Երեւան: Մեդիամաքս: Բրիտանական ֆիլմերի փառատոնն այս տարի Երեւանում կմեկնարկի փետրվարի 22-ին եւ կտեւի մինչեւ մարտի 5-ը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանն այսօր ասել է, որ թվով 12-րդ փառատոնի մեկնարկը կտրվի «Ամառը փետրվարին» ֆիլմով: Այն «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի ժամը փետրվարի 22-ին, ժամը 16:00-ին:
Փառատոնի գլխավոր հովանավոր ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ասել է, որ ընկերության գործունեության կարգախոսն է «Այսօր եւ այստեղ բարելավվել մարդկանց կյանքը», եւ փառատոնը նույնպես ուղղված է այդ գաղափարի իրականացմանը:
«Փառատոնը բարձրացնում է սահմանափակ հնարավորություններով մարդկանց խնդիրները, հասարակությունում նրանց ինտեգրման հարցերը», - ասել է նա:
Փառատոնին ներկայացված ֆիլմերը, բացի «Մոսկվա» կինոթատրոնից, կցուցադրվեն «Նաիրի» եւ «Սինեմա Սթար» կինոթատրոններում: Մուտքն ազատ է լինելու:
Բացի ֆիլմերի ցուցադրումից, փառատոնի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասընթացներ եւ մրցույթներ: Մասնավորապես, մրցույթների մասնակիցները պետք է նկարահանեն 1-րոպեանոց ֆիլմ եւ ներկայացնեն լուսանկարներ՝ ներառական եւ հաղորդակցության առկա խնդիրների վերաբերյալ:
Մարտի 5-ից փառատոնում ներկայացված ֆիլմերը կցուցադրվեն նաեւ մարզերում, մասնավորապես, Գորիսում, Գյումրիում եւ Գավառում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: