Հայաստանը եւ ԵՄ-ն ստորագրեցին մուտքի վիզաների դյուրացման համաձայնագիրը - Mediamax.am

4987 դիտում

Հայաստանը եւ ԵՄ-ն ստորագրեցին մուտքի վիզաների դյուրացման համաձայնագիրը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն ու Եվրոպական Միությունը այսօր Բրյուսելում ստորագրել են մուտքի վիզաների դյուրացման համաձայնագիրը:

Եվրոպական կողմից այն ստորագրել են Կիպրոսի ԱԳ նախարար, ԵՄ Խորհրդի նախագահ Եռատո Կոզակոու-Մարկուլիսը եւ Ներքին հարցերի Հանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմը, հայկական կողմից` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

Համաձայնագիրը կուղարկվի Եվրոպական Խորհրդարանի դիտարկմանը:

 

Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով սահմանվում է, որ Հայաստանի գիտնականները, ուսանողները, լրագրողները, գործարարները, սպորտի եւ արվեստի գործիչները եւ այլք մուտքի արտոնագիր կարող են ստանալ պարզեցված կարգով:

 

Նախատեսված է նաեւ, որ մինչեւ 12 տարեկան երեխաները, ուսանողները, թոշակառուները եւ պաշտոնական պատվիրակությունների անդամները մուտքի արտոնագիրը կստանան անվճար:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին