2011թ. USAID-ն Հայաստանին կտրամադրի $ 27 մլն օժանդակություն - Mediamax.am

2600 դիտում

2011թ. USAID-ն Հայաստանին կտրամադրի $‌27 մլն օժանդակություն


Լուսանկարը` www.getmoneyenergy.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը այս տարի Հայաստանին կտրամադրի $‌27 մլն օժանդակություն:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունում, գումարն ուղղված կլինի աղքատության կրճատմանը, օրենքի գերիշխանության իրագործմանը, առողջապահական ծառայությունների եւ սոցիալական նպաստների հասանելիությանը, ինչպես նաեւ մասնավոր հատվածի եւ ենթակառուցվածքների հզորացմանը:

 

ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանում իրականացվող ծրագրերի քննարկման նպատակով Երեւան է ժամանել USAID-ի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտնօրենի ավագ տեղակալ Ռոբերտա Մահոնին, ով աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, գործընկեր-կազմակերպությունների եւ Սփյուռքի ներկայացուցիչների հետ:

Մեր ընտրանին