Գործարար եւ բարերար Նուբար Աֆեյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ.
«Հենց նոր իմացա, որ իմ վաղեմի ընկերն ու բարեգործության ոլորտի գործընկերը՝ Ռուբեն Վարդանյանը, որն անարդարացիորեն բանտարկված է Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հայկական ինքնիշխանության եւ անվտանգության պաշտպանության համար, Ադրբեջանում իր բանտարկիչների կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
Սա ամոթ է։ Սա անհեթեթություն է։
Աշխարհում բոլոր նրանք, ովքեր հավատում են խաղաղությանն ու արդարությանը, պարկեշտությանն ու ազնվությանը, պետք է շարունակեն պայքարը նրա ազատ արձակման համար, եւ ես շարունակելու եմ այն։
Ռուբենի ընտանիքն ամենից լավ է արտահայտվել. սա դատավճիռ է ամբողջ հայ ժողովրդի դեմ»։















