Մեդիամաքսն ու IDBank-ը ամփոփել են «Անհպում վճարումներ» մրցանակային թեստ-խաղի արդյունքները:
Թեստ-խաղը դիտվել է 458 անգամ եւ ունեցել է 23 մասնակից, որոնցից գրանցվել են 10-ը:
Գրանցված մասնակիցներից բոլոր 7 հարցերին ճիշտ չի պատասխանել ոչ ոք:
6 մասնակից ճիշտ է պատասխանել 6 հարցի՝ Սիլվա Բաղդասարյանը, Ելենա Հովհաննիսյանը, Քրիստինե Հակոբյանը, Արսեն Սահակյանը, Դավիթ Սարգսյանը եւ Անի Հարությունյանը:
Նրանց միջեւ անցկացված «կույր վիճակահանությամբ» ընտրվել է Ելենա Հովհաննիսյանը` նա կստանա Գուրգեն Խանջյանի «Նստիր Ա գնացքը» գիրքը:
Ստորեւ ներկայացված են մրցանակային թեստ-խաղի ճիշտ պատասխանները:
***
Ո՞ր տեխնոլոգիայով են իրականացվում անհպում վճարումները․
NFC
Ո՞ր տարբերակով հնարավոր չէ անհպում վճարում իրականացնել․
Սմարթ հեռուստացույցով
Նշվածներից ո՞րն անհպում վճարման տարբերակ չէ․
Western Union
Ի՞նչ է տեղի ունենում, երբ անհպում վճարման գումարը գերազանցում է նախատեսված սահմանաչափը․
Անհրաժեշտ է լինում մուտքագրել գաղտնաբառը
IDBank-ի քարտերով անհպում վճարումների ո՞ր տարբերակից կարող եք օգտվել․
NFC և QR կոդերով
Միացյալ Նահանգներում սպառողների քանի՞ տոկոսն է այսօր օգտվում անհպում վճարման տարբերակներից․
90 տոկոս
IDBank-ի քարտով վճարելիս ո՞ր գումարի դեպքում գաղտնաբառի կարիք չկա․
Մինչև 20 000 դրամ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: