Երեւան: Մեդիամաքս: Այսօր Չարենցի 90 հասցեում գտնվող թիվ 15 մանկապարտեզում «Շնչող պատեր» կամավորական նախաձեռնության անդամները ներկայացրել են կատարված նկարազարդման աշխատանքները:
Աշխատանքներն իրականացվել էին շաբաթ օրը` գեղարվեստի ուսումնարանի ուսանողների եւ կամավոր նկարիչների ջանքերով:
Երեւանի 10 մանկապարտեզների նկարազարդման նախաձեռնությունն իրականացվում է ԱրմենՏել-ի եւ Մեդիամաքս-ի աջակցությամբ:
«Շնչող պատեր»-ին ֆինանսական աջակցություն է հատկացվել այն միջոցներից, որոնք գոյացել են Մեդիամաքս-ի «Երեւան XX դար» գրքի վաճառքից: Գիրքը հրատարակվել էր ԱրմենՏել-ի հովանավորությամբ:
Այսօր թիվ 15 մանկապարտեզ է այցելել ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հաջորդը նկարազարդվելու է Մաշտոցի 21/Ա հասցեում գտնվող թիվ 2 մանկապարտեզը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: