Հոկտեմբերի 4-ին կկայանա «Փասիանի որսորդը» ֆիլմի երեւանյան պրեմիերան - Mediamax.am

1483 դիտում

Հոկտեմբերի 4-ին կկայանա «Փասիանի որսորդը» ֆիլմի երեւանյան պրեմիերան


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Parallels Film անկախ կինոընկերության կողմից նկարահանված «Փասիանի որսորդը» կարճամետրաժ ֆիլմի երեւանյան պրեմիերան:

Ֆիլմի ռեժիսոր Մարինե Զաքարյանն այսօր ասել է, որ այն «Կիսալուսնի ծովածոցը» լիամետրաժ ֆիլմի մեկ մասն է:

 

«Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի նկարահանման աշխատանքներն արդեն ավարտված են, ֆիլմը գտնվում է հետարտադրական փուլում: Ֆիլմը նկարահանվել է Վիլյամ Սարոյանի 4 նովելների հիման վրա:

 

«Սարոյանն ինձ համար առանձնահատուկ դեր ունի գրականության մեջ: Կարծում եմ, այս ֆիլմը տարբերվում է գրական գործերը էկրանավորման փորձերից», - ասել է ռեժիսորը:

 

«Փասիանի որսորդը» կարճամետրաժ ֆիլմի բյուջեն կազմում է 2 մլն դրամ:

 

Մարինե Զաքարյանն ասել է, որ «Փասիանի որսորդը» ջերմորեն ընդունվել է Մոսկովյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ ցուցադրվել է հիմնական ծրագրում: Ֆիլմը նաեւ ներկայացվել է Կաննի կինոշուկայում:

 

Ինչ վերաբերում է «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմին, որի բյուջեն կազմում է 100 մլն դրամ, այն հանդիսատեսին կներկայացվի 2014 թվականի գարնանը:

 

Parallels Film կինոընկերության առաջին գործը «Խճճված զուգահեռներ» ֆիլմն էր, որը ներկայացվել է 2009 թվականին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին