Երեւան: Մեդիամաքս: «Եվրոպա Նոստրա» կազմակերպության հրապարակել է Եվրոպայի առավել վտանգված հուշարձանների յոթնյակը՝ Ալբանիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Ռումինիայի եւ այսօրվա Թուրքիայի (Արեւմտյան Հայաստան) տարածքներում:
Առավել վտանգված 7 հուշարձանների յոթնյակում է նաեւ Մարդինի (Արեւմտյան Հայաստան, Դիարբեքիր) Սբ Գեւորգ հայկական եկեղեցին` ներկայացված Թուրքիայի կողմից:
«Շուրջ 15 դար Սբ Գեւորգ եկեղեցին Մարդին քաղաքի մեծ հայ համայնքի հոգեւոր օջախն է հանդիսացել: Պատմական հուշարձան դասակարգված այս շինությունը կառուցվել է 420թ. եւ օգտագործվել է հայ բնակչության կողմից մինչեւ 1915թ., մինչեւ հայերի կողմից քաղաքը լքելը», - ասված է «Եվրոպա Նոստրայի» պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նշվում է նաեւ, որ հուշարձանը փրկելու մտահոգությունը «Եվրոպա Նոստրային» է ներկայացրել կազմակերպության Թուրքիայի մասնաճյուղը` Մարդինի կաթոլիկ հայ համայնքի հիմնադրամի աջակցությամբ:
«7 առավել վտանգված վայրեր» ծրագիրը մեկնարկել է 2013թ. հունվարին, որի շրջանակում 21 եվրոպական երկրներ ներկայացրել են 40 թեկնածություններ:
Ծրագրին աջակցում է Եվրոպական ներդրումային բանկը:
Ծրագրին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ www.europanostra.org կայքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: