Ապօրինի անտառահատումը մնում է անտառային տնտեսության թիվ մեկ խնդիրը - Mediamax.am

3168 դիտում

Ապօրինի անտառահատումը մնում է անտառային տնտեսության թիվ մեկ խնդիրը


Լուսանկարը` www.dilijan.am


Երեւան: Մեդիամաքս: Ապօրինի անտառահատումը մնում է Հայաստանի անտառային տնտեսության թիվ մեկ խնդիրը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Մարտուն Մաթեւոսյանն այսօր տեղեկացրել է, որ 2010թ. Հայաստանում անօրինական եղանակով հատվել է 2520 ծառ:

 

Նա նկատել է, որ բնական գազի գների աճն անդրադարձել է գյուղի բնակիչների կողմից ծառերի ապօրինի հատումների ավելացման վրա:

 

Մարտուն Մաթեւոսյանն ասել է, որ «Հայանտառ»-ը ՀՀ կառավարությանն առաջարկելու է քննարկել անտառամերձ գյուղերի բնակիչներին անձնական օգտագործման նպատակով անվճար հիմունքներով թափուկների տրամադրման մասին օրինագիծը: Թափուկների հավաքումն առանց անհրաժեշտ թույլտվության եւս համարվում է ապօրինի գործողություն: 1 խմ թափուկի դիմաց գյուղացիները վճարում են 1200 դրամ:

Մեր ընտրանին