Փաշինյանն ու Ալիեւն արժանացել են «Զայեդ» մրցանակի - Mediamax.am

Մարտ 02, 2026
1080 դիտում

Փաշինյանն ու Ալիեւն արժանացել են «Զայեդ» մրցանակի


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակն այսօր հայտարարել է 2026 թվականի մրցանակակիրներին:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրն արժանացել է Մրցանակի հանձնաժողովի բարձր գնահատանքի՝ որպես երկու պետությունների կողմից իրականացվող խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման եւ հակամարտության լուծման գործընթաց։ 

 

«Մրցանակն ընդգծում է, որ հաշտեցումը մեկանգամյա գործողություն չէ, այլ՝ շարունակական եւ հետեւողական ուղի»,- ասվում է կառավարության հաղորդագրությունում:

 

ՀՀ կառավարությունից հայտնել են, որ մրցանակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհանձնվի փետրվարին Աբու Դաբիում։

 

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նույնպես արժանացել է «Զայեդ» մրցանակի:

 

Մեդիամաքսը նշում է որ 2025 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին Աբու Դաբիում, որտեղ պայմանավորվել էին խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին: Այս տեղի ունեցավ մոտ մեկ ամիս անց Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ:




Մեր ընտրանին