգենդար երաժիշտներ, որոնց դերն իսկապես շատ կարեւոր ու անխուսափելի է»:

 

Լեւոն Դավթյանը եւ Մանուկ Մանուկյանը նաեւ ստեղծել են Kitchen Recordings ընկերությունը (record label), որը երաժիշտներին կապում է խանութների հետ. «Մենք թողարկում ենք արտիստի ստեղծագործությունը, որը վաճառքի է դուրս գալիս աշխարհում ամենահայտնի ինտերնետ խանութներում»:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին