«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում կանցկացվի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը - Mediamax.am

Սեպտեմբեր 30, 2025
3809 դիտում

«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում կանցկացվի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվելիք «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային ծրագրին մասնակցելու համար ընտրվել է 12 կինոնախագիծ:

Ինչպես տեղեկացնում է Մեդիամաքս-ը, ծրագրի համակարգող Լուսինե Մարտիրոսյանն այսօր ասել է, որ ներկայացված նախագծերը կմրցեն զարգացման երեք դրամաշնորհների համար՝ մեկ 5 000 եւ երկու 3 500-ական եվրոյի չափով:

 

Բացի այդ, «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում կանցկացվի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը, այստեղ $‌10 հազար եւ $‌5 հազար մրցանակների համար կմրցեն 10 կինոնախագծեր:

 

«Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն Արեւելյան գործընկերության երկրների 10 ֆիլմեր, այդ թվում՝ «Փարաջանով» ֆիլմը:

 

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7-ից 14-ը Երեւանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին