“Parada” ֆիլմի ցուցադրությունը չեղյալ է հայտարարվել` «չբացահայտված ճնշման հետեւանքով» - Mediamax.am

4159 դիտում

“Parada” ֆիլմի ցուցադրությունը չեղյալ է հայտարարվել` «չբացահայտված ճնշման հետեւանքով»


Լուսանկարը` http://www.tumblr.com


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 17-ին եւ 18-ին ժամը «Կոնգրես» հյուրանոցում կայանալիք "Parada” ֆիլմի հասարակական ցուցադրությունը չեղյալ է հայտարարվել:

Այս մասին այսօր Մեդիամաքս-ին հայտնել է Հայաստանում Եվրոպական Միության Պատվիրակությունը, նշելով, «որ Կոնգրես հյուրանոցը անսպասելիորեն դուրս եկավ նախաձեռնությունից`չբացահայտված ճնշման հետեւանքով»:

 

«Հայաստանում Եվրոպական Միության Պատվիրակությունը եւ Գերմանիայի դեսպանությունը մտահոգված են մի քանի դահլիճների անսպասելի որոշումներով` ֆիլմի ցուցադրությունից հրաժարվելու մասին: Սա ապացուցում է, որ Հայաստանը հանդուրժողականության մասին իրազեկվածության կարիք ունի: Կազմակերպիչները վստահեցնում են, որ ֆիլմի ցուցադրության համար կընտրվի նոր վայր ու ժամկետ», - այսօր հայտնել է Եվրամիության Պատվիրակությունը:

 

Հոկտեմբերի 15-ին Եվրամիության Պատվիրակությունը հայտնել էր.

 

«Ֆիլմի ցուցադրությունը Հայաստանում մարդու իրավունքների մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված ԵՄ միջոցառումների մաս է կազմում եւ ուղղված է LGBT (լեսբուհիներ, միասեռականներ, բիսեքսուալներ եւ տրանսգենդերներ) համայնքի ներկայացուցիչների հանդեպ խտրական վերաբերմունքի դեմ: Ցուցադրությունները, որոնք ի սկզբանե ծրագրված էին հոկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում, հետաձգվել էին հասարակական ճնշման պատճառով: Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար Տրայան Խրիստեան եւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը նշել են, որ “Parada”-ն հանդուրժողականության մասին ֆիլմ է, որը չի վիրավորում որեւէ մեկի զգացումները եւ կարծիքներ չի պարտադրում: Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ դեսպանները նշել են, որ նրանք, ովքեր ցանկանում են դիտել ֆիլմը, պետք է դա անելու հնարավորություն ունենան, իսկ նրանք, ովքեր դրան դեմ են՝ իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին