Հայտնի են «Երիտասարդական Ավրորա»-ի եզրափակիչ անցած թիմերը - Mediamax.am

Փետրվար 03, 2026
99 դիտում

Հայտնի են «Երիտասարդական Ավրորա»-ի եզրափակիչ անցած թիմերը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Այս տարի «Երիտասարդական Ավրորայի» եզրափակիչ փուլ են անցել UWC Արեւելյան Աֆրիկան, UWC Հարավարեւելյան Ասիայի՝ «Արեւելյան» եւ «Դովեր» ուսումնական ավանները։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից հայտնել են, որ մրցույթի շրջանակում ուսանողական թիմերը մշակում ու առաջարկում են լուծումներ իրենց համայնքներում առկա մարդասիրական խնդիրները հաղթահարելու համար եւ մրցում ֆինանսավորում ստանալու համար։ Հաղթող թիմը ստանում է 10․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ նախագիծը զարգացնելու եւ իրագործելու համար։

 

2025–2026 թ. մրցույթին աշխարհում գործող UWC դպրոցներից ներկայացվել է 15 հայտ։ Եզրափակիչ հասած երեք նախագծերն արտացոլում են մարդասիրական գործունեությանը նվիրված երիտասարդների ստեղծարար մոտեցումները, կարեկցանքն ու առաջնորդությունը։ Հաջորդ ամիս կկայանա մրցույթի եզրափակիչ փուլը։ 

 

UWC Արեւելյան Աֆրիկայի «Մաջիլիկո» (Majiliko) նախագծի նպատակն է լուծել մաքուր եւ սանիտարական ջրի ու երաշտի համաշխարհային խնդիրը՝ ավազով աշխատող ջրի բնական ֆիլտրերի բաշխման միջոցով. այն քիչ ծախսատար լուծում է, որը կարող է վերափոխել տնային տնտեսությունները։ UWC Հարավարեւելյան Ասիայի «Արեւելյան» ուսումնական ավանի «ԼԻՆՔ» նախագիծը ցանկանում է օգնել Սինգապուրում աշխատող միգրանտներին՝ անհատական աշխատարանների եւ ուսուցման անհատականացված թվային հարթակի միջոցով ձեռք բերել կիրառական անգլերենի տարրական գիտելիք։ Իսկ UWC Հարավարեւելյան Ասիայի «Դովեր» ուսումնական ավանի «Նիրա» նախագծի նպատակն է Սինգապուրի հասարակության մեջ մենստրուալ առողջապահական խնամքի մասին ոչ պաշտոնական, մտերմիկ եւ բաց զրույցները խթանելու միջոցով աջակցել բոլոր տարիքի կանանց եւ աղջիկներին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին