Անձնական եւ հոգեւոր կապ ունեմ Հայաստանի հետ, ասել է Իէն Գիլանը - Mediamax.am

14412 դիտում

Անձնական եւ հոգեւոր կապ ունեմ Հայաստանի հետ, ասել է Իէն Գիլանը


Իէն Գիլանը
Իէն Գիլանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Աշխարհահռչակ ռոք-աստղ, Deep Purple խմբի մեներգիչ Իէն Գիլանն այսօր Երեւանում ասել է, որ անձնական եւ հոգեւոր կապ ունի Հայաստանի հետ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին Իէն Գիլանն ասել է Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի բացման նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ` պատասխանելով այն հարցին, թե ինչու է ընտրել Հայաստանը բարեգործություն կատարելու համար:

 

“Ընտրողական մոտեցում ունեմ բարեգործություն կատարելիս: Տարիներ շարունակ տարբեր բարեգործական նախագծերի եմ մասնակցել, որոնց արդյունքները, մեղմ ասած, հիասթափեցրել են ինձ: Բացի այդ, այս ամենն ինձ համար անձնավորված է, քանի որ երկրաշարժի հետեւանքներն իմ աչքով եմ տեսել: Ես անձնական եւ հոգեւոր կապ ունեմ այս երկրի հետ: Ինձ համար բարեգործություն կատարելը դժվար չէր”,-ասել է ռոք-աստղը:

 

Չնայած այն հանգամանքին, որ դպրոցի բացումով Rock Aid Armenia նախագիծը մոտենում է իր տրամաբանական ավարտին, Իէն Գիլանը հույս է հայտնել, որ հետագայում  երաժշտական դպրոցի տաղանդավոր սաները կշարունակեն իրենց գործը` աջակցելով քաղաքի բարեկարգմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին