Շարունակում են ճշտել կենսաթոշակառուների ցուցակները - Mediamax.am

3249 դիտում

Շարունակում են ճշտել կենսաթոշակառուների ցուցակները


Լուսանկարը` www.banks.am


Երեւան: Մեդիամաքս: Կենսաթոշակների մայիսյան ցուցակներում 3 հազար թոշակառուի անձը չի հաստատվել, այսօր ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, փոխնախարարն ասել է, որ մայիսի կենսաթոշակը տրամադրվելու է բոլոր տվյալները ճշտելուց հետո, այդ նպատակով թոշակառուները պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր, այդ թվում` անձնագիր եւ սոցիալական քարտ: 

 

Արդեն ճշտվել են 30 հազար կենսաթոշակառուների տվյալները, չստուգված են մնում եւս 37 հազարը:

Մեր ընտրանին