Հայկ Մարությանը, Արթուր Իսպիրյանը, Մկրտիչ Արզումանյանը եւ այլ հայտնի մարդիկ այսօր սոցիալական հոլովակ կներկայացնեն (ֆոտոշարք) - Mediamax.am

exclusive
13508 դիտում

Հայկ Մարությանը, Արթուր Իսպիրյանը, Մկրտիչ Արզումանյանը եւ այլ հայտնի մարդիկ այսօր սոցիալական հոլովակ կներկայացնեն (ֆոտոշարք)


Լուսանկարը` Մեդիամաքս

Սերգեյ Դանիելյանը
Սերգեյ Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Վիտամին» ակումբից Արմուշը
«Վիտամին» ակումբից Արմուշը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Վիտամին» ակումբից Արմուշը
«Վիտամին» ակումբից Արմուշը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռաֆայել Երանոսյանը
Ռաֆայել Երանոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Վիտամին» ակումբից Գարիկ Պապոյանը եւ Արմուշը
«Վիտամին» ակումբից Գարիկ Պապոյանը եւ Արմուշը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անի Քոչարը
Անի Քոչարը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Վիտամին» ակումբից Տիգրանը
«Վիտամին» ակումբից Տիգրանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռաֆայել Երանոսյանը եւ Տաթեւ Սարգսյանը
Ռաֆայել Երանոսյանը եւ Տաթեւ Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Մարությանը
Հայկ Մարությանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գարիկ Պապոյանը
Գարիկ Պապոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրանիկ Հարությունյանը եւ Հրանտ Ավետիսյանը
Անդրանիկ Հարությունյանը եւ Հրանտ Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Քոչարյանը եւ Հարություն Մկրտչյանը
Կարեն Քոչարյանը եւ Հարություն Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մկրտիչ Արզումանյանը
Մկրտիչ Արզումանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ուշ երեկոյան համացանցում կհայտնվի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ նկարահանված սոցիալական հոլովակը, որում նկարահանվել են հայտնի դերասաններ, երգիչներ, երգիծաբաններ եւ հասարակական գործիչներ:

Այսօր Մեդիամաքս-ի թղթակիցները հետեւել են հոլովակի նկարահանման աշխատանքներին: Գովազդի  նկարահանմանը մասնակցել են այն հայտնի անձինք, ովքեր հուլիսի 20-ից իրենց անձնական մեքենաներով անվճար ուղեւորափոխադրումներ են իրականացնում՝ այս ձեւով իրենց դժգոհությունը արտահայտելով մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի թանկացման դեմ:

 

Սոցիալական գովազդի նկարահանումներին մասնակցում էին Հայկ Մարությանը («Կարգին Հայկո»), «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը, դերասան Սերգեյ Դանիելյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը,  Vitamin ակումբի տղաները եւ այլ հայտնի մարդիկ:

 

Մեդիամաքս-ը զրուցել է նախաձեռնության մասնակիցներից մի քանիսի հետ:

 

Հայկ Մարության ՝ հոլովակը շատ «մարդկային» է լինելու

 

Սա քաղաքացիական բարի ակցիա է: Շատ քաղաքացիներ չունեն 150 դրամ, որպեսզի վճարեն, եւ նրանք կարող են օգտվել մեր անվճար փոխադրումներից: Շատ հայտնի մարդիկ միանում են, որպեսզի մի բարի գործ անեն, եւ օգնեն իրենց համաքաղաքացիներին:

 

Հայկ Մարության:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

 

Այս նախաձեռնությունը սկիզբ է առել թանկացումներից հետո, սակայն անվճար ուղեւորափոխադրումները կարող են տեղի ունենալ պարբերաբար: Ես դա միշտ արել եմ: Սա մարդուց խլում է 30 վայրկյան՝ մոտենալ կանգառում կանգնած մարդկանց, եւ հարցնել, թե ո՞ր ուղղությամբ են գնում եւ առաջարկել միասին գնալ:  Օրինակ՝ իմ մեքենան երբեք դատարկ չի լինում: 

 

Երեկ հավաքվեցինք այս ակցիային մասնակցող «վարորդներով» եւ որոշեցինք մի հետաքրքիր, կարճ եւ խորհրդանշական հոլովակ պատրաստել, որը ցույց կտա մարդկանց, թե մենք ինչ ենք ցանկանում: Չեմ ցանկանում բացել չակերտները, բայց կնշեմ, որ հոլովակը շատ հետաքրքիր ու «մարդկային» է լինելու:  

 

Արթուր Իսպիրյան՝ կոչ եմ անում ապասեփականաշնորհել տրանսպորտի ոլորտը

 

Երկու օր է ինչ միացել եմ այս ակցիային: Մարդկանց տեղափոխում եմ Կենտրոնից  մինչեւ Զեյթուն վարչական շրջան: Ճանապարհին մարդկանց հետ զրուցում ենք ոչ միայն տրանսպորտի թանկացման, այլեւ ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Նմանատիպ որոշումների ընդունումն էլ ավելի են սրում մարդկանց սոցիալական ծանր վիճակը: Իմ հաշվարկներով, եթե ընտանիքից երեք հոգի օգտվի հասարակական տրանսպորտից, ապա այդ ընտանիքը տարեկան նվազագույնը 200 հազար դրամ պետք է հատկացնի միայն տրանսպորտային ծախսերի վրա: Կոչ եմ անում որոշումներ կայացնողներին՝ չկտրվել հասարակությունից, զրուցել մարդկանց հետ եւ զգալ, որ իրենք այս ընտանիքի անդամն են: Հայրենիքը մարդկանց տրամադրությունն ու հոգեկան վիճակն է:

 

Կոչ եմ անում պետությանը ապասեփականաշնորհել հասարակական տրանսպորտի ոլորտը, հանձնել այն պետությանը, բարելավել տրանսպորտի վիճակը, որպեսզի այդ գումարները չգնան անհատների գրպանները:

 

Մկրտիչ Արզումանյան ՝ Կոչ եմ անում բոլորին վճարել 100 դրամ

 

Freecar եւ Carpool նախաձեռնություններին չեմ մասնակցել, որովհետեւ Երեւանում չէի գտնվում, նկարահանումների էի մասնակցում: Այժմ Երեւանում եմ, եւ որոշեցի միանալ գործընկերներիս նախաձեռնությանը:

 

Մկրտիչ Արզումանյան:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

 

Ցանկալի կլիներ, որպեսզի մյուս բոլոր հարցերի շուրջ այսպես մտածենք եւ միավորվենք: Իմ հանդիսատեսին ես չեմ կարող պարտադրել, բայց իմ համախոհները, կարծում եմ, կմիանան այս նախաձեռնությանը: Մենք չպետք է հեռու մնանք այս գործընթացներից:  Մասնակցենք այնքան, մինչեւ այս հարցը լուծվի  հօգուտ քաղաքացիների: Կոչ եմ անում բոլորին 100 դրամ վճարել: Հասկանանք, որ կան մարդիկ, որոնց համար յուրաքանչյուր դրամը կարեւոր է:   

 

Պետրոս Ղազարյան` Քաղաքապետը խոստացել էր, որ թանկացում չի լինի,  թող իր խոսքին տեր լիներ

 

Ակցիային մասնակցելու հիմնական մոտիվացիան հասարակության սոցիալապես ծանր վիճակն: Առանց հիմնավորման 50 տոկոս թանկացումը ճիշտ չեմ համարում, կան մարդիկ, ովքեր օրական մի քանի անգամ են օգտվում տրանսպորտից, ինչը տարվա կտրվածքով մեծ գումար է ստացվում: Չի կարելի մի քանի հոգու հարստացնելու համար նման քայլի դիմել:

 

Երկրորդ պատճառը հասարակական տրանսպորտի խայտառակ վիճակն է: Քաղաքապետարանը նախ պետք է որակը բարձրացներ եւ պայմաններ ստեղծեր, ապա մտածեր ուղեւարձը թանկացնելու մասին: Ակցիային կմասնակցենք այնքան, որքան կբավարարի մեր ուժերը: Սա մեծ խնդիր է, որը ցույց է տալիս մեր երկրի վիճակը: Քաղաքապետը խոստացել էր որ տրանսպորտի ուղեվարձը չի բարձրանա, թող իր խոսքի տերը լիներ:

 

 

P.S. Հայկ Մարությանի խոսքերով, սոցիալական տեսահոլովակի սցենարիստները նախաձեռնության բոլոր անդամներն են:  Սոցիալական տեսահոլովակի մասնակիցները պնդում են, որ շարունակելու են անվճար ուղեւորափոխադրումները՝ անկախ նրանից ուղեվարձը կդառնա 100 դրամ, թե ոչ:

Տեքստը եւ լուսանկարները` Եկատերինա Պողոսյանի եւ Սիրանուշ Եղիազարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին