Երեւան: Մեդիամաքս: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ասել է, որ բոլոր ժամանակներում եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների:
Մայր Աթոռից հայտնում են, որ այդ մասին նա ասել է Մայր Աթոռում սպասավորող, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ նորընծա սարկավագների հետ հանդիպմանը:
«Հայոց Հովվապետը նկատեց, որ բոլոր ժամանակներում Եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականաց հանձնառու եւ անսակարկ ծառայութան շնորհիվ։
Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավերներին ընդառաջ, հայ հոգեւորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ, ավետարանի քարոզչությամբ առաջնորդելու դեպի խաղաղ հանգրվաններ», - ասված է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ:














Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: